Հարց
Պարոն Սեֆիլյան, ես հենց այսօր լսեցի, որ դուք ասում եք, որ ակնկալում եք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կթուլանան, և դա հնարավորություն է բացում Հայաստանի Հանրապետության համար ոտքի կանգնելու, կցանկանայի՞ք մանրամասնել։
Պատասխան
Ռուսաստանը և Թուրքիան անցյալի կայսերական մնացորդներ են։
Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր է որպես Արևմուտքի դեմ դաշնակից։ Վերջին շրջանում Ռուսաստանի համար երկու պատճառով Թուրքիայի կարևորությունը շատ է մեծացել։
Նախ՝ Ռուսաստանի համար հեռանկար է բացվել արևելքից դեպի արևմուտք նախատեսվող «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական ռազմավարական ծրագրի մաս կազմելու և դրա շրջանակներում Թուրքիայի հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։ Ապա նաև՝ Ռուսաստանը տեսնում է, որ թուլացել է և միայնակ չի կարող դիմակայել Արևմուտքին, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ուստի ձգտում է դաշնակցել...