Լուրեր

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների  չհայտարարագրված տները Դուբայում
Լուրեր, Քաղաքական

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում

Արաբական թերակղզու տաք ավազների վրա վեր խոյացած Դուբայը, որը վերջին մի քանի տասնամյակում դարձել է աղմկոտ մեգապոլիս, դեպի իրեն է ձգում ոչ միայն սովորական տուրիստներին աշխարհի տարբեր անկյուններից, այլեւ հարուստներին, որոնք այստեղ գալիս են, մասնավորապես, մեծ ներդրումներ կատարելու: Անշարժ գույքի շուկան այդպիսի ներդրումների հրաշալի տեղ է: Փողերի հսկայական հոսքին նպաստում են Դուբայի եւ համանուն էմիրության ոչ թափանցիկ իրավասություն (jurisdiction) լինելը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումներն ու ներդրումների ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը:  Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար...
Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ
Արցախ, Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ

Բանակցություններ վարել չհասցնելու վերաբերյալ հայտարարություններն, առնվազն տարօրինակ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Մայիսին արդեն կլրանա 5 տարին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլխին է։ Դա մի ամբողջական ու լիարժեք ժամանակաշրջան է։ Շատ քաղաքական գործիչներ անգամ դրա կեսն են պաշտոնավարում ու շատ բան հասցնում։ Պարզապես ինքը հերթական անգամ ձախողել է ու հերթական անգամ փորձում է ուրիշներին մեղավոր ճանաչել այդ հարցում»,- ասաց նա։ Անդրադառնալով ներկայում ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններին ու դրանց վերաբերյալ հանրության անտեղյակությանը՝ Պապյանն ասաց, որ դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով։ «Դա կարող է շատ վատ հետևանք ունենալ, և ես այդ մտահոգությունն ունեմ, որովետև որևէ մեկը, որևէ պաշտոնյա իրավունք չունի նման հարցերը նման գաղտնիությամբ վարել...
ՀՀ թշնամի Փաշինյանը ««խաղաղության» օրակարգ» կոչվածի քողի տակ լուծարում է հայկական պետության մնացորդը
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

ՀՀ թշնամի Փաշինյանը ««խաղաղության» օրակարգ» կոչվածի քողի տակ լուծարում է հայկական պետության մնացորդը

Ռուս թուրքական գործակալ, «Լենին-Քեմալ» ապօրինի պակտի կամակատար և Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը ««խաղաղության» օրակարգ» կոչվածի քողի տակ հանձնում է Արցախը՝ ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելով  Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին և, առհասարակ, ՀՀ ողջ բնակչությանը, ինչպես նաև լուծարում է հայկական պետության մնացորդը: «Ես հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ ողջ տարածքը որպես Հայաստանի Հանրապետություն»,- այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը: «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր գտնեն»,- պատասխանեց Հայաստանի Հանրապետության արտաքին թշնամի Իլհամ Ալիևը՝  սպառ...
Ավարտվեց Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ մայրաքաղաքում որոշումներ կայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով։
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ավարտվեց Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ մայրաքաղաքում որոշումներ կայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով։

Ավարտվեց Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ մայրաքաղաքում որոշումներ կայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով։ Առաջիկա օրերին մենք մանրամասներ կներկայացնենք պն. Սէֆիլյանի այցի մասին, որի հիմնական նպատակն էր ամրապնդել Բևեռի և ԱՄՆ քաղաքական կառույցների հարաբերությունները՝ նպատակ ունենալով զսպել Ռուսաստանի քայքայիչ ազդեցությունը Հայաստանում և ամրապնդել Հայաստանի պետականությունը։ Այս աննախադեպ նախաձեռնությանը աջակցել է The Livingston Group-ը՝ Վաշինգտոնում գործող լոբբիստական ​​և կառավարական հարաբերությունների առաջատար կազմակերպություններից մեկը։ Նկարում Ժիրայր Սէֆիլյանի հետ The Livingston Group-ի Էլիաս Գերասուլիսն է, որի անխոնջ ջանքերը Վաշինգտոնում Բևեռի անունից մեծ հաջողությամբ պսակեցին այցը։ As we have ...
Մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը
Առողջություն, Բնություն, Լուրեր, Քաղաքական

Մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը

Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 9-ից Մեղրի համայնքի բնակիչները փակել են Մեղրիի համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցներին ներս մտնել։ «Մենք չենք ուզում թունավորվել։ Մեր հողերը մեզ պետք են։ Լիճքը զբոսաշրջության կենտրոն է»,- ասում էին ցուցարարները՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս պատասխանում էին․ «Եկեք հանրային լսումը կազմակերպենք, լսենք բոլոր տեսակետները»։ «Ո՛չ, չենք ուզում ոչ մի հանրային լսում։ 3500 մեղրեցի ստորագրել է, որ դեմ են»,-ասում էին բողոքավորները՝ պնդելով «որ սա Մեղրիի լինել-չլինելու հարցն է»։ «Քաղաքացիական պայմանագրի» Մեղրիի կառույցի ղեկավար Արարատ Թումանյանը խ...