Լուրեր

Դեմ եմ հայ զինվորին Ղազախստան ուղարկելուն.Վահան Արծրունի
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Դեմ եմ հայ զինվորին Ղազախստան ուղարկելուն.Վահան Արծրունի

Որպես հայ մտավորական, դեմ եմ Հայաստանի ներգրավվածությանը ՀԱՊԿ-ի զորամիավորման մեջ և հայ զինվորին Ղազախստանի ներքին քաղաքական ընթացքներին մասնակից դարձնելուն։ Վահան Արծրունի Եթե կլինեն էլի մտավորականներ' միացեք։
Ղրղըզստանը պաշտոնապես հրաժարվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան զորքեր ուղարկելուց
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ղրղըզստանը պաշտոնապես հրաժարվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան զորքեր ուղարկելուց

Ղրղըզստանը պաշտոնապես հրաժարվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան զորքեր ուղարկելուց՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք Բիշկեկում  պառլամենտի  շենքի դիմաց ցուցարարներ էին հավաքվել, որոնք դեմ են Ղազախստան ՀԱՊԿ կազմում Ղրղզստանից զորամիավորում ուղարկելուն։ Ղրղզստանի խորհրդարանը չի կարողացել քվորում հավաքել՝ Ղազախստան զորք ուղարկելու հարցը քննարկելու համար։
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրաման են ստացել պատրաստ լինել ՀԱՊԿ ուժերի շրջանակում մեկնելու Ղազախստան` այնտեղ ծավալվող ժողովրդային ընդվզումը ճնշելու գործողություններին մասնակցելու նպատակով։ Եթե այս լուրերը ճիշտ են, ապա ստիպված ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը մեր վիրավոր, գոյութենական մարտահրավերների առջև կանգնած երկիրը հերթական անգամ զոհաբերում է Կրեմլի շահերին։ Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ նման հակապետական արկածախնդրության հետևանքով Հայաստանը կհայտնվի աշխարհաքաղաքական մի փոթորկի մեջ, որից դուրս գալու հավանականությունը խիստ նվազ է լինելու։ Մեր ժողովրդին, առաջին հերթին զինծառայողների ընտանիքներին, կոչ ենք անում դիրքորոշում հայտնել և տեր կանգնել զինվորին ու պետականությանը։ Իր հերթին` Ազգային-ժողովրդավա...
Մոսկվայում ձերբակալում են Ղազախստանում բողոքի ակցիաների աջակիցներին
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Մոսկվայում ձերբակալում են Ղազախստանում բողոքի ակցիաների աջակիցներին

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու, որոնք փողոց են դուրս եկել ի պաշտպանություն Ղազախստանում բողոքի ակցիաների մասնակիցների: Ինչպես գրում է «BBC»-ին, վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները եւ Telegram-ալիքները, ուժայիններին կարգադրել են ձերբակալել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն կցուցաբերեն ղազախներին եւ իրենց հետ կունենան Ղազախստանի ազգային դրոշներ կամ այլ խորհրդանիշներ: Մոսկվայի կենտրոնում տեղակայվել են ոստիկանության լրացուցիչ ջոկատներ, ավտոշարասյուններ եւ ոստիկանական  ավտոբուսներ:...
Ղազախստանի նախագահը  օգնություն է խնդրել ՀԱՊԿ երկրներից (լուսանկարներ)
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ղազախստանի նախագահը օգնություն է խնդրել ՀԱՊԿ երկրներից (լուսանկարներ)

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտպանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերը երկիր մտցնելու առաջարկը: Այս մասին գրում է Ղազախստանի «Sputnik» լրատվականը։ Առաջին ղազախ-տիեզերագնաց Տոկտար Աուբակիրովը պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուժայինները չեն կարողանում հաղթահարել անկարգությունները, ուստի Ղազախստանի տարածք պետք է մտցնել ՀԱՊԿ զորքերը: «ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում», - ասել է Տոկաևը: Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ակցիաներ են ընթանում։ Մարդիկ դուրս են եկել քաղաքների փողոցներ հեղուկ գազի գների բարձրացման պատճառով։ Քաղաքացիները պահանջում են նախագահի, կառավարության հրաժարականը և դեմ են կոռուպցիային։ Բողոքի ակցիաների ժամանակ իրավապահներն ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ձերբակալվել են հարյուրավոր մա...
Վրաց-ամերիկյան «Gulf Georgia» ընկերությունը բենզին կմատակարարի Հայաստան
Լուրեր, Տնտեսություն

Վրաց-ամերիկյան «Gulf Georgia» ընկերությունը բենզին կմատակարարի Հայաստան

Հայկական շուկա բենզին կմատակարարի վրաց-ամերիկյան «Gulf Georgia» ընկերությունը։ Երկու հետաքրքիր փաստ. «Gulf»-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1901 թվականին և գնվել նավթային հսկա «Chevron»-ի կողմից 1984 թվականին։ Ընկերության վրացական մասնաճյուղը բացվել է 2010թ. «Chevron»-ը լուծարել է իր մասնաճյուղն Ադրբեջանում 2020 թվականի հոկտեմբերին և նույն թվականի ապրիլին վաճառել իր մասնաբաժինը այս երկրում երկու նավթային նախագծերում։
Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում. Վերջին ամիսներին Ռուսաստանը փորձում է սադրել արևմուտքին ու Ամերիկայի Միացյալ Նահագներին, Ուկրաինայի հետ սահմանին զորքերի աննախադեպ կուտակումներով։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-Ն զգուշացնում են Ռուսաստանին, որ նոր արկածախնդրությունը չի մարսի և կործանարար հետևանքները պատժամիջոցների ձևով չեն ուշանա։ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են 3+3 ձևաչափով ինչ-որ համագործակցության հասնել, որտեղ իրականում վեց երկիր չկա, այլ թուրքական կցորդ Ադրբեջանն է, ու ռուսական ոչինչը՝ (Հայաստանի վարչապետը), անգամ Հայաստանը չկա, քանի որ չի կարող լինել մի երկիր, որը ինքնուրույն չէ, որի քաղաքացիները չգիտեն, դեռևս չեն հասկանում ինչ է կատարվում իրենց երկրի շուրջը, ու որ տարբերակի ընտրությունն է հայկական շահերից բխում: Իսկ Վրաստանն էլ ընդհանրապես չի մասնակցում այս ձևաչափով հանդիպմանը ու կողմնորոշված է...
«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 Ազգային-Ժողովրդավարական բևեռը որպես քաղաքական դպրոցի կայացման առաջին քայլ՝ կազմակերպում է «Անցումային ժողովրդավարություն» դասընթաց: Դասընթացի նպատակն է պատասխանատու և բանիմաց կադրեր պատրաստել Անցումային կառավարման փուլի համար: Դասընթացի ունկնդիրներն ըստ թեմատիկ ուղղությունների կուսումնասիրեն Բևեռի Հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը (ajbever.com/program/), ինչպես նաև ձեռք կբերեն անցումային կառավարման փուլում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացը նախատեսված է համապատասխան տեսական և գործնական պատրաստվածությամբ մինչև 50 տարեկան անձանց համար, ովքեր ընդունում են Բևեռի Ծրագրի հիմնական ռազմավարական նպատակը և սկզբունքորեն կողմ են, որ այն կյանքի կոչվի Ծրագրի ռազմավարական առաջնահերթությունների իրագործմամբ: Դասընթացը վարում են Բևեռի խորհրդի անդամները և հրավիրված մասնագետները՝ ...
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամն ու արդարության մարտիկը (Վիլսոնի ծննդյան 165-ամյակի առիթով) Տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, լրանում է ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920թ.), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, արդարության աննկուն մարտիկ, Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 165-ամյակը: Պայքարով ու մաքառումներով լեցուն պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ բարեկամներ: Բայց չկա մեկը, որ իր զբաղեցրած դիրքով, հայ ժողովրդին մատուցած մարդասիրական վաստակով, Հայաստանի Հանրապետության կյանքում ունեցած իրավական ու քաղաքական ներդրումով անգամ մոտ լինի Վուդրո Վիլսոնին: Այս առումով Վուդրո Թոմաս Վիլսոնը բացառիկ է և անզուգական: Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի հանդեպ ունեցած վաստակը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նրա դերակատ...