Լուրեր

Հայ ըմբշամարտիկները մեկնեցին Բրազիլիա Սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու
Լուրեր, Մշակույթ, Նյութերի ընտրանի

Հայ ըմբշամարտիկները մեկնեցին Բրազիլիա Սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու

Մայիսի 6-ին Հայաստանը ներկայացնող հայազգի հինգ ըմբշամարտիկներ՝ Նարեկ Նիկողոսյանը, Արգիշտի Բաբայանը, Սարգիս Կարապետյանը, Ժորա Գրիգորյանը և Սենիկ Սերոբյանը խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում, Երևանի Զվարթնոց օդանավակայանից մեկնեցին Բրազիլիա սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու համար։ Հայ ըմբշամարտիկները նախկինում արդեն գրավել են այս խաղերում մրցանակային տեղեր և այս անգամ նույնպես մասնակցում են մեդալներ նվաճելու նպատակով։ Երևանից մեր ընբշամարտիկներին ճանապարհեցին  ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի ղեկավար Արթուր Սեդրակյանը, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներ։...
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիքը հայերեն թարգմանված հասանելի է ընթերցողին
Լուրեր, Մշակույթ, Նյութերի ընտրանի, Տնտեսություն

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիքը հայերեն թարգմանված հասանելի է ընթերցողին

Երեկ կայացավ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը «Ֆիլիպ Մորրիսի» (PMI Science) գիտահետազոտական կենտրոնում: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, անգլերենից թարգմանել է Նունե Գաբրիելյանը, իսկ խմբագրել՝ տնտեսագետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Գրքի խմբագիր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ զուտ մասնագիտական (տնտեսագիտական) առումով շատ գրագետ թարգմանություն է եղել, և ինքն այդ աշխատանքից հաճույք է ստացել: Նախագահը իր խոսքում նաև նշեց, որ այս գրքի հայերեն թարգմանությունը իր և մյուս տնտեսագետների համար մեծ նշանակություն ունի: Ամբողջ գիրքը շատ մեծ հետաքրքրությամբ է կարդացվում և հույս հ...
Ինտելեկտուալ խաղերի մրցույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան
Լուրեր, Մշակույթ

Ինտելեկտուալ խաղերի մրցույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան

Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի («Ուղեղի օղակ» ("Brain Ring"),«Ինչ-Որտեղ-Երբ») մրցույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան։ Միջոցառումը տեղի կունենա Մայիսի 27-ին, ժամը 13:00-ին, Էրեբունի պլազայում, հասցեն. Վազգեն Սարգսյանի 26, շենք 1 Հանրապետության Հրապարակ։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մայիսի 15-ը: Հեռ. 099 75-85-88
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022թ. համատեղ հայտարարություն
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022թ. համատեղ հայտարարություն

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022 թ. համատեղ հայտարարություն 3 մայիսի 2022թ. Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ: Ս.թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցութամբ Վաշինգտոնում մեկնարկեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դր...
Ժամանակն է մաս կազմելու ազատագրական պայքարին և տեր կանգնելու Հայրենիքին ու մեր ճակատագրին. Ժիրայր Սեֆիլյան
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Ժամանակն է մաս կազմելու ազատագրական պայքարին և տեր կանգնելու Հայրենիքին ու մեր ճակատագրին. Ժիրայր Սեֆիլյան

Հարց Պարոն Սեֆիլյան, ես հենց այսօր լսեցի, որ դուք ասում եք, որ ակնկալում եք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կթուլանան, և դա հնարավորություն է բացում Հայաստանի Հանրապետության համար ոտքի կանգնելու, կցանկանայի՞ք մանրամասնել։ Պատասխան Ռուսաստանը և Թուրքիան անցյալի կայսերական մնացորդներ են։ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր է որպես Արևմուտքի դեմ դաշնակից։ Վերջին շրջանում Ռուսաստանի համար երկու պատճառով Թուրքիայի կարևորությունը շատ է մեծացել։ Նախ՝ Ռուսաստանի համար հեռանկար է բացվել արևելքից դեպի արևմուտք նախատեսվող «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական ռազմավարական ծրագրի մաս կազմելու և դրա շրջանակներում Թուրքիայի հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։ Ապա նաև՝ Ռուսաստանը տեսնում է, որ թուլացել է և միայնակ չի կարող դիմակայել Արևմուտքին, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ուստի ձգտում է դաշնակցել...
M777 հաուբիցների մեծ մասն արդեն Ուկրաինայում է
Լուրեր, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

