Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիան. Ադամ Շիֆ
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրին, Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիան, նշանակում է, որ հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վախի մեջ, և սպառնալիքն անտանելի բարձր է մնում։ Շատ կարեւոր է, որ մենք հանգամանորեն հասկանանք ներկա իրավիճակը եւ ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի մենք ավելի լավ պատրաստված լինենք ապագա մահացու հակամարտությունների կանխմանը: Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ներառել է այն միջոցը, որը մենք ներկայացուցչի՝ Ջեքի Սփայերի հետ պաշտպանում էինք 2022 թվականի հետախուզման թույլտվության մասին օրենքում, որը կպահանջի գաղտնի հաշվետվություն Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ապագա ռազմական գործողությու...