Բանալին և չափանիշը ինքնիշխան Հայաստանն է
Վարուժան Ավետիսյան
06 հուլիսի, 2022 թ.
Նուբարաշեն ՔԿՀ
Բանալին և չափանիշը ինքնիշխան Հայաստանն է
Քանի դեռ Հայաստանը (Արցախը ներառյալ) Ռուսաստանի կիսագաղութ է և մեր տարածաշրջանի ճարտարապետությունը մնում է 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական ապօրինի ու զավթչական պայմանագրի տրամաբանության մեջ, խաղաղության, կայունության, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գործողություն բացառապես լինելու է Հայաստանի հաշվին և հօգուտ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի:
Մասնավորապես, խոսքը վերաբերվում է նաև օրեր առաջ արձանագրված հայ-թուրքական համաձայնությանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու վերաբերյալ:
Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի միջև թափանցիկ միջանցք դարձնելու և դրանով հիմնականում Ադրբեջանի և Ռ...