Լուրեր

Մեկնարկել է Բևեռի դռնեդուռ ծրագիրը
Լուրեր, Քաղաքական

Մեկնարկել է Բևեռի դռնեդուռ ծրագիրը

ԴՌՆԵԴՈՒՌ ԾՐԱԳԻՐ, ՕՐ 3-ՐԴ Սիրելի՛ հայրենակիցներ, Երևանի Դավթաշեն թաղամասում ակտիվորեն ընթանում են Բևեռի նախաձեռնած Դռնեդուռ ծրագրի աշխատանքները: Մեր շրջիկ խմբերը 3-րդ օրն է այցելում են այս թաղամասում ապրող մեր հայրենակիցների բնակարաններ, զրուցում են նրանց հետ, ներկայացնում Բևեռի ծրագրերն ու անելիքները։ Նշենք, որ Դռնեդուռ ծրագրի շրջանակներում Բևեռի աջակիցները քաղաքացիներին իրազեկում են նաև առաջիկայում սպասվելիք մեծ հանրահավաքի մասին։ Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր շրջիկ խմբերի թիվն օրեցօր ավելանում է, մեր այս աննախադեպ ծրագրի մասնակիցների թիվն ավելանում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացել են այս հայրենանվեր գործին:...
Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը Արցախի վերաբերյալ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը Արցախի վերաբերյալ

Ժիրայր Սէֆիլյան Այսօր Ալիևն այցելել է Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի բռնազավթված Ակնա քաղաքի տարածք, որտեղ հանդես է եկել հերթական հայտարարությամբ։ Արդեն սովորական դարձած կեղծիքից ու հոխորտանքից բացի, Ալիևը նաև դիմել է ադրբեջանցի գործարարներին` կոչ անելով ներդրումներ կատարել Ակնայում և պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներում։ Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը զուգահեռաբար ջանքեր չի խնայում Արցախի մարզի բռնազավթված տարածքներում օտարերկրյա ներդրումներ ապահովելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ Հայաստանում ազգային իշխանության բացակայության պատճառով Բևեռի և իմ խոսքը առավել կարևոր է դառնում թշնամու, ինչպես նաև նրա հետ գործակցելու մտադրություն ունեցող օտարերկրյա սուբյեկտների համար, ադրբեջանցի և օտարերկրյա գործարարներին խորհուրդ եմ տալիս հազար անգամ մ...
Ալեքսանդր Քանանեան «ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆՔ»
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Ալեքսանդր Քանանեան «ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆՔ»

Հիւանդ ռուսապաշտներին եւ Արեւմուտքն աստուածացնողներին չկարդա՛լ։ «ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆՔ» Ա. Սառը պատերազմում պարտութիւնից յետոյ Ռուսաստանն Արեւմուտքի համաձայնութեամբ եւ տեղ֊տեղ իսկ աջակցութեամբ պահպանել էր իր տարածքային ամբողջականութիւնը։ Ըստ նախատեսուածի Ռուսաստանը պէտք է մնար յարաբերականաւրէն ժողովրդավար տարածաշրջանային պետութիւն՝ ԽՍՀՄ միջուկային մարտագլխիկների պատշաճ պահպանութիւնն ապահովելու եւ հզաւրացող Չինաստանը զսպող աւղակի մաս կազմելու նպատակով։ Սակայն՝ Բ. Ռուսաստանն՝ ի դէմս Խորհրդային Միութիւնը վերականգնելու մոլուցքով տառապող պուտինեան վարչակազմի (Երդոգանի նորոսմանական աճող հաւակնութիւնների նմանութեամբ) ի սպառ հրաժարուել է ընդհանուր արեւմտեան աշխարհաքաղաքական տարածութեան տարածաշրջանային կիսանկախ կցորդ լինելու նրան ընծայուած կարգավիճակից։ Գ. Կրկին գերտերութիւն դառնալուն ձգտող Ռ...
Եվրամիությունը հայտարարել է, որ ճանաչում է Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Եվրամիությունը հայտարարել է, որ ճանաչում է Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ

ԵՄ-ն հերքում է Հելլենական կղզիների ինքնիշխանության վերաբերյալ որևէ կասկած. Եվրամիությունը կիրակի օրը հայտարարեց, որ Հելլասի ինքնիշխանությունը Արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ քննարկման ենթակա չէ: ԵՄ Արտաքին գործերի գլխավոր խոսնակ Փիթեր Սպանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին մեկնաբանություններից հետո, որոնք կոչ են արել ապառազմականացնել կղզիները։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մեկնաբանությունները վերջերս տված հարցազրույցում, որոնք վիճարկում են Հելլասի ինքնիշխանությունը նրա որոշ կղզիների նկատմամբ, հակաարդյունավետ են և հակասում են Արևելյան Միջերկրական ծովում դեէսկալացիայի ջանքերին, որոնք նախատեսված են Եվրոպական խորհրդի 2021 թվականի մարտի 23-ի և հունիսի 24-25-ի եզրակացություններում։ - ասաց Սպանոն: «Այս կղզին...
1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Տնտեսություն, Քաղաքական

1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն

Գիտե՞ք, որ անկախացումից ի վեր ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն։ ԱՄՆ պետքարտուղարության կողմից ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել իրավապահ բարեփոխումների ու հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման նպատակով։ Չօգտագործվող ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ ու ապահով հեռացման համար ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության կողմից հատկացվել է 27 միլիոն ԱՄՆ դոլար։  
Փետրվարի 14-ը Պետոյի հիշատակի օրն է
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

Փետրվարի 14-ը Պետոյի հիշատակի օրն է

28 տարի առաջ՝ 1994-ի փետրվարի 14-ին ականի պայթյունից նոր ազատագրված Քարվաճառում զոհվեց 30 տարեկանը հազիվ բոլորած Պետրոս Ղեւոնդյանը (Պետո): Պետոյին ներկայացնելու կարիք չկա: Պետոն եղել է ոսոխին պատժող, ոսոխի ահ ու սարսափ հայ զինվոր ու հրամանատար, օրինակ, ում ձգտել են նմանվել, ում բարձր ոգեղեն, բարոյական նշաձողին փորձել են հասնել հայոց ազատագրությանը զինվորագրվածները: Թերևս Պետոն չէր կարող պատկերացնել, որ արտաքին ոսոխի դեմ հաղթանակը ներքին ոսոխը մի օր վաճառելու է: Ապացուցենք, որ մենք ազգ ենք, որ Պետոն ու էլի բազմաթիվ պետոներ ծնած ազգը այս արեւի տակ իր հարատեւ գոյության իրավունքն ունի: Փառք Հայոց մեծերին:   Մուշեղ Շուշանյան...
Ուկրաինական ճգնաժամը ուժգնանում է. Հրաչյա Արզումանյան
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Ուկրաինական ճգնաժամը ուժգնանում է. Հրաչյա Արզումանյան

Հրաչյա Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը հայերեն թարգմանությամբ Ուկրաինական ճգնաժամը ուժգնանում է։ Ուկրաինայի հետ սահմանին «հրացան» կախելով՝ ՌԴ-ն հայտնվել է ձգանին։ «Հրացանը» կրակելու է անկախ սեփականատիրոջ ցանկությունից և սպանելու է ՌԴ նախագահին որպես քաղաքական գործիչ։ Դատելով ամենից՝ Ռուսաստանն ու Ուկրաինան արյամբ են լվացվելու՝ «շնորհիվ» Պուտինի ու Կրեմլի։ Պատերազմը նշանակված է չորեքշաբթի օրը, և Պուտինը կամ կսկսի այն, կամ բաց կթողնի Ռուսաստանի հետ միասին։ Արևմուտքը Ռուսաստանի դեմ խաղում է իր իսկ հասկացություններով՝ «գուլագի» հասկացություններով և կփլուզի Կրեմլի իշխանական ուղղահայացը։ Ստորեւ հիմնական մեծ նորությունները մեկ տողով. Տեղի ունեցավ Բայդենի և պուտինների խոսակցությունը՝ առանց արդյունքների։ Ամերիկյան կողմի խոսքով՝ Բայդենը խիստ զգուշացրել է հետեւանքների մասին։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտա...
Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանը թշնամիների հետ համատեղ է գործել, Ուկրաինայի դեպքում այլ իրավիճակ է. Տիգրան Ավագյան
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանը թշնամիների հետ համատեղ է գործել, Ուկրաինայի դեպքում այլ իրավիճակ է. Տիգրան Ավագյան

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր պետություն պետք է առաջին հերթին հաշվի առնի իր ռազմական, տնտեսական և ինտելեկտուալ հզորությունը՝ ամեն կերպ զարգացնի դրանք։ Դաշնակիցներն օգնում են ուժեղ երկրներին։ Հայաստանի օրինակը շատ ուսանելի է և հատկանշական։ Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանը Հայաստանի թշնամիների հետ համատեղ է գործել՝ օգտագործելով ժամանակակից բազմազան գործիքակազմը դրա համար։ Հայաստանին պարտության մատնելու/պարտադրելու Թուրքիայի և Ռուսաստանի հաջող համատեղ գործողությունը փայլուն իրականացվեց։ Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, հզոր ու մեծ պետություն է։ Դաշնակիցների մակարդակը նույնպես այլ է։ Աշխարհի առաջատար երկրները կանգնած են Ուկրաինայի կողքին։ Տիգրան Ավագյան Ուկրաինայի ՆԳ փոխնախարար 2014-2016 թթ.....
Ազգը պարտավոր է գրողի ծոցն ուղարկել խամաճիկների թատերախմբերին. Արթուր Այվազյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ազգը պարտավոր է գրողի ծոցն ուղարկել խամաճիկների թատերախմբերին. Արթուր Այվազյան

Գլուխներս մտցրած ավազի մեջ շարունակում ենք մրափել, ոչ մի կերպ չենք ցանկանում առերեսվել իրականության հետ, հույսներս նորից աստծո վրա ենք դրել: Իշխանություն-ընդդիմություն թարախապալար գոյացությունները միայն նողկանք են առաջացնում և հենց իրենցով սպառնալիք են հայ ազգի և պետության համար: 44 օրյա դավադիր և պայմանավորված պատերազմից առաջ տիրում էր նույն մթնոլորտը, Կրեմլը բեմադրել էր անձնական օգտագործման սև ու սպիտակ ստրուկների թատրոնը որպեսզի Արցախը Ադրբեջանի հետ հեշտությամբ կիսի: Ազգային Ժողով կոչվող ախոռում, Հեռուստաընկերություններ կոչվող հավաբներում լուռ ու մունջ է, կարծես ոչինչ չի կատարվում, զբաղված են ամեն ինչով բացի կարևորագույնից` պետության և ազգի անվտանգության խնդիրն օրակարգից բացակայում է: Աշխարհով մեկ թմբկահարվում է պատերազմի վտանգի մասին, որի իրականություն դառնալու...