Հայկ Մարտիրոսյանը Մեծ Բրիտանիայի լորդերի պալատում հանդիպել է Բարոն, Լորդ Ջոն Ալդերդայսի հետ
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը
Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Միլբենք շենքում բացառիկ ընդունելության է արժանացել և առանձնազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Խորհրդարանի Լորդերի Պալատի անդամ` Բարոն, Լորդ Ջոն Ալդերդայսի հետ։ Նա Լորդ Ալդերդայսին է ներկայացրել Հայաստանի ներկայիս իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման` Հայաստանի համար ողբերգական ընթացքը։
Հայկ Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրել է նաև Ազգային-Ժողովրդավարական Բևեռի գործունեությունը, գաղափարախոսությունն ու ճանապարհային քարտեզը։
Շուրջ մեկ և կես ժամանոց առանձնազրույց-հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև այլ կարևոր հարցեր։
Բարոն, Լորդ Ալդերդայսը Հայկ Մարտիրոսյանին հայտնել է հայ ժողովրդի հանդեպ տածած իր խոր հարգանքի և համակրանքի մասին, գնահատանքով է խոսել Բևեռի արտաք...