Լուրեր

«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 Ազգային-Ժողովրդավարական բևեռը որպես քաղաքական դպրոցի կայացման առաջին քայլ՝ կազմակերպում է «Անցումային ժողովրդավարություն» դասընթաց: Դասընթացի նպատակն է պատասխանատու և բանիմաց կադրեր պատրաստել Անցումային կառավարման փուլի համար: Դասընթացի ունկնդիրներն ըստ թեմատիկ ուղղությունների կուսումնասիրեն Բևեռի Հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը (ajbever.com/program/), ինչպես նաև ձեռք կբերեն անցումային կառավարման փուլում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացը նախատեսված է համապատասխան տեսական և գործնական պատրաստվածությամբ մինչև 50 տարեկան անձանց համար, ովքեր ընդունում են Բևեռի Ծրագրի հիմնական ռազմավարական նպատակը և սկզբունքորեն կողմ են, որ այն կյանքի կոչվի Ծրագրի ռազմավարական առաջնահերթությունների իրագործմամբ: Դասընթացը վարում են Բևեռի խորհրդի անդամները և հրավիրված մասնագետները՝ ...
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամն ու արդարության մարտիկը (Վիլսոնի ծննդյան 165-ամյակի առիթով) Տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, լրանում է ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920թ.), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, արդարության աննկուն մարտիկ, Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 165-ամյակը: Պայքարով ու մաքառումներով լեցուն պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ բարեկամներ: Բայց չկա մեկը, որ իր զբաղեցրած դիրքով, հայ ժողովրդին մատուցած մարդասիրական վաստակով, Հայաստանի Հանրապետության կյանքում ունեցած իրավական ու քաղաքական ներդրումով անգամ մոտ լինի Վուդրո Վիլսոնին: Այս առումով Վուդրո Թոմաս Վիլսոնը բացառիկ է և անզուգական: Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի հանդեպ ունեցած վաստակը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նրա դերակատ...
Կարևոր է թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Կարևոր է թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Միեւնույն է, Արեւմուտքը Ռուսաստանից խլելու է ազդեցության գոտիները, ներառյալ` Հայաստանը։ Սակայն, միանգամայն տարբեր է, թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին եւ կտեղափոխվի Արեւմուտքի տիրույթ. որպես ազգային-ազատագրական պայքար մղող ակտիվ ու նախաձեռնող սուբյեկտ, թե որպես պասիվ ու կամազուրկ օբյեկտ։ Արդյունքները բացարձակապես տարբեր են լինելու` անգամ հակադրության աստիճանի տարբեր։  Մի դեպքում կդառնանք ազգ եւ պետություն, մյուս դեպքում` ընդամենը բնակչություն եւ տարածք։ Մի դեպքում կդառնանք մեծ ճանապարհի խանութպան, ընդամենը կգոյատեւենք եւս մի քանի տասնամյակ եւ կկորցնենք մեր ինքնության ու պետականության մնացորդները, մյուս դեպքում` կդառնանք առաջադեմ աշխարհի գործոն, կարդիականացնենք մեր ինքնությունը եւ բազմակի կհզորացնենք մեր պետականությունը, նաեւ` էապես կընդարձակենք մեր տարածքը։ Արե...
Պետք է անցնենք հասարակության մոբլիզացիայի ճանապարհը. ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Պետք է անցնենք հասարակության մոբլիզացիայի ճանապարհը. ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ

Մեր գաղափարակից ընկերները, որոնք գտել են մեզ, քայլում են մեր հետ, պայքարում են մեր հետ, պետք է գիտակցեն, որ չկա այնպիսի մի «կտրուկ քայլ», կամ գործողություն, որը կլուծի մեր առջև դրված խնդիրները։ Մենք պետք է համբերատար լինենք ու գիտակցենք, որ խնդիր ունենք հասարակության լայն շերտերի քաղաքական պատկերացումների փոփոխության, իսկ դա պայքար է հայ ժողովրդի դեմ դարերի պրոպագանդայի հաղթահարման համար։ Կարծում եմ, որ այդ առումով Բևեռը հաջողություններ արդեն ունի և երբ այդ հաջողությունները բավարար դառնան, անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանության, մեր հասարակությունը կստիպի ապահովել անհրաժեշտ անվտանգային միջավայր բոլորիս համար։ Դա եմ տեսնում, երբ համեմատում եմ քաղաքակիրթ աշխարհի, Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի քաղաքականությանը հետխորհրդային երկրներում։ Ես տեսնում եմ, որ այս պահին ԱՄՆ-ն առավել մեծ ...
ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (Դև). ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (Դև). ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

30 տարի առաջ՝ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին, Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում զոհվեց Դավիթ Սարապյանը։ Փառք տանք հերոսի սխրանքին, հիշենք ու կյանքի կոչենք նրա պատգամները։ Տող գյուղի առասպելական, անհավանական ազատագրման մասին Կոմանդոսը պատմում էր, որ ինքն առաջարկում էր պաշտպանական մարտավարություն վարել, բայց զրույցի ժամանակ Դավիթն ասաց մի բան, որը «...հետո հասկացա՝ հիմքն էր մեր հաղթանակի «պաշտպանությունը մահվան հավասարազոր է, մենք էդ գյուղը պիտի ազատենք» 4 հոգի ինքը, 20 հոգի՝ ես, չհասկացա՝ ո՞նց կարող էինք սովետական բանակի դեմ դուրս գալ՝ 200 հոգի։ Կան մարդիկ,  որոնց մարտական ոգին այնքան ուժեղ էր, որ իրենք պիտի զոհաբերվեին հերոսաբար Դավիթն ինձ ուժ տվեց, Դավիթն իմ մեջ թողեց այն սկիզբը, որ ես հավատացի, որ մենք կարող ենք անել այն, ինչ արեցինք Ղարաղաբում»։ ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ...
ԹՈՐՈՍ ՍԵՖԻԼՅԱՆԸ պահանջում է իշխանությունից զբաղվել ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ առողջական հարցով
Լուրեր, Քաղաքական

ԹՈՐՈՍ ՍԵՖԻԼՅԱՆԸ պահանջում է իշխանությունից զբաղվել ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ առողջական հարցով

Քանի դեռ ՀՀ արդարադատութիւն գոյութիւն չունի, ապա իմաստը ո՞րն է, որ Վարուժան Ավետիսյանի առողջական հարցով բոլորը դիմում են Վերաքննիչ դատարանին: Մարդուն կեանքի իրաւունքից զրկումը շատ վատ բան է՛, դուք ալ գիտէք, որ ուղղակի մարդասպանութիւն: Հետեւաբար՝, Ես Թորոս Սէֆիլեանս դիմում, բողոքում եւ պահանջում եմ՝ օրուայ իշխանութիւններից, մասնաւորապէս վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ վայրկեան առաջ ապահովել Վարուժան Ավետիսյանի պատշաճ բժշկական զննումն ու բուժումը: Յարգելի՛ Պարոնայք, «Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ» հիւանդութիւն, որը ծանր եւ մարդու կեանքին սպառնացող հիւանդութիւն է: Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի առաջացման պատճառները ժամանակին չպարզելը եւ համապատասխան ու անհրաժեշտ բուժում չիրականացնելը իրական վտանգ են ստեղծում Վ. Ավետիսյանի կեանքի համար։ Վարուժան Ավետիսյանի «Հեմոլիտիկ-Ուրեմիկ» համախտանի...