Ռուս-թուրքական դաշինքն ամեն ինչ անում է, որ ընդհանրապես չլինի հայկական բանակի գործոն
Մի փոքր դիտարկում մեր ներկա իրավիճակի մասին։
Այն անվտանգային մարտահրավերները, որոնք գոյություն ունեն այսօր, ուղղված են Հայաստանի Հանրապետության իբրև գործոնի ոչընչացմանը։ Ռուս-թուրքական դաշինքի ծրագրերում դրա իրագործման համար ընդամենը երկու խնդիր է մնացել։ Երրորդը, որը գործոն էր դեռևս մի քանի օր առաջ, արդեն այլևս չեզոքացված է, մնացել է դրա փաստացի ամրագրումն իրականացնել։ Խոսքը Լաչինի միջանցքի մասին էր, որը ռուս-թուրքական համատեղ ծրագրով պետք է փաստացի դրվեր Բաքվի վերահսկողության տակ՝ վերջնականապես Արցախը ենթարկեցնելու համար Ալիեւի իշխանությանը։ Լինի Սարսանգի ջրամբար, թե մի ուրիշ ենթակառուցվածք հայկական Արցախում, այլեւս դրա կենսագործունեության որոշումը կայացնելու է Ալիեւը։ Այդպիսին է ռուս-թուրքական բարձր մակարդակի որոշումը, որին սիրով տրվեցին Հայաստանի ու Արցախի ղեկավարները։
Ինչպես նշե...