Լուրեր

«ՆԱՏՕ-ից Պուտինի պահանջները անընդունելի են, Ուկրաինան պետք է ազատ լինի իր ապագայի ընտրության հարցում». ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունները
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

«ՆԱՏՕ-ից Պուտինի պահանջները անընդունելի են, Ուկրաինան պետք է ազատ լինի իր ապագայի ընտրության հարցում». ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունները

  «Դիվանագիտությունը հաջողության քիչ շանսեր ունի, եթե դրան չմոտենա ուժի դիրքերից», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում առաջատար հանրապետական Մայքլ Մաքքոլը, որը Ուկրաինային «ՆԱՏՕ պլյուս» երկիր հռչակելու օրինագծի գլխավոր ջատագովն է: «Վլադիմիր Պուտինը պետք է ի գիտություն ընդունի, որ Կոնգրեսը չի հանդուրժի Ռուսաստանի ազդեցության ոլորտի վերականգնումը և թույլ չի տա հրաժարվել Ուկրաինայից եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակիցներից ու գործընկերներից», - հավելել է նա: Սա նաև ենթադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկել ագրեսիայի համար, «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցների անհապաղ սահմանման միջոցով, որպեսզի այն այդպես էլ շահագործման չենթարկվի: «Ուկրաինային  «ՆԱՏՕ պլյուս» երկիր հռչակելու...
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՆԱՏՕ պլյուս» ԵՐԿԻՐ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՆԱՏՕ պլյուս» ԵՐԿԻՐ

Հանրապետական կոնգրեսականների խումբը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որը Ուկրաինան հռչակում է «ՆԱՏՕ պլյուս» երկիր և ստուգում է նախաձեռնում Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարելու նպատակահարմարությունը: Օրինագիծն Ուկրաինային կտրամադրի ռազմական եւ դիվանագիտական աջակցություն, որի կարիքը նա ունի, իր սահմանների մոտ ռուսական ռազմական հզորության ավելացմամբ պայմանավորված: Օրինագիծը նաև Ուկրաինան սահմանում է որպես «ՆԱՏՕ-պլյուս» երկիր, որ հնարավոր լինի ամերիկյան որոշ պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների վաճառքի հարցերի արագացված քննարկումը: Փաստաթուղթը մերժում է Ռուսաստանի առաջարկը՝ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում սահմանելու վերաբերյալ և պահանջում է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես որոշի՝ արդյոք Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետու...
ԱՄԵՐԻԿԱ-ՉԻՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

ԱՄԵՐԻԿԱ-ՉԻՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)

ՄԱՍ 1 Աշխարհում վերջին տարիների թիվ մեկ մրցակցությունն անկասկած Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև ծնունդ առած մեծ մրցակցությունն է: Այս մրցակցությունը հետաքրքրական է իր բազմաբնույթ դրսևորումներով, զարգացման ընթացքի տարաբնույթ ձևերով և ինտենսիվության փոփոխականությամբ: Նորագույն ժամանակներով պայմանավորված՝ կողմերի զինանոցն ու գործելաոճը իր «ճոխությամբ» գերազանցում է մինչ այժմ տեղի ունեցած նմանատիպ (ոչ պատերազմական) բոլոր զարգացումները: 2021 թվականից սկսած՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախագահությամբ պայմանավորված, կարծես  էականորեն ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց այս մրցակցությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ամենամոտ ապագայում իրադարձությունները վճռորոշ հանգուցալուծման փուլ են մտնելու և որոշակիանալու են: Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Խորհրդային Մ...
Հայոց պետականությունը, ըստ այդմ, նաև հայ ազգը կանգնած են գոյութենական խնդրի առաջ. ԱՐԹՈՒՐ ԱՅՎԱԶՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հայոց պետականությունը, ըստ այդմ, նաև հայ ազգը կանգնած են գոյութենական խնդրի առաջ. ԱՐԹՈՒՐ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայոց պետականությունը, ըստ այդմ, նաև հայ ազգը կանգնած են գոյութենական խնդրի առաջ: Յուրաքանչյուր իրական մտահոգ հայ այսուհետ պարտավոր է մի կողմ դնել իր նախասիրությունները, քաղաքական գործիչները գրոշի արժեք չունեցող իրենց ամբիցիաները և դադարեցնել խաղեր տալու սովորությանը: Փոխարենը պետք է լծվեն հետևյալ նպատակներին` հեռացնել թշնամու վարք ցուցաբերող այսօրվա կառավարիչներին, թույլ չտալ նախկին ազգադավների վերադարձը, կազմավորել անցումային կառավարություն, հռչակել առաջին Հանրապետության իրավաջորդությունը և անմնացորդ նվիրվել պետության կառուցման գործին: Միայն այդժամ մեր ապրելն իմաստ ձեռք կբերի: Արթուր Այվազյան Ազգային-ժողովրդավարական-բևեռի Խորհրդի անդամ...
Ամէն մեծ ու փոքր սեղանին «խաղաղութեան» կենաց խմելը՝ վերահաս երկրորդ ցեղասպանութեան հրաւիրակոչն է. ԱԼԵԱՍԱՆԴՐ ՔԱՆԱՆԵԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ամէն մեծ ու փոքր սեղանին «խաղաղութեան» կենաց խմելը՝ վերահաս երկրորդ ցեղասպանութեան հրաւիրակոչն է. ԱԼԵԱՍԱՆԴՐ ՔԱՆԱՆԵԱՆ

Մեղրի֊Շուանիձոր֊Նռնաձոր հատուածը Ռուսաստա՞ն է, որ ռուսները կանգնեցնում ու «շմոն» են անում ճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիների մեքենայները։ Սրանց այդ իրաւունքն ո՞վ է տուել, այն ո՞ր թղթի վրայ է արձանագրուած։ Հարցն, ի հարկէ, հռետորական է։ Եւ թող ոչ ոք միամտաբար չկարծի, թե «սպիտակ» ու «սեւ» թուրքերի միջեւ կայ որ եւ է էական տարբերութիւն։ Ըստ էութեան՝ դոյզն իսկ տարբերութիւն չկա՛յ։ Կասէք՝ այդ դէպքում ելքը ո՞րն է։ Ելքեր-լուծումներ միշտ կան, բայց դրանք իրականութիւն դարձնելու համար ազգային հանրութեան եւ նրա ճանաչուած ընտրանու կամք են պահանջում՝ երկաթեայ համբերութիւն, վճռականութիւն եւ սահմռկեցուցիչ անողոքութիւն․․․ Բայց սպառողական ինքնասպան բթամտութեան մէջ փտող հանրութիւնը, քաղաքագէտ ու քաղգործիչ կոչուող անգաղափար ու կեղծիրապաշտ դեգեներատները շարունակելու են գահավիժել դէպի նոր ցեղասպանութիւն։ Եթե ազգ...
1990թ. խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

1990թ. խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր

Բաքու՝ 1990 թ. հունվարի 13-ին Կրեմլը Բաքվում հրահրեց հայ բնակչության կոտորածներ։ ԽՍՀՄ զինված ուժերի, պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ու Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մարմինների աչքի առջև Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր, տասնյակ հազարներն էլ ապրեցին ջարդերի սարսափը։ Կրեմլը լուռ ու անտարբեր հետեւում էր ադրբեջանցիների գազանություններին։ Հունվարի 19-ին, երբ ջարդարարների ամբոխը դարձավ անկառավարելի, հնչեցին հակախորհրդային, հակառուսական ու Ադրբեջանի անկախության կոչեր, զինված հարձակումներ եղան իշխանության տեղական մարմինների ու զորամասերի պահեստների վրա, միայն այդ ժամանակ Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ զորք մտցրեց Բաքու: Գործող...
Մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ի օգուտ մեզ շուռ կտանք. ՆԵՐՍԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ի օգուտ մեզ շուռ կտանք. ՆԵՐՍԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մարդկանց կողմնորոշվելու համար Աշխարհում այս դարում միայն զենքի ուժով չէ, տնտեսական, քաղաքական, իրավական, մշակութային ուժերի տեսակներ էլ կան և պակաս ազդեցիկ չեն։ Հետևաբար լուծումներ պետք է գտնել ուրիշ ուժերի տեսակների մեջ նույնպես։ Գլոբալիզացիայի դարում, շատ պետություններ շատերի հետ կապ ունեն և ունեն շահեր։ Օրինակ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ բացասական իմաստով ներգրավված են եղել թշնամի ռուսաստանը, ադրբեջանը, թուրքիան, պակիստանը, իսրայելը, բելոռուսը, չինաստանը։ Իսկ դրական իմաստով ԱՄՆ, Եվրոպան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Իրանը, Հնդկաստանը։ Միայն այսքանը, որ հաշվենք ուժերի բալանսի տեսակետից, կտեսնենք, որ մեզ աջակիցները անգամներ, եթե ոչ տասնյակ անգամներ հզոր են։ Այսինքն մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ոչ միայն կկայունացնենք, այլև շուռ կտանք։ ...
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Լուրեր, Քաղաքական