M777 հաուբիցների մեծ մասն արդեն Ուկրաինայում է

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը, հայտնում է, որ նախատեսված հաուբիցների մեծ մասն արդեն հասցվել է Ուկրաինա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնության շրջանակներում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: «Ուկրաինա հաուբիցներ ուղարկելու վերաբերյալ ուզում եմ ասել, որ դրանց առաքումը բավականին լավ է ընթանում։ Փաստորեն, 90 հատի (հաուբից-M 777) ճնշող մեծամասնությունը, որոնք մենք պարտավորվել էինք հանձնել, արդեն Ուկրաինայում են։ Այսպիսով, նրանք շարունակում են բավականին լավ առաքվել», - ասաց Քիրբին: Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինային ռազմական աջակցությամբ 14 օդանավ է իրականացվել։ Ուկրաինացի զինվորականները մեկշաբաթյա դասընթաց են անցնում «Phoenix Ghost» հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։ Նաև 200 ուկրաինացի զինվորներ ավարտում են M777 հաուբիցի...
Էստոնիան մտադիր է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Էստոնիան մտադիր է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը

Էստոնիան մտադիր է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Այսօր Էստոնիայի խորհրդարանը կքննարկի Ռուսաստանի հետ 2014 թվականի փետրվարի 18-ի ցամաքային և ծովային սահմանների մասին համաձայնագրերի ստորագրությունը հետ կանչելու առաջարկը կառավարությանը։ Այն բանից հետո, երբ Բալթյան երկրները օկուպացվեցին Խորհրդային Միության կողմից, փոքր Էստոնիայից բռնագրավվեցին Պետսերիմաա շրջանը (ժամանակակից Պսկովի շրջանի Պեչորա շրջան), ինչպես նաև Նարվա արվարձանը՝ մոտակա սահմանային Իվանգորոդ բնակավայրը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Էստոնիան պահանջել է վերադարձնել իր տարածքը 1920 թվականի Տարտուի խաղաղության պայմանագրով սահմանված սահմաններում, սակայն ապարդյուն։ Ներկայումս Ռուսաստանի և Էստոնիայի միջև պաշտոնական սահմանային պայմանագիր չկա:...
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը կայացավ պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը կայացավ պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ

Երեկ մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ։ ԱՄՆ պետքարտուղարություն Մամուլի խոսնակի գրասենյակ Պետքարտուղար Բլինքենի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ 2 մայիսի 2022թ․ Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ մեկնարկելուԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Պետքարտուղարը հանձնառու է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի շուրջ։ Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և արտգործնախարարը ստորագրեցին միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ճանապա...
Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման մասին և ցանկանում էր գրավել տարածքի մի մասը՝ Դանիլով
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման մասին և ցանկանում էր գրավել տարածքի մի մասը՝ Դանիլով

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման նախապատրաստման մասին։ «Հունգարիան բացահայտորեն հայտարարում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մասին, ավելին, Պուտինի կողմից նախապես զգուշացվել է, որ մեր երկրի վրա հարձակումներ են լինելու, և դուք տեսաք Հունգարիայի դիրքորոշումը»,- ասաց Դանիլովը։ Նրա խոսքով՝ Հունգարիան պլաններ ուներ Ուկրաինայի տարածքի մի մասի վերաբերյալ։ «Չգիտես ինչու, Հունգարիան հավատում էր, որ կկարողանա վերցնել տարածքի իր մասը: Դա երբեք չի լինի: Դե, կտեսնենք, թե այս պատերազմից հետո ինչ հետևանքներ կունենա այս երկրի համար»,- շեշտեց ԱԱԽ քարտուղարը:...
Պուտինը կմեկնի վիրահատման, երկրի կառավարումը հանձնելով Պատրուշևին
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Պուտինը կմեկնի վիրահատման, երկրի կառավարումը հանձնելով Պատրուշևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի վատթարացումը, վահանաձև գեղձի քաղցկեղով երկարատև հիվանդանալու պատճառով (ինչը Կրեմլը միշտ հերքել է) կարող է ստիպել նրան ժամանակավորապես երկրի կառավարման ղեկը հանձնել  Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Ըստ ԶԼՄ-ների, Պուտինը որոշ ժամանակով կմեկնի վիրահատման, չնայած այն բանին, որ պատերազմը շարունակվում է: Այդ պատճառով նա շտապ կերպով նշանակել է անվտանգության խորհրդի 70-ամյա քարտուղար Նիկոլայ Պատրուշևին ղեկավարել երկիրը իր բացակայությամբ։ ՊԱԿ հակահետախուզության սպա, Պատրուշևը կարևոր դերակատար է համարվում Ուկրաինա ռուսական ներխուժման մեջ:...