Լուրեր

Ուկրաինան վճռական է պայքարել իր անկախության համար. Տիգրան Ավագյան
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ուկրաինան վճռական է պայքարել իր անկախության համար. Տիգրան Ավագյան

Ուկրաինայի բնակչության գերիշխող մեծամասնությունը պատրաստվում է պայքարել և կռիվ տալ պաշտպանելու համար իր երկիրը, Ռուսաստանը չունի ռազմական ու տնտեսական այն կարողությունները, որ կարողանա հաղթել Ուկրաինային։ Ուկրաինան շատ մեծ ու հզոր երկիր է և Ուկրաինան մենակ չի, Ուկրաինան ունի շատ լուրջ հզոր դաշնակիցներ, և ամենակարևորը Ուկրաինան մտադրված է պայքարել անկախության համար։ Այն ուղին, որը ընտրել է երկիրը՝ եվրոպական զարգացման ուղին, դեպի արևմտյան երկրներ, դա մեծամասնության՝ ժողովրդի կարծիքն է։ Տիգրան Ավագյան Ուկրաինայի ՆԳ փոխնախարար 2014-2016թթ.. ...
Արսեն Ավակովի հնչեցրած տեսակետները Գորդոնի հաղորդմանը (տեսանյութ)
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Արսեն Ավակովի հնչեցրած տեսակետները Գորդոնի հաղորդմանը (տեսանյութ)

Արսեն Ավակովի պատասխանը Սերգեյ Պուգաչովին Դմիտրի Գորդոնի թոք շոուի ժամանակ. -Ինձ բացարձակապես չի հետաքրքրում ինչ է այդ խելքը թռցրածի գլխում, ես, և համոզմամբ ասում եմ, Ուկրաինայի երիտասարդ սերունդը, 42 միլիոն ուկրաինացիներ չեն պատրաստվում ծնկի իջնել կրեմլի առջև, մարդը եթե ինքնուրույն չի հրաժարվում իր արժանապատվությունից, ոչ ոք աշխարհում ի զորու չէ այն վերցնել։ https://www.youtube.com/watch?v=1qf9V5iEc84&t=27s
ԱՄՆ դերի և Ֆրեզնոյի Հայկական Թանգարանի մասին (տեսանյութ)
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԱՄՆ դերի և Ֆրեզնոյի Հայկական Թանգարանի մասին (տեսանյութ)

Չափազանց կարևոր զրույց՝ Ֆրեզնոյի հայկական թանգարանի տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանի և Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ: Զրույցը նկարահանվել է Վարազ Սամվելյանի հեղինակած Սասունցի Դավթի հռչակավոր արձանի մոտ` Ֆրեզնոյի կենտրոնում։ https://www.youtube.com/watch?v=YuToVHerne0
Նժդեհը փաստում է հայ կնոջ հերոսական կամքի մասին
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Նժդեհը փաստում է հայ կնոջ հերոսական կամքի մասին

Նժդեհը ռուսական 11-րդ բանակի հրամանատարին գրում է. «…Կռիվ էր, ձերոնք թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Կարճևան գյուղի վրա: Երրորդ օրն էր, իսկ հայ ապստամբները հեգնում էին թշնամու ճիգերն ու փորձերն ու առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր մեր դիրքերը: Թշնամին նկատելով գնդացրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց նրա կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, նոր կուժը լցրեց ջրով ու շարունակեց դեպի մեր դիրքերը: Էլի ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց և կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով և վրեժով լցրեց ապստամբների հոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա իմ ուժը: Ահա թե ինչ...
Բևեռը սկսում է դռնեդուռ ծրագիր
Լուրեր, Քաղաքական

Բևեռը սկսում է դռնեդուռ ծրագիր

Բևեռի երևանաբնակ համախոհներին Բևեռը նախատեսում է Երևանի թաղամասերից մեկում դռնեդուռ ձևաչափով իրականացնել քաղաքացիներին իրազեկելու պիլոտային ծրագիր։ Ծրագրով նախատեսվում է այցելել քաղաքացիների բնակարաններ և նրանց ներկայացնել Բևեռի գաղափարներն ու առաջիկա անելիքները։ Ծրագրի առաջնային նպատակն է իրազեկել Բևեռի սպասվող մեծ հանրահավաքի մասին։ Դռնեդուռ ձևաչափը տեղեկութային շրջափակումը հաղթահարելու լավագույն տարբերակն է։
Բևեռը պայքար է մղում հանուն Հայաստան պետության. Արթուր Այվազյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Բևեռը պայքար է մղում հանուն Հայաստան պետության. Արթուր Այվազյան

Հայաստանյան քաղաքական դաշտի սուբյեկտները լուռ պայքար են մղում իշխանության համար, սպասում են խարդավանքների միջոցով, Կրեմլի հովանավորությամբ առաջին պլան գալու պահին, նրանց չի էլ հետաքրքրում թե ինչն են իշխելու, չեն էլ հասկանում, որ այսպես շարունակվելու պարագայում դառնալու են օտարին սոսկ լաքեյ, նրանց գերում է միայն իշխելու հին մարմաջը: Իսկ Բեևռը՞. իսկ Բևեռը պայքար է մղում հանուն Հայաստան պետության, հանուն հայ ազգի, հանուն գաղափարի, հանուն սերունդների, հանուն հարատևության:...
Բևեռը Հաղթանակի զբոսայգում նշեց Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բևեռը Հաղթանակի զբոսայգում նշեց Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը

Հայոց Բանակը չի՛ պարտվել. պարտվել է «գերագույն գլխավոր հրամանատարը», բայց ոչ երբեք հայ զինվորը Բևեռը Հաղթանակի զբոսայգում նշեց Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ հարգելով զոհված մեր հերոսների հիշատակը։
Հունվարի 28-ը Հայոց Բանակի վերստեղծման օրն է
Լուրեր, Պատմություն

Հունվարի 28-ը Հայոց Բանակի վերստեղծման օրն է

Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը: Հայ մարդը (և ավագները,և երիտասարդները), պետք է մեծապես հպարտանա իր ազգությամբ, պատմական անցյալով, քանի որ ավելի խելացի, կարող, մեծավաստակ ժողովուրդ չկա աշխարհում, քան հայ ժողովուրդը։ Մեր բանակի անհավանական, հրաշափառ ծնունդը դրա ապացույցն է։ Մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորը զինվորի ոգին է, բարոյականությունը, հայրենասիրությունը, քաջությունը։ Իսկ հայրենասեր լինելու համար զինվորը պետք է ճանաչի իր արմատը, անցյալը, պատմական ժառանգությունը։ Մարդուց ոչինչ չի մնում, մնում է ապրած տարիների վաստակը՝ գործը։ Ցանկանում եմ, որ մեր բանակի զինվորները բարձր գնահատեն ծառայական կյանքի յուրաքանչյուր րոպեն, իրենց պատվախնդիր ու հ...
ՆԱՏՕ-ն դիտարկում է Սլովակիայում զորքեր տեղակայելու հարցը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ՆԱՏՕ-ն դիտարկում է Սլովակիայում զորքեր տեղակայելու հարցը

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում դաշնակիցները դիտարկում են Սլովակիայում զորքեր տեղակայելու հարցը։ Կորչոկը հինգշաբթի լրագրողներին ասել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա լարվածության մասին հանդիպման ժամանակ։ «Sky News» սերվերը գրել է, որ նշված նկատառումները վերաբերում են հազար անդամներով մարտական ​​ստորաբաժանումներ ստեղծելու հնարավորությանը, որոնք, բացի Սլովակիայից, գործելու են նաև Բուլղարիայում, Հունգարիայում և Ռումինիայում։...