Լուրեր

1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը

1918-1920թթ. Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և պատերազմական գործողություններ վարում Արցախը, Նախիջևանն ու Սյունիքը նվաճելու համար։ Բացի հիշյալ հայկական երկրամասերից՝ ադրբեջանական իշխանություններն աչք էին տնկել նաև Զանգիբասարի, Վեդիբասարի, Դարալագյազի, Շարուրի, Սուրմալուի, Բասարգեչարի, Բաշգյառնիի և այլ թրքաբնակ շրջանների վրա: Խորհրդակցելով Արամ Մանուկյանի հետ՝ Ռուբեն Տեր Մինասյանը 1918-ի ամռանը մշակում և հավատարիմ խմբապետների ուժերով գործողության մեջ է դնում Հայաստանը թշնամի տարրերից մաքրելու գործը, որը շարունակվում է 1919-1920թթ. և որի արդյունքում՝ 1. ճնշվում են Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների թուրք-թաթարական ապստամբությունները՝ ապահովելով երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը (հայաստանաբնակ թուրքերն ստեղծել էին սեփական կառավարությունները (շ...
Պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից. Արամ Մանուկյան
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

Պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից. Արամ Մանուկյան

1918 թ. մարտի 24-ին ժողովրդական զանգվածների, զինվորականության և Երևանի Հայոց ազգային խորհրդի կողմից ընտրվելով դիկտատոր, իսկ հուլիսի 17-ին, անդրանիկ կառավարության Երևան ժամանելուց հետո, գլխավորելով ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ Արամը մինչև մահ իր իշխանությունն օգտագործեց բացառապես հօգուտ համազգային շահերի, երբեք չձգտեց հարստության, չփորձեց իրեն վեր դասել շարքային քաղաքացուց ու հասարակությունից: Լինելով անսահմանափակ իշխանության տեր, նա ապրում էր հասարակ մարդկանց նման՝ իրական հարգանք ցուցաբերելով ժողովրդի նկատմամբ: Արամի Մանուկյանին բնորոշող և նրա հաջողությունը պայմանավորող գծերից մեկն էլ՝ իրադարձությունները կանխատեսելու և դրանց լուծում տալու ունակությունն էր: Բայց նա լավ էր հասկանում, որ միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ, որ պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից։ ...
Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան

Ասեմ՝ իմացեք շարքից կամ աշխարհաքաղաքական զարգացումներն արագանում են։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները բավականին պարզունակ վերլուծությունների տեղիք են տվել։ Հարցուպատասխանով փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ 1. Համաշխարհային առումով ամեն ժամանակահատված ունի իր հիմնական դիմակայության առանցքը։ Ո՞րն է ներկա ժամանակահատվածում հիմնական դիմակայության և մրցակցության առանցքը։ Դա ԱՄՆ-Չինաստան դիմակայությունն է, մրցակցությունը և առաջիկայում հնարավոր բախումը։ Մնացածը ածանցյալ են կամ երկրորդական։ Արդյոք Չինաստանի հետ անմիջական բախումը ձեռնատու՞ է ԱՄՆ-ին։ Ոչ ձեռնատու չէ, բայց հավանական է։ Հենց ամերիկյան փորձագետների կարծիքով՝ հնարավոր է առաջիկա 2-5 տարվա ընթացքում։ 2. Ուստի, ի՞նչ պիտի անի ԱՄՆ-ը՝ խոսափելու համար բախումից կամ այն դարձնելու ԱՄՆ համար պակաս վտանգավոր և վնասաբեր։ Ճիշտ եք՝...
Վաշինգտոնը ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Վաշինգտոնը ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Վաշինգտոնը չի ընդունել Մոսկվայի մեղադրանքները և ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը։ «Մենք ողջունում ենք գործընկերների ջանքերը, այդ թվում՝ Եվրամիության, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստող պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում. ԱՄՆ դեսպանություն
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում. ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն Բանակիօրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։ Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։ Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին։ ------------------ On Armenia's Army Day, we recognize those in Armenia who have served in their nation’s defense, and express gratitude for our deepening partnership with the Republic of Armenia Armed Forces. We solemnly honor those who have given the ultimate sacrifice, those who remain wounded from service, and all families who hav...
Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է
Լուրեր, Քաղաքական

Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է

Բանակի օրը էսօր չի։ Բանակի օրը Հայաստանում ամեն օր պիտի լինի։ ՀՀ անարժանապատիվ իշխանության ամեն հաջորդ տապալման մեջ բանակին մեղադրող ամեն սիրուն գրված փոսթ լայքելիս ու տարածելիս հիշեք, որ Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է, ու եթե բանակն այն բանակը չի, որը դուք երազում եք, դա այն պատճառով է, որ ՀՀ ղեկավարությունն է ոչ այն, ինչ դուք երազում եք, նույնիսկ եթե դուք չեք տեսնում այդ կապը։ Գեներալը գեներալ կլինի, գնդապետ` գնդապետ, հետախույզը` հետախույզ, զինվորն էլ` զինվոր, եթե իշխանությունդ քոնը լինի։ Լուսինե Ազնաուրյան...
էմանուել Մակրոնը նախաձեռնել է հանդիպում արցախաբնակ հայերին սպառնացող էթնիկ զտումների հարցով
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

էմանուել Մակրոնը նախաձեռնել է հանդիպում արցախաբնակ հայերին սպառնացող էթնիկ զտումների հարցով

Երեկ երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում  Ֆրանսիայում Հայաստանին նվիրված գորժիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախաբնակ հայությանը  Ադրբեջանի կողմից սպառնացող էթնիկ զտումների հարցով։ Քննարկմանը մասնակցել են պարոնայք Սիլվյան Թեսսոն, Պասկալ Բրուկները, Օլիվիեր Վեբերը և այլոք։
Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով

Ֆրանսիայի գործուն ջանքերի շնորհիվ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներ որոշում են ընդունել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը երկարացնել 2 տարով։ «Հայ ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կտեղակայվեն դիտորդական առաքելություն իրականացնող հանձնախմբեր, որի միջոցով կբացառվի կոնֆլիկտի որևէ էսկալացիա, և թույլ չի տրվի ռազմական ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության տարածքում», գրում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։...
Վաշինգտոնը վրդովված է Ուկրաինային տանկեր մատակարարելու Գերմանիայի պայմաններից
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Վաշինգտոնը վրդովված է Ուկրաինային տանկեր մատակարարելու Գերմանիայի պայմաններից

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վիճաբանել է Գերմանիայի կանցլերի մերձավոր խորհրդական Վոլֆգանգ Շմիդտի հետ։ Պաշտոնյաների միջև կոնֆլիկտի պատճառ են դարձել Ուկրաինայի համար տանկերը։ Նշվում է, որ ։ «Գերմանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտ թյուրիմացությամբ կամ հազիվ քողարկված զայրույթով արձագանքեցին կանցլեր Օլաֆ Շոլցի որոշմանը, որ դեռևս չի խոստանում Ուկրաինային «Leopard» տանկեր տրամադրել: ԱՄՆ կառավարության տոնը հատկապես կոշտ էր»,- գրում է «Süddeutsche Zeitung»-ը։ ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը փորձել է Գերմանիայից «Leopard» 2-ի մատակարարման պարտավորություններ ստանալ, ինչպես նաև այլ երկրների համար Բեռլինից թույլտվություն ստանալ։ Այս ֆոնին Օսթինը չհամաձայնեց Շոլցի վստահելի անձի հետ, և պաշտոնյաների հանդիպումը «լարված» էր։ Հրատարակությունը գրում է նաև, որ ԱՄՆ ազգային անվտանգության հա...
Ուկրաինան այս տարի կարող է հաղթել պատերազմը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինան այս տարի կարող է հաղթել պատերազմը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում՝ պայմանով, որ ուկրաինացիները մնան միասնական։ «Արագությունը կախված է մի քանի բանից՝ ամրություն Ուկրաինայի ներսում և ուժ դրսից՝ գործընկերների օգնությունը: Մենք չպետք է թույլ տանք, որ գործընթացները դանդաղեն՝ թե՛ դրսում, թե՛ ներսում, քանի որ դա կձգձգի պատերազմը»,- ասել է նա Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է նախագահի կայքը։ Զելենսկին հերքել է այն պնդումը, թե ուկրաինական հաղթանակն անհրաժեշտ չէ կամ մասնակի հաղթանակն ընդունելի է։...