Լուրեր

Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա

Բելառուսական զորքերը մտել են Չեռնիգովի շրջան։ Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայության տվյալներով՝ տեղեկությունը հաստատել է պաշտպանության ուժերի «Հյուսիս» մարզային վարչության ներկայացուցիչ Վիտալի Կիրիլովը։ Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտան Չեռնիգովի շրջան: Միխայլո-Կոցիուբինսկիի տեղի բնակիչների խոսքով, ժամը 11:30-ին անցել է բելառուսական 33 միավորից բաղկացած շարասյուն, որից 11-ը՝ գրադներ։ Ավելի վաղ Պաշտպանական ռազմավարության կենտրոնը հայտնել էր, որ շատ մեծ հավանականություն կա, որ Բելառուսի Հանրապետության ինքնահռչակ կառավարությունը կորոշի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը Ռուսաստանի կողմից մղվող պատերազմին։ Սա նշանակում է Բելառուսի զինված ուժերի բոլոր ուժերի և միջոցների կիրառում Ուկրաինայի պաշտպանակ...
Վաշինգտոնում Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Վաշինգտոնում Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ

Փետրվարի 28-ին Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը Վաշինգտոնում հատուկ փակ ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Քննարկվել են տարածաշրջանին և մասնավորապես Հայաստանին վերաբերող հարցեր։ Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Ջոն Բոլթոնը եղել է ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ում, ապա ԱՄՆ [նախագահի] Ազգային անվտանգության խորհրդականը։ Ամերիկյան գործադիր իշխանությունում Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը հաճախ համարվում է նախագահից հետո չորրորդը` իշխանական բուրգում։ Ջոն Բոլթոնը ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից է, հանրապետական կուսակցության բազմամյա առաջնորդներից։ Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 1 Մարտի, 2022թ. Երևան...
Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը

Լատվիայի քաղաքացիները ազգային զինված ուժերի ռեզերվում գրանցվելուց հետո կկարողանան Ուկրաինայում զինվորական ծառայություն անցնել կամավոր հիմունքներով։ Օրենսդրության համապատասխան փոփոխությունը կատարել է Լատվիայի Սեյմը։ Նրանք, ովքեր ցանկանում են «աջակցել Ուկրաինային և այնտեղ կամավոր լինել՝ պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը և մեր ընդհանուր անվտանգությունը, պետք է կարողանան դա անել», - ասում է պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրիս Ռանկանսը:...
Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ

Ուկրաինայի նախագահ Ջելենսկին հայտարարել է որ հակապատերազմական կոալիցիայի երկրների կողմից Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ։ Վլադիմիր Զելենսկին իր խոսքում նշել է, որ նմանօրինակ պատժամիջոցներ չեն կիրառվել երբեք, Եվրոպայի ամբողջ երկինքը փակ է ռուսական ավիաընկերությունների համար, ռուսական բանկային համակարգը անջատվել է "Swift"-ից, սառեցվել են ռուսական կենտրոնական բանկի, արժույթի պահուստները, արևմուտքի շատ երկրներ ռազմամթերքի և հումանիտար օգնություն են տրամադրում Ուկրաինային ամենօրյա ռեժիմով։  ...
«Դուք իմ հերոսներն եք». Անդրեյ Շևչենկոն դիմել է Ուկրաինայի բանակին և ժողովրդին
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն

«Դուք իմ հերոսներն եք». Անդրեյ Շևչենկոն դիմել է Ուկրաինայի բանակին և ժողովրդին

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ, Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն դիմել է բանակին, նախագահին և ուկրաինացի ժողովրդին, ովքեր պաշտպանում են երկիրը ռուսական զորքերի ներխուժումից։ Ծնողներս և քույրս Կիևի մեռձակայքում են: Նրանց հետ մեն ինչ լավ է, բայց այն, ինչ կատարվում է, սարսափելի է։ Ես ուղղակի ուզում եմ աջակցության և երախտագիտության խոսքեր ասել մեր քաջարի ուկրաինական բանակին, նախագահին, մեր ժողովրդին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը։ Ամեն ինչ արվում է, որ այս պահին գոյատևենք։ Դուք իմ հերոսներն եք, ես հպարտ եմ իմ երկրով, հպարտ եմ իմ ժողովրդի համար։ Լոնդոնում բազմաթիվ բողոքի ցույցեր են: Մենք շփվում ենք կառավարության մակարդակով, որպեսզի կազմակերպենք այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Շևչենկոն:...
Մենք համաձայնվել ենք բանակցությունների, բայց մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու. Ուկրաինայի արտգործնախարար
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մենք համաձայնվել ենք բանակցությունների, բայց մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու. Ուկրաինայի արտգործնախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում չի պատրաստվում հանձնվել, կապիտուլյացիա չի լինի։ «Մենք չենք պատրաստվում գնալ Բելառուսի Գոմել քաղաք, որը ծառայում է որպես Ռուսաստանի ռազմաբազա: Մենք կհանդիպենք սահմանին: Մենք կգնանք այնտեղ, որպեսզի լսենք, թե ինչ կասի Ռուսաստանը: Մենք այնտեղ գնում ենք առանց նախնական բանակցությունների: Առանց նախնական համաձայնության, թե «Ի՞նչ կարող է լինել այս բանակցությունների արդյունքը։ Մենք գնում ենք այնտեղ՝ լսելու։ Եվ մենք գնում ենք այնտեղ՝ հայտնելու մեր կարծիքը այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին», - ասել է Կուլեբան։ «Եվ եթե այս բանակցությունների արդյունքը լինի խաղաղությունն ու պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել, բայց ես հստակ ասում եմ, որ մենք չենք հանձնվելու, կապիտու...
Աշխարհով մեկ երթեր և ցույցեր են ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության (լուսանկարներ)
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Աշխարհով մեկ երթեր և ցույցեր են ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության (լուսանկարներ)

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Իտալիայի Նեապոլ քաղաքում, Երևանում, Սանկտ-Պետերբուրգում, Պրահայում, Թբիլիսիում բազմամարդ ցույցեր և համերաշխության ակցիաներ են իրականացվում ի աջակցություն Ուկրաինայի։ Երևան 27.02.2022 թ.
Ուկրաինական ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական օդուժի միավորներ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինական ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական օդուժի միավորներ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից փետրվարի 25-ի կեսգիշերին Ս-300 զենիթահրթիռային համակարգերի միջոցով ոչնչացվել է ռուսական ռազմական ԻԼ-76 ինքնաթիռ, իսկ Ուկրաինայի ռազմական օդաչուն ՍՈՒ-27 կործանիչով ոչնչացրել է ռուսական ՍՈՒ-25 կործանիչ, ոչնչացվել է նաև մեկ ուղղաթիռ։
Ուկրաինական ԶՈՒ-ն կանխել է թշնամու դեսանտային վայրէջք կատարելու փորձը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինական ԶՈՒ-ն կանխել է թշնամու դեսանտային վայրէջք կատարելու փորձը

Կոբլևոյի շրջանում ռուսական զորքերը փորձել են դեսանտային վայրէջք կատարել: Թշնամու հետ մարտի մեջ մտավ «Ձմեռային արշավի ասպետներ» անվամբ 28-րդ մեքենայացված բրիգադը։ Զավթիչները ստիպված են եղել կորուստներով նահանջել։ Ինչպես հայտում են բրիգադի հրամանատարությունից, փետրվարի 25-ի երեկոյան ռուսական բանակը փորձել է ծովային և օդադեսանտային հարձակում իրականացնել Կոբլևոյի շրջանում։ Կռվի մեջ են մտել ուկրաինացի մարտիկները: Հակառակորդի կողմից դեսանտային վայրէջք կատարելու փորձը կանխվել է: Հակառակորդը նահանջել է՝ տալով առնվազն 20 զոհ։...