Լուրեր

Իշխանությունները փակում են  ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Իշխանությունները փակում են ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Ընդհանրապես երկրում փոփոխությունները ինչպե՞ս են տեղի ունենում․ օրինական ճանապարհները հետևյալն են․ 1- ընտրություններ․ այսօր Հայաստանում դա հնարավո՞ր է - իհարկե ո՛չ։ Որովհետև տեսնում ենք, որ անգամ համայնքային ընտրություններում իշխող ՔՊ-ն ոստիկանական ուժերով ջարդելով ժողովրդին՝ պարտադրում է իր թեկնածուին։ 2- մյուս ճանապարհը խաղաղ ընդվզումն էր․ որ ժողովուրդը պարտադրում է իշխանության հրաժարականը, ժամանակավոր կառավարություն է ձևավորում, անցումային շրջան․․․ և այլն։ Դա էլ հիմա հնարավոր չեմ համարում, որովհետև, ինչպես ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ «մենք ստեղծել ենք նախադեպը, մենք ստեղծել ենք մեխանիզմը, որով ՀԱՊԿ-ը կարող է միջամտել»։ Այսինքն ասաց,- մենք կկանչենք ղազախներին ու ռուսներին, ձեզ կջարդեն ու կկոտորեն, այսինքն դուք կունենաք հավերժական «մարտի 1», որի դեմ իրենք անընդհատ խո...
Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի վերաբերյալ. ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի վերաբերյալ. ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ՝ Կարո Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումը. Այս ճշմարտությունը բացահայտող անկեղծ հայտարարությունները պետք է ամեն օր աչքի առաջ ունենալ, որպեսզի վայրկյան անգամ չմոռանանք ու չշեղվենք: «Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի», - ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին: «Եթե (թուրքերի դեմ հայերը) դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն»,-հայկական հարցերով Կրեմլի խորհրդական Եվսեև: «Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ», - Խոդարյոնոկ: «Ռուսաստանը կօգնի հայերին, միայն երբ թուրքերը գրավեն նրանց երկրի կեսը. Այդ ժամանակ մենք կխնդրենք նրանց կանգնել ու կտիրանանք մնացյալ տարածքի ընդերքին», -ՌԴ պե...
Բևեռի անդամները ոգեկոչման են ուղևորվել Ֆրեզնո (լուսանկարներ)
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Քաղաքական

Բևեռի անդամները ոգեկոչման են ուղևորվել Ֆրեզնո (լուսանկարներ)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամները Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հետ միասին  ոգեկոչման են ուղևորվել Ֆրեզնո, այցելել են Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, հայոց ցեղասպանության հուշարձանին, Մոնթե Մելքոնյանի հիշատակի խաչքարին, Սասունցի Դավթի հուշարձանին: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը  
Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը (հայերեն,անգլերեն,ղազախերեն,ռուսերեն)
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը (հայերեն,անգլերեն,ղազախերեն,ռուսերեն)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է այսպես կոչված ՀԱՊԿ խաղաղապահ գործողության և, ըստ այդմ` խաղաղապահ ուժերի, անվան տակ ՀԱՊԿ անդամ-պետությունների զավթիչ զորքերի ուղարկումը Ղազախստան։ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը և դրանց գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, այդ թվում` ՀԱՊԿ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ ազգային օրենսդրությունը։ Առավել քան դատապարտելի է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը, քանի որ այն ոչ միայն վնասում է Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային վարկին, այլև իրական սպառնալիք է ստեղծում ազգամիջյան ատելություն բորբոքելու և դրա հողի վրա հայ զինծառայողների ու Ղազախստանում բնակվող բազմահազար հայ բնակչության ֆիզիկական անվտանգության համար։ Ազգային-...
Ռազմական տեխնոլոգիաները մտել են հետաքրքիր հեղափոխական փուլ. Վահրամ Մարտիրոսյան
Լուրեր, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքական

Ռազմական տեխնոլոգիաները մտել են հետաքրքիր հեղափոխական փուլ. Վահրամ Մարտիրոսյան

Ռազմական տեխնոլոգիաները մտել են հետաքրքիր հեղափոխական փուլ։ Ինչպես փոքր ստարտափերը իրենց կրեատիվի ու էնտուզիազմի հաշվին կարողանում են ստանալ ավելի լավ լուծումներ քան գիգանտ կորպորացիաները, այնպես էլ ռազմական ոլորտում այսօր հնարավոր է ստանալ լուծումներ, որոնք փոքր երկրներին կդարձնեն գերտերություններին հավասար ուժ։ Օրինակ «Zangi»-ի մշակած Streaming տեխնոգիաները մի քանի մակարդակ ավելի լավն են քան «Google»-ի մշակած նմանատիպ լուծումները։ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասով ունի 2 սցենար, ատոմային և ոչ ատոմային։ Ոչ ատոմային պատերազմի սցենարը նախատեսում է մի քանի տասնյակ հազար «Tomahawk» տիպի թևավոր հրթիռներով հարձակում ռազմական և ինֆրաստրուկտուրալ օբյեկտների վրա, որից հետո ըստ իրենց հաշվարկների Ռուսաստանը «կգլխատվի»։ Մեկ «Tomahawk»-ի գինը մոտ 2 միլիոն դոլար է։ ԱՄՆ-ն կարող է իրեն...
Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին) 
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին) 

Քեմալա-բոլշևիկյան ուժերի կողմից բռնազավթման շեմին Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին)  կազմված 162 հազար քռ. կմ.-ից, ներառյալ իրավարար վճռով հաստատված Արևմտյան Հայաստանի 4 նահանգները, Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ջավախքը, Նախիջևանը, Արցախը և Գարդմանը: Կանաչ սլաքով մատնանշվում է ՀՀ վրա քեմալական հրոսակախմբերի ագրեսիայի հիմնական ուղղությունը, կարմիրով «Խորհրդային Ադրբեջանի» տարածքից Արցախի, Սյունիքի և Նախիջևանի վրա թաթար-բոլշևիկյան ուժերի ագրեսիան: Քարտեզի հեղինակ՝ ռուս պատմաբան, քարտեզագիր Ա. Ցուցիև:...
Նավթի գներն աճել են, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին
Լուրեր, Տնտեսություն, Քաղաքական

Նավթի գներն աճել են, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին

Ղազախստանում անկարգությունների սրման եւ Լիբիա էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների ֆոնին նավթի միջազգային գները կտրուկ աճել են: «Brent» տեսակի մարտյան ֆյուչերսների նավթի մեկ բարելի արժեքը հունվարի 6-ին ՝ ժամը 16:55-ի սահմաններում, կազմել է 82,33 դոլար (+1,89%): «WTI» տեսակի փետրվարյան նավթի մեկ բարելը վաճառվել է 79,79 դոլարով (+2,48 տոկոս): Առեւտրային նստաշրջանի ընթացքում նավթի էտալոնային սորտերի գները տատանվել են համապատասխանաբար 79,62‒82,81 եւ 76,75‒80,25 միջակայքում: Երկու պայմանագրերն էլ վաճառվել են նոյեմբերի վերջից ի վեր։...