ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Փարիզում է
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը պայմանավորվել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարևորության շուրջ՝ ձգտելով ցույց տալ միասնություն՝ Ավստրալիայի հետ սուզանավերի պայմանագրի չեղարկման շուրջ «դիվանագիտական փոթորկից» հետո:
«Պետք է ասեմ, որ մենք մի քանի օր առաջ արդյունավետ հանդիպում ունեցանք Հռոմում նախագահ Բայդենի հետ, որը ճանապարհ հարթեց գալիք շաբաթների, ամիսների և, պետք է ասեմ, տարիների համար»,-ասել է Մակրոնը Հարիսին: Ֆրանսիայի մայրաքաղաքի Ելիսեյան պալատում Մակրոնը ջերմորեն շնորհակալություն հայտնեց Հարիսին՝ Փարիզում չորս օր նրա ներկայության համար. -մենք իսկապես կիսում ենք այն տեսակետը, որ մենք գտնվում ենք նոր դարաշրջանի սկզբում: Մեր համագործակցությունը բացարձակապես կարևոր է այս դարաշրջանի համար», - ավելացրել է Մակրոնը անգլե...