Լուրեր

Բաքվի ուղղափառ-ռուսական եկեղեցու առաջնորդը համարում է, որ Արցախում չկան հայկական եկեղեցիներ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Բաքվի ուղղափառ-ռուսական եկեղեցու առաջնորդը համարում է, որ Արցախում չկան հայկական եկեղեցիներ

Ադրբեջանի մուսուլմանական, ուղղափառ, հուդայական և կաթոլիկ կրոնական առաջնորդները պատրաստվում են այցելել Հռոմի Պապին՝ ներկայացնելու նրան Արցախում եկեղեցիների և մզկիթների վիճակի մասին տեղեկատվություն: Հիշեցում․ Բաքվի ուղղափառ-ռուսական եկեղեցու առաջնորդը համարում է, որ Արցախում չկան հայկական եկեղեցիներ, դրանք աղվանական են, իսկ հայերը գրավել և սեփականացրել են դրանք, ինչպես նաև նա «Հաղթական Ալիևի» բարորության համար պատարագ է տվել 44-օրյայից հետո։ Ահա համապատասխան հղումը՝ https://eadaily.com/ru/news/2021/11/19/v-bakinskoy-eparhii-rpc-molyatsya-za-pobedonosnogo-gospodina-ilhama-alieva?fbclid=IwAR0w24hzpFu2OOgJpzK7imFVZywz1PNHxaolQRC-e9sToW4p7kmH5UqhHpM...
Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը մեկնում է Կիև և Մոսկվա
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը մեկնում է Կիև և Մոսկվա

Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Բերբոքը մեկնում Է Կիև և Մոսկվա: Նա ցանկանում է օգնել վերացնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի հարձակումից հետո պահպանվող լարվածությունը: Աննալենա Բերբոքը վերջին վեց շաբաթվա ընթացքում զգալի քանակությամբ բանակցություններ է անցկացրել որպես արտաքին գործերի նախարար: Բայց այդ բանակցություններիը «թեթև վարժանք» են Կիև և Մոսկվա ուղևորության համեմատ: Ռուս գործընկերոջ հետ ելույթը կարող է փորձաշրջան դառնալ Բերբոքի համար «բաց բեմում»։ Բերբոքի նախորդը՝ Հայքո Մաասը մեկ անգամ նկարագրել է Լավրովի հետ իր հանդիպումը: Այսպես. սկզբում «շատ կառուցողական զրույց» փակ դռների հետևում, ապա «շատ հյուրընկալ երեկո», միայն նրանց միջև թռավ գրություններ: «Միակ ժամանակը, որը կրիտիկական էր, ցավոք, այն էր, որ մենք անցկացրինք համաշխարհային մամուլի առջև»,-ասել է Մաասը: Բերբոքը ն...
Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով.Արթուր Այվազյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով.Արթուր Այվազյան

2003թ մարտի 18-ին Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշն Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին վերջնագիր ներկայացրեց, պահանջելով 48 ժամվա ընթացքում հրաժարական տալ և իր որդիներով լքել Իրաքը: Հուսեյնը մերժեց և բազմահազար մարդկանցով լի հրապարակում հոխորտաց Արևմուտքի դեմ (նկարում), նա վստահ էր, որ ունի հզոր ու լավ զինված բանակ: Վերջնագրի օրվանից 2 շաբաթ անց Իրաքը գրավված էր: Հուսեյնը մահապատժի ենթարկվեց 2006թ Իրաքի Գերագույն դատարանի որոշման հիման վրա: Այսօր մեկ այլ բռնապետ, բայց արդեն սպիտակամաշկ, կրկին հոխորտում է նույն այդ Արևմուտքի դեմ: Իմիջայլոց, Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով: ...
«Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ (լուսանկարներ)
Լուրեր, Հայաստանաճանաչում, Մշակույթ, Պատմություն

«Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ (լուսանկարներ)

Հունվարի 16-ին  «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ, նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ԳՈՌ ՀԱՅԿԱԶԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և նրա մարտական ընկերների հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ և նրա սահմաններից դուրս ճանաչված երգիչ-երգչուհիներ, աշուղներ, երգահաններ, կոմպոզիտորներ, երաժիշտ կատարողներ, բանաստեղծներ, գրողներ, նկարիչ-քանդակագործներ, ասմունքողներ, հանդիսավարներ, դերասաններ, ժող.արվեստների ներկայացուցիչներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչ՝ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԵՆՑ /ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/, բանաստեղծ, միջոցառումների կազմակերպիչ, «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՀԿ Երևանյան գրասենյակի անդամ, մշակութային հարցերի կոորդինատոր - ղեկավար ...
Ռուսաստանը գործակալներ է տեղակայել արևելյան Ուկրաինայում սադրիչ գործողություններ իրականացնելու նպատակով. Ջեն փսակի (Սպիտակ Տան խոսնակ)
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ռուսաստանը գործակալներ է տեղակայել արևելյան Ուկրաինայում սադրիչ գործողություններ իրականացնելու նպատակով. Ջեն փսակի (Սպիտակ Տան խոսնակ)

Սպիտակ  տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ Ամերիկայի միացյալ նահանգները տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն արդեն տեղակայել է գործակալների խումբ՝ արևելյան Ուկրաինայում կեղծ դրոշով գործողություն իրականացնելու համար: «Այս գործակալները ներգրավված են քաղաքային պատերազմում և պատրաստված են պայթուցիկներով ռուս պաշտոնյաների դեմ դիվերսիաներ իրականացնելու նպատակով, որոնց համար Մոսկվան, այնուհետև, ցանկանում է մեղադրել Կիևին»,-ասել է Ջեն Փսակին։...
Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Տեսանյութ, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ քաղաքագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հրցազրույցը Ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանի լրատվականի հիմնական թողարկմանը` Կիրակնօրյա լուրերին։ «Ժամանակը չափազանց սահմանափակ էր, բայց հիմնական ուղերձը տեղ հասավ»- ասել է դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Մանրամասները տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=V5UKS4vz_lM