Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը պետք է հաշտվեն միմյանց հետ. Հարութ Սասունյան
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել։ Օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։
2020 թվականի Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանում տիրող ծանր ճգնաժամի պայմաններում թվում էր, թե հայ ղեկավարները իմաստություն կունենան համախմբելու ժողովրդին և ուժեղացնել բանակը՝ երկրի վրա հետագա հարձակումները կանխելու համար։
Զարմանալիորեն, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն, որը տանում է ազգի ավելի պառակտման ու թուլացման։ Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառ...