Լուրեր

Բալենու տերևների օգտակարությունը
Առողջություն, Լուրեր

Բալենու տերևների օգտակարությունը

Նորահաս բալի տերևները և ճյուղերը պարունակում են դաբաղող նյութեր, ուստի դրացից պատրաստված եփուկը շատ օգտակար է փորլուծության և աղիների բորբոքումների ժամանակ։ Այս թեյն օգտակար է նաև արյունատար անոթների համար, շնորհիվ իրենց կազմության մեջ մտնող կումարին նյութի՝ նվազեցնում են թրոմբների առաջացման հավանականությունը և արյան զարկերակային ճնշումը։ Արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բալենու տերևներից պատրաստված թուրմ. 1 ճաշի գդալ չորացրած, մանրացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր (չեռացնել), թողնել մնա 30 րոպե, քամել, ավելացնել եռման ջուր նախնական ծավալի չափով և խմել օրվա ընթացքում։ Այս թուրմն օգտագործում են նաև կոկորդի բորբոքումների, ինչպես նաև անգինայի դեպքերում՝ ողողումներ անելու համար։...
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է (ֆոտոշարք)
Լուրեր, Մշակույթ

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է (ֆոտոշարք)

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ կուզենայինք դիտարկել թանգարանների՝ հասարակություններում դրական փոփոխություններ ապահովելու ներուժը։ Այս տարի «Թանգարանների ազդեցությունը» խորագրի ներքո ներկայացվելու է թանգարանների դերը մշակույթին ծանոթանալու և այն հարստացնելու գործում։ Տարիներ առաջ «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանակում ԱՄՆ կրթական ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանը (հայաստանյան պատկերասրահների/թանգարանների տնօրենների ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի հետ միասին) առիթ ունեցավ ծանոթանալու թանգարաններում կատարողական արվեստների տարրեր ներառելու ԱՄՆ փորձին, ինչը նպատակ ուներ թանգարանները երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել։ Այցելությունից հետո Վահան Բադալյանը, մյուս մասնակիցների հետ միասին, երկու աշխատարան ...
ՀՀ-ում ծխախոտին վերագրվող մահերի թիվը
Առողջություն, Լուրեր, Նյութերի ընտրանի

ՀՀ-ում ծխախոտին վերագրվող մահերի թիվը

Հայաստանում, ըստ Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տեղեկության ծխախոտի հավանական վնասակար ազդեցության հետևանքով պայմանավորված ամենամյա մահացության ցուցանիշներն են. Սրտի իշեմիկ հիվանդությու-2250 դեպք Շնչափողի, բրոնխների և թոքերի քաղցկեղ -910 դեպք Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն-560 դեպք Կաթված-430դեպք Ստորին շնչուղիների վարականեր-150 դեպք Աորտայօի անևրիզմա-150 դեպք Ստամոքսի քաղցկեղ-110 դեպք Միզապարկի քաղցկեղ-90 դեպք  ...
Բերձորի հայաթափումը Արցախի հայաթափման նախերգանքն է
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Բերձորի հայաթափումը Արցախի հայաթափման նախերգանքն է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բերձորի հայաթափումը Արցախի հայաթափման նախերգանքն է Ադրբեջանը, հետեւողականորեն շարունակելով Արցախն ամբողջությամբ կլանելու եւ էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը, արագացված տեմպերով կառուցում է Բերձորի միջանցքով անցնող այնպիսի այլընտրանքային երթուղի (Կոռնիձոր-Լիսագոր) ունեցող ճանապարհ, որը շրջանցում է միջանցքում գտնվող հայաբնակ Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը։ Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ դրանից հետո այդ բնակավայրերի բնակչությունը կտեղահանվի բռնի կերպով կամ անխուսափելի բռնության սպառնալիքի ազդեցությամբ։ Այս նպատակի համատեքստում ս.թ. մայիսի 16-ին զինված ադրբեջանցիներն այսպես կոչված ռուսական խաղաղապահների հետ համաձայնաբար ու նրանց ուղեկցությամբ փորձել են էլեկտրականություն անցկացնել Աղավնո գյուղի տարածքով դեպի Արցