Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը պատահական հանգամանք չէ. ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը պատահական հանգամանք չէ: Ամենայն հավանականությամբ նախատեսվում են իրադարձություններ, որոնց, ի պաշտոնէ, նախագահը չի ցանկանում հաղորդակից լինել: Ընդհանրապես Սարգսյանի կերպարը թե նրան այդ պաշտոնին նշանակած նախկինների և թե նրան ատող ներկաների կողմից հետևողականորեն ռիդիկուլյացիայի` ծաղրի ենթարկվեց, որպեսզի Սարգսյանի` արտաքին դաշտում գործունեությունն ու հաճախ չընդդիմացող, բայց այնուամենայնիվ անկախ կարգավիճակը թուլանա:
Հիմա Սարգսյանը հեռանում է: Եվ դա հենց հիմա անելը մեկի կողմից, որ աննկարագրելի համբերատար է, հաշվարկող և զգուշավոր` թերևս կապված է նրա հետ, որ Հայաստանի կործանման նոր փաստաթուղթ է պատրաստվում:
Արմեն Սարգսյանի ռեսուրսը ոչ միայն պետությունը չօգտագործեց, որովհետև զավթված է դավաճանների կողմից, այլև` ժողովուրդը չհասկացավ այս զգուշավոր, ոչ կտրուկ, բայ...