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Մղձավանջը շարունակվում է. թշնամու երեկվա հերթական հարձակման հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ։ Իրատես լինենք։ Մղձավանջը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը և հայությունը կմնան ենթակա այս հակահայ և հակամարդ գաղութային համակարգին։ Խոսքս ուղղում եմ գիտակից ու մտահոգ շերտին։ Առանձին-առանձին սգալով և ըստ էության ոչինչ չանելով դուք ոչ միայն չեք փրկում մեր զավակներին ու Հայրենիքը, այլև անուղղակիորեն նպաստում եք չարիքի հաղթարշավին։ Լուծումը մեկն է և այն ձեզ հայտնի է. միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրով ներկայացված անցումային ծրագրի գաղափարին և ոտքի հանել ժողովրդին։ Ոտքի ելած և համախմբված ժողովուրդը կհեռացնի դավաճանական գաղութային ռեժիմին ու կստեղծի ազգային կառավարություն, ինչով սկիզբ կդնի ինքնուրույն ազգային-պետական ընթացքին ու ինքն իրեն կհանի մղձավանջից։...
Իշխանությունները փակում են  ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Իշխանությունները փակում են ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Ընդհանրապես երկրում փոփոխությունները ինչպե՞ս են տեղի ունենում․ օրինական ճանապարհները հետևյալն են․ 1- ընտրություններ․ այսօր Հայաստանում դա հնարավո՞ր է - իհարկե ո՛չ։ Որովհետև տեսնում ենք, որ անգամ համայնքային ընտրություններում իշխող ՔՊ-ն ոստիկանական ուժերով ջարդելով ժողովրդին՝ պարտադրում է իր թեկնածուին։ 2- մյուս ճանապարհը խաղաղ ընդվզումն էր․ որ ժողովուրդը պարտադրում է իշխանության հրաժարականը, ժամանակավոր կառավարություն է ձևավորում, անցումային շրջան․․․ և այլն։ Դա էլ հիմա հնարավոր չեմ համարում, որովհետև, ինչպես ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ «մենք ստեղծել ենք նախադեպը, մենք ստեղծել ենք մեխանիզմը, որով ՀԱՊԿ-ը կարող է միջամտել»։ Այսինքն ասաց,- մենք կկանչենք ղազախներին ու ռուսներին, ձեզ կջարդեն ու կկոտորեն, այսինքն դուք կունենաք հավերժական «մարտի 1», որի դեմ իրենք անընդհատ խո...
Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի վերաբերյալ. ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի վերաբերյալ. ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ՝ Կարո Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումը. Այս ճշմարտությունը բացահայտող անկեղծ հայտարարությունները պետք է ամեն օր աչքի առաջ ունենալ, որպեսզի վայրկյան անգամ չմոռանանք ու չշեղվենք: «Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի», - ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին: «Եթե (թուրքերի դեմ հայերը) դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն»,-հայկական հարցերով Կրեմլի խորհրդական Եվսեև: «Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ», - Խոդարյոնոկ: «Ռուսաստանը կօգնի հայերին, միայն երբ թուրքերը գրավեն նրանց երկրի կեսը. Այդ ժամանակ մենք կխնդրենք նրանց կանգնել ու կտիրանանք մնացյալ տարածքի ընդերքին», -ՌԴ պե...