Փետրվարյան ապստամբության 101 ամյակի առթիվ Բևեռի հայտարարությունը (տեսանյութ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարյան ապստամբության 101 ամյակի առթիվ
1921 թ. փետրվարյան ապստամբությունը և Նժդեհի գլխավորած Սյունիքի ինքնապաշտպանությունը մեր երկու վերակազմակերպվող թշնամիներին՝ բոլշևիկյան Ռուսաստանին և քեմալական Թուրքիային, ցույց տվեցին, որ անգամ Հայաստանի Հանրապետության բռնազավթումը, մասնատումն ու բռնակցումը չի կարող ընկճել հայության ազատատենչ ոգին ու պետականաստեղծ մղումը:
Եվ նրանք այն ժամանակ ստիպված եղան հաշվի առնելու հայկական գործոնի առկայությունը: Միևնույն ժամանակ, նրանք առ այսօր չեն հաշտվում այդ փաստի հետ և շարունակում են ձևեր ու միջոցներ որոնել՝ հայկական գործոնը վերջնականապես չեզոքացնելու նպատակով:
Ներկայումս այս երկու կայսերական ուժերը, օգտագործելով հայաստանյան գաղութային ադմինիստրացիային, փորձում են Հայաստանի նկատմամբ որպես թելադրանքի լծակ կիրառել 44-օրյ...










