Կառավարության չիրագործված նախագծերից է նաև “10 մլն ծառ” նախաձեռնությունը
Կառավարության չիրագործված նախագծերից է նաև "10 մլն ծառ" նախաձեռնությունը, որը նախատեսում էր մինչև 2020 թ. 10-րդ ամսի 10-րդ օրը Հայաստանում տնկել 10 մլն ծառ։
Բազմիցս է խոսվել Երևան քաղաքի անմխիթար էկոհամակարգի, դրա պատճառների և աղետալի հետևանքների մասին։
Կառավարությունը ոչ միայն այդ ծրագիրը չի իրագործել, այլև ավելին՝ չի բացահայտել Սերժ Սարգսյանի, ՀՀԿ և դրանից առաջ՝ նաև Քաչարյանի օրոք անտառների օտարման ոչ մի դեպք։ Իսկ այդ անտառները օտարվել են հենց սերժաքոչարյանական բանդայի կառկառուն ներկայացուցիչների կողմից։
Նորքի անտառների օտարումը սկսվեց 2004-ին, երբ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացվեցին 46,5 հեկտար (465 000քմ)
մակերեսով հողամասեր և ընդգրկվեցին բնակավայրերի...