Քաղաքական

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Լուրեր, Քաղաքական

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի դիմումի հիման վրա քննարկումը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։ Հայաստանի դիմումի քննարկումն, ըստ օրակարգի, նախատեսված է տեղի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին):
Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք-«ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել». Վալերի Զալուժնի
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք-«ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել». Վալերի Զալուժնի

«The Economist» ամսագիրը հրապարակել է հարցազրույց Վալերի Զալուժնիի հետ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին։ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանում զորահավաքը հաջող է անցել, և հունվարի վերջին-մարտի սկզբին հակառակորդը կրկին կփորձի ճեղքել Կիև։ «Forbes»-ն առանձնացրել է հարցազրույցի գլխավորը նկատառումները. Պատերազմի ընթացքում ձեռք բերված ամենակարեւոր փորձի մասին. Մեզ համար, զինվորականների համար պատերազմը սկսվեց 2014թ. Այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 24-ին, պարզապես մեծանում է: Մինչ այդ մենք ունեինք 403 կմ ճակատ և 232 ուժեղ կետ։ Իսկ փետրվարի 24-ին այս ճակատը հասել էր 2500 կմ-ի: Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք, և որը մենք դավանում ենք գրեթե կրոնի պես, ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել։ Պարզապես սպանիր: Հիմնական բանը դա անելուց չվախեն...
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր

Եթե դու, հա՛յ երիտասարդություն, պիտի շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ` նման անցյալ սերունդների, պիտի շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել - չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը: Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՛յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին: Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար: Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավ...
ԵՄ Դիտորդական խումբը չի դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում և երկարաձգելու է իր առաքելությունը
Լուրեր, Քաղաքական

ԵՄ Դիտորդական խումբը չի դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում և երկարաձգելու է իր առաքելությունը

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերից Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների մասնագիտացված խմբի անդամների մեծ մասն Ամանորի նախաշեմին արձակուրդ է մեկնելու, սակայն խումբը ներկայացուցիչներ ունենալու է մեր երկրում, ովքեր շարունակելու են իրենց առաքելությունը։ Մեր աղբյուրների պնդմամբ` դիտորդական խումբը չի դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում և երկարաձգելու է իր առաքելությունը։ Բևեռի մամուլի ծառայություն 18.12.2022թ...
ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

13 դեկտեմբերի 2022թ․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս «Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»: ----------------------------- Ned Price, Department Spokesperson December 13, 2022 Closure of the Lachin Corridor has severe humanitarian implications and sets back the peace process. We call on the government of Azerbaijan to restore free movement through the corridor. The way forward is through negotiations....
Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են. Վահե Բալբաբյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են. Վահե Բալբաբյան

Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են ու մոտակա տասնամյակներում նրանք միայն բարգավաճելու են ու ի տարբերություն Չինաստանի, նրանց ոչ միայն երկիրն է բարգավաճելու ու հզորանալու, այլ նաև նրանց բազմամիլիոնանոց համայնքը՝ ողջ աշխարհով սփռված ու արագ զարգացող։ Ողջ Սիլիկոնյան հովիտը, Նյու Յորքի, Բոստոնի ու Լոնդոնի բոլոր գիտական հաստատությունները, բանկային ու առողջապահական ոլորտները և իհարկե մեծ քաղաքականությունը։ Քամալա Հարրիս, Րիշի Սունակ, Սունդար Պիչաի, Սատյա Նադելլա, Պարագ Ագրավալ, Շանտանու Նարայեն։ Գուգլում փնտրեք, տեսեք, ովքեր են։ Ի դեպ, Պիչայը Ալֆաբեթի (Գուգլի) տնօրենն է։ Ի դեպ, Հնդկաստանում մեզ լավ ճանաչում են, որպես հին քաղաքակրթություն և ուսումնասիրում են ուսումնական հաստատություններում։ Իսկ ԱՄՆ հնդկական լոբբին միշտ հայկական լոբբիի կողքին է, երբ անհրաժեշտ է։ Ես մի քանի...
Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատուն, ի պաշտոնե դա Հայաստանի վարչապետն է
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատուն, ի պաշտոնե դա Հայաստանի վարչապետն է

Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատու։ Ի պաշտոնե Հայաստանի վարչապետն է այդ մարդը։ «Խեղճ մարդն ի՞նչ անի» ասողներին ի գիտություն. աշխարհում ոչ մի պետության ղեկավար խեղճ չի կարող լինել, դա խորթ է բնության օրենքներին։ Կենդանական աշխարհում առաջնորդում են միայն ուժեղները. տեսակի պահպանման համար դա է միակ ելքը։ Եթե պետության ղեկավարը խեղճ է, ապա այդ պետության քաղաքացիները ենթակա են ստրկացման կամ ոչնչացման։ Այստեղից հետեւություն. ովքեր Նիկոլին կարդարացնեն՝ արտաքին աշխարհի ու հանգամանքների վրա ազդելու նրա անզորությունը մատնանշելով, ու դա կմեկնաբանեն որպես օբյեկտիվ հանգամանք, որի վրա հենց ինքը՝ Նիկոլը, ազդել չի կարող, ապա պետք է գիտենան, որ իրենք ենթակա են առնվազը ստրկացման, քանզի դա է բնության օրենքը։ Մարդու իրավունքներն առաջնային են, երբ մարդն ինքը չի խախտում մարդկության առաջընթացի հիմքերը՝ հիմ...
Պատերազմից հետո ներհանրային պայքարը մշակութային ու քաղաքակրթական է. Սարո Սարոյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Պատերազմից հետո ներհանրային պայքարը մշակութային ու քաղաքակրթական է. Սարո Սարոյան

Կա տգիտության մի աստիճան, որից այն կողմ յուրաքանչյուրի գործողությունը կամ անգործությունը որակվում է դավաճանություն պետությանը, հայրենիքին, ազգին։ Նիկոլն ու իր թիմը վաղուց անցել են այդ սահմանաբաժանը։ Հանրապետության հրապարակի պատերին այս օրերին ամրացվող գամերը դրանք կամ մեզ կամ իրենց կախելու համար են, ոչ թե լույսերի։ Պատերազմից հետո ներհանրային երկփեղկումն ու պայքարը մշակութային ու քաղաքակրթական է, եւ կապված չէ ինչ-որ տեսլականների, շահերի կամ մի կտոր հացի հետ։...
Հակաազգային նեոբոլշևիկ-լիբերալ-գլոբալիզմի վտանգները – Պետրոս Մանուկյան
Վերլուծական, Քաղաքական

Հակաազգային նեոբոլշևիկ-լիբերալ-գլոբալիզմի վտանգները – Պետրոս Մանուկյան

Անգլերեն տարբերակ -English Version  Պատմության ընթացքում այդքան շատ ազգեր են ոչնչացվել, և ես կարծում եմ, որ սխալ կլինի շտապել և ենթադրել, որ սա միայն ռազմական գործողությունների միջոցով ֆիզիկական ոչնչացման արդյունք է: Սա կարող է մասամբ ճիշտ լինել, բայց նույնիսկ եթե այդպես է, որոշ ծայրահեղ դեպքերում, եթե որոշ ազգեր ոչնչացվել են ցեղասպանությունների հետևանքով կամ լուծարվել այլ ազգերի ներսում, քանի որ կորցրել են իրենց անկախությունը և բռնազավթվել, հարցն այն է, թե ինչն է մղել որոշ ազգերի, որոնք երբեմնի հզոր կայսրություններ են եղել, հանկարծ դառնալ փոքր համայնք այլ համայնքների ներսում, ինչն է նրանց ստիպել կորցնել իրենց ուժն ու անձեռնմխելիությունը և դառնալ  այնքան թույլ, որ ենթարկվեն օկուպացիայի Իմ կարծիքով, փորձեր արվեցին և երբեմն հաջողվում էին ստիպել որոշ ազգերի կորցնել իրենց ուղղության ...
Զոհվել է Ուկրաինայի պաշտպանության մարտիկ Կարեն Խաչատրյանը
Լուրեր, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Զոհվել է Ուկրաինայի պաշտպանության մարտիկ Կարեն Խաչատրյանը

Մահացել է մեր եղբայրը՝ Կարեն Խաչատրյանը Լինելով Կրոպիվնիցկիի հայ համայնքի անդամ՝ նա դարձավ իր Օնիկեևո գյուղի պաշտպանը, իսկ հետո մասնակցեց երկրի պաշտպանությանը։ Պայծառ հիշողություն Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր հայրենի գյուղում։ Տիգրան Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը