Լուրեր

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը մեկ օրում խոցել են ռուսական երեք ինքնաթիռ և երեք թևավոր հրթիռ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը մեկ օրում խոցել են ռուսական երեք ինքնաթիռ և երեք թևավոր հրթիռ

Ապրիլի 25-ին ռուս զավթիչները ուժեղացրին իրենց ագրեսիվ գործողությունները, բազմաթիվ թևավոր հրթիռներ արձակեցին ամբողջ Ուկրաինայում, առաջին հերթին ենթակառուցվածքային օբյեկտների, երկաթուղային հանգույցների ուղղությամբ: «Արևելյան և հարավային ուղղություններով ռուսները մի քանի ավիահարվածներ են իրականացրել և, ավանդաբար, կորցրել են երեք ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ, ապրիլի 25-ին մեկ օրում խոցվել է 10 օդային թիրախ»,- ասվում է զեկույցում։ Խոսքը, մասնավորապես, երեք ինքնաթիռների (Սու-34, Սու-35, Սու-30) կործանման մասին է, 3 թևավոր հրթիռ և 4 «OTR» անօդաչու թռչող սարք (ենթադրաբար՝ Orlan-10)։...
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփին կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի հաղթանակը Դոնբասում
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփին կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի հաղթանակը Դոնբասում

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին վստահ է, որ Դոնբասը «չափազանց կոշտ ընկույզ կլինի ռուսների համար»:  Նախարարն ասել է, որ Դոնբասը կդառնա «չափազանց կոշտ ընկույզ ռուսների համար», և «կան բոլոր հնարավորությունները, որ ուկրաինացիները կարողանան նոկաուտի ենթարկել ռուսներին»։ Ջեյմս Հիփին նշել է, որ ուկրաինական և ռուսական ուժերը «շատ ավելի հավասարակշռված են» Դոնբասում, քան Կիևի շրջանում, քանի որ ուկրաինացիներն ունեն արդեն իսկ հաստատված պաշտպանական դիրքերի առավելությունը։...
Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ

Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ 24 ապրիլի 2022թ․ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկ ու կես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը: Խորհելով Հայոց ցեղասպանության մասին` մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության (իր բոլոր դրսևորումներով) քայքայիչ ազդեցության դեմ։ Մենք հանձնառու ենք աշխարհի վրա տևական սպիներ թողնող վայրագությունների մասին բարձրաձայնելուն և դրանք կանգնեցնելուն։ Ե...
Օսթինի հայտարարությունը. «ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել Ռուսաստանին», ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Օսթինի հայտարարությունը. «ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել Ռուսաստանին», ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը

Պետքարտուղարության և Պենտագոնի ղեկավարների Ուկրաինա կատարած այցից հետո «CNN»-ը հայտնում է Բայդենի՝ Ռուսաստանի ռազմավարության փոփոխության մասին։ «Օսթինի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ցանկանում է «թուլացնել» Ռուսաստանին, ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը»,- գրում է գործակալությունը։ Նոր նպատակը՝ «ռազմի դաշտում Ռուսաստանին այնքան վճռականորեն հաղթելն է, որ նա զերծ մնա նոր հարձակումներից»։ ԱՄՆ-ի ջանքերն այժմ «ուղղված են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը՝ խաթարելու Ռուսաստանի տնտեսական և ռազմական հզորությունը»: Այժմ ենթադրվում է, որ «Ուկրաինայի ռազմական աջակցությունը կարող է լուրջ հարվածներ հասցնել Ռուսաստանին, որոնք կթուլացնեն նրա երկարաժամկետ ռազմական ներուժը, ինչը ռազմավարական առումով օգուտ կբերի ԱՄՆ-ին»։ «CNN»-ի աղբյուրները Ուկրաինային զենքի մատակարարումն անվանո...
Բևեռի հաղորդագրությունը. Հայոց պահանջատիրության ու արդարացի հատուցումների հարցը
Լուրեր, Պատմություն, Քաղաքական

Բևեռի հաղորդագրությունը. Հայոց պահանջատիրության ու արդարացի հատուցումների հարցը

Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամները և համակիրները ս./թ. ապրիլի 24-ին կմասնակցեն համաժողովրդական հավաք-քայլերթին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև վերազարթումի բերելով և արդիկանացնելով հայոց պահանջատիրության ու արդարացի հատուցումների հարցը: Հավաք-քայլերթը կմեկնարկի Rite Aid Pharmacy-ի կայանատեղիից 1637 North Vermont Avenue Los Angeles, CA 90027 Ժամը 09:30-ին: Այնուհետև քայլերթով կշարժվեն դեպի Hollywood Blvd. և Western Ave. խաչմերուկ՝ 10:00-ին միանալու միջոցառման մյուս մասնակիցներին:...
Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը. Վահագն Ավագյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը. Վահագն Ավագյան

Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջիկա ամիսներին ՆԱՏՕ անդամ դառնալը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում է ոչ թե վերջինիս ՆԱՏՕ անդամ դառնալու և որպես հետևանք իր սահմաններին այդ դաշինքի մոտենալու հեռանկարի պատճառով։ Շվեդիան և Ֆինլանդիան իրենց մտադրություններում և իրենց քայլերում Ուկրաինայից երբևէ շատ ավելի հեռու են գնացել այս պահին և ՆԱՏՕ֊ի կողմից արձագանքները շատ ավելի դրական են քան Ուկրաինայի պարագային, բայց բացի դատարկ սպառնալիքներից Ռուսաստանը ոչ մի բան չի նախաձեռնում, էլ չեմ ասում հարձակվելու մասին։ Հետևությունը միշտ նույնն է՝ Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը և եթե նրանց մեջ այս կամ այն պատճառով Արևմուտքի աջակցությունից զրկված ժողովուրդներ կան, նա անպայման հարձակվելու է և կամ իր, կամ թուրքերի ձեռքերով արյան...
Տնտեսական հեղափոխության համար պարտադիր է ունենալ անկախ հատուկ ծառայություն. Սարո Սարոյան
Լուրեր, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքական

Տնտեսական հեղափոխության համար պարտադիր է ունենալ անկախ հատուկ ծառայություն. Սարո Սարոյան

Մեր ազգի համար բարդ ու անընկալելի, բայց իրականում հզոր ազգերի համար պարզ մի ճշմարտություն ասեմ։ Համախմբումը, միասնությունը, զորանալը, զարգացումը որքան կախված են մեր սուբյեկտային վարքից, նույնքան կախված են այլոց սուբյեկտային հակազդեցությունից։ Մեր սիրուն աչքերի համար ոչ ոք հանգիստ չի նստելու՝ տեսնելու համար թե ինչպես ես հզորանում կամ զարգանում։ Յուրաքնչյուրի առաջաընթացը ինչ-որ մեկի կամ մի քանիսի հետընթաց է ենթադրում։ Ուստի, եթե միավորվելու խնդիր ունես, այլոք քեզ պառակտելու խնդիր են ունենում։ Այսքանից ավել չասեմ, քանզի հոգնել եմ տարիներ շարունակ պնդելուց, որ պետական շինարարությունը, առաջընթացը, զարգացումը, հաղթանակները սկսվում են անվտանգության խնդիրները լուծելու կարողությունից։ Չորս տարի առաջ ներկայիս կառավարողների առաջ քաշած տնտեսական հեղափոխության մասին ճամարտակությունների դեմը հնարավոր չե...
Պահը հասունանում է և պահը մոտ է. Բևեռի հայտարարությունը
Լուրեր, Քաղաքական

Պահը հասունանում է և պահը մոտ է. Բևեռի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Պահը հասունանում է և պահը մոտ է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր։ Այն շարունակեց ու վերահաստատեց. 1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը, 2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը, 3) Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։ Մինչդ...