
20NovNo Comments
Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-ամյակին նվիրված քննարկում՝ Արա Պապյանի ներկայացմամբ (լուսանկարներ)
Նոյեմբերի 22-ին լրանում է Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի` Թուրքիայի և Հայաստանի սահմանը որոշող իրավարար վճռի 101-ամյակը: Այսօր՝ Նոյեմբերի 20-ին, Երևանում կայացավ քննարկում` նվիրված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-ամյակին: Հանդիպում-քննարկմանը ներկա էին Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Եղիշե Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Այվազյանը, Գարեգին Չուգասզյանը, Վահե Գասպարյանը, Արմենակ Կյուրեղյանը, հասարակական գործիչներ՝ Վարդան Հայկազյանը, Կարո Եղնուկյանը, փաստաբաններ՝ Գեղամ Սիմոնյանը, Հարություն Բաղդասարյանը, իրավապաշտպաններ՝ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը: Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ մթնոլորտում, պարոն Արա Պապյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
...

18NovNo Comments
Բևեռի Հանրահավաքը և երթը դեպի նախագահական նստավայր 17.11.2021թ. լուսանկարներ
Նոյեմբերի 17-ին կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի արտահերթ հանրահավաքը Ազատության հրապարակում: Հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը նախագահական նստավայրի դիմաց ընթերցեց Բևեռի ուղերձը նախագահ Արմեն Սարգսյանին: Բևեռի խորհրդի անդամներից Արա Պապյանն ու Արթուր Այվազյանը ևս հանդես եկան ելույթներով նախագահական նստավայրի առջև, որով առաջարկ ուղղեցին նախագահին գործակցելու՝ Հայաստանի ներկայիս բարդագույն վիճակին հայանպաստ լուծումներ տալու համար, մասնավորապես շեշտվեց այդ հարցում նախագահի ունեցած արտասահմանյան ազդեցիկ կապերն ու որպես սահմանադրությամբ պետության գլուխ, իր դերակատարության կարևոր նշանակությունը:...

17NovNo Comments
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի արևելյան սահմանի վրա նախորդ տարվա խաղաղության մասին համաձայնության կոպիտ խախտում է, և դա չի կարելի հանդուրժել: 6000 մարդ մահացավ նախորդ տարվա հակամարտության հետևանքով, այս վիճաբանությունը չպետք է պատճառ դառնա նոր կորուստների: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:
Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, Ա...

17NovNo Comments
Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին զսպել ադրբեջանական ագրեսիան
ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է ադրբեջանական շարունակվող ագրեսիան Հայաստանի նկատմամբ, և կոչ է արել Ամերիկայի միացյալ նահանգների պետդեպարտամենտին բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով ազդեցություն և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, զսպելու համար ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։
Ադամ Շիֆի ֆեյսբուքյան գրառումը.
-Ես խորապես մտահոգված եմ սահմանին հայ զինվորների վրա ադրբեջանական ուժերի հարձակման մասին այսօրվա տեղեկություններից, այդ թվում երկու տասնյակից ավելի հայ զինվորների սպանության կամ գերեվարման մասին տեղեկություններից։ Այս չհրահրված հարձակումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտում է եւ ցայտուն հիշեցում, որ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու համար: Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործե...

16NovNo Comments
ՄԱԿ անվտանգության խորհուրդը պատրաստ է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվերը ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստ է նիստ հրավիրել, սակայն դեռ նման հարցով չեն դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։

16NovNo Comments
Վիլսոնյան իրավարար վճռի օրը Բևեռը երթ կանի դեպի ԱՄՆ դեսպանատուն
Նոյեմբերի 22-ին, ժամը 13:00 ին ԱՄՆ դեսպանատան մոտակա կանգառում հավաքվելով Ազգային ժողովրդավարական բևեռի երիտասարդները՝ խորհրդի անդամների մասնակցությամբ, նախաձեռնում են երթ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն ՝ մեր երախտիքի և պատմական արդարության խոսքը հայտնելու ամերիկացի ժողովրդին և ԱՄՆ կառավարությանը, 101 տարի առաջ նախագահ Վուդրո Ուիիլսոնի կողմից իրավարար վճռի կայացման և այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին սատարելու համար։
Միասին արտահայտենք մեր երախտագիտությունն ու հայրենատիրության մղումը։...

16NovNo Comments
Հայկ մարտիրոսյան. Սիսիանում պատերազմական գործողություններ են: Ծանր մարտեր են ընթանում
Քաղաքագետ, Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Սիսիանում պատերազմական գործողություններ են, սկսվել, ծանր մարտեր են ընթանում:
Մեջբերում Հայկ Մարտիրոսյանի խոսքից. -Թշնամին հարձակման է անցել պարանոցի նեղ հատվածում: Ակնհայտորեն փորձ է արվում ռազմական ճանապարհով կտրել Սյունիքը: Կան և քաղաքական այլ հանգամանքներ:
Մնացածը հետո։

16NovNo Comments
ՀԻՄՔ. Վահե Գասպարյան. Գաղութում հեղափոխություն չի լինում
Հարգելի ազգակիցներ: «ՏԻՐ ՄԵԴԻԱ»-ին, անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, յութուբյան (youtube) ալիքով հաղորդաշարեր պատրաստելու համար։ «ՏԻՐ ՄԵԴԻԱ» -ի գործունեության նպատակն է տեղեկատվության միջոցներով օժանդակել.
1.Գիտակից և տեղեկացված հայ հասարակություն ձևավորելուն.
2.Նպաստել ազգային ու հզոր հայկական պետականության ստեղծմանը։
Արտասահմանից PayPal-ի միջոցով. https://www.paypal.com/donate/...
Բանկային փոխանցումների համար հաշվեհամարը՝ Այդի Բանկ 11811022786500
Քարտով փոխանցումների համար քարտի համարը՝ Այդի Բանկ 4318 2900 9224 1518
Dear compatriots! TIR MEDIA needs your financial support to make programs on Youtube channel. The main goals of TIR MEDIA are: 1) formation of conscious and informed Armenian society. 2) creation of national and powerful Armenian statehood....

12NovNo Comments
Ուկրաինան և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա
2021 թ.-ի Նոյեմբերին 10-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա։ Ըստ փորձագիտական գնահատականների սա պատմական նշանակության պայմանագիր է, և լրացնում է խորհրդային միության փլուզումից հետո ստորագրված Բուդապեշտի հուշագրի բաց կողմերը, պաշտպանելու համար Ուկրաինային ռուսական նոր հավանական ագրեսիայից։
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թ.-ին Ամերիկայի միացյալ նահանգների և Ուկրաինայի միջև ստորագրվել է փոխադարձ գործընկերության հուշագիր, և ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի այս ռազմավարական գործընկերության խարտիան դրա փաստացի վերահաստատումն ու ամրապնդումն է ֆիքսում։ Դմիտրո Կուլեբան հատուկ նշել է, որ նոր ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան ֆիքսում է շատ...