Մենք ձեռքներս ծալած չենք նստելու ռուս-ադրբեջանական ծրագրի դեմ
Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միասնական որոշմամբ 2020թ. Արցախը խլեցին Հայաստանից և կրկին բաժանեցին միմյանց միջև: Արևմուտքը չխոչընդոտեց որոշման կայացմանը, քանի որ նախ Հայաստանը պրոռուսական ամենամեծ «որջերից» մեկն էր, որին խելքի բերելու համար անհրաժեշտ էր շոկային թերապիա և հաջորդը, ծրագրավորվել էր Ռուսաստանի համար լարել թակարդ, երբ Հարավային Կովկասի հաջողությունով արբեցած Կրեմլը հարձակվելու էր Ուկրաինայի վրա, որտեղ էլ ջարդելու էր սեփական ատամները: Ըստ էության, Արևմուտքը շատ ավելի մտածված և մանրակրկտորեն հաշվարկված ծրագրով է առաջ ընթանում:
Արցախյան երկրորդ պատերազմը նախերգանքն էր շատ ավելի հեռու գնացող ծրագրերի, որտեղ բացի վերը հիշատակված երեք պետությունների, միևնույն` եվրասիական ճամբարի մասնակիցներն էին Չինաստանը և Պակիստանը: Հիշատակման արժանի է նաև Իսրայելը, որի նպատակները քիչ այլ էին...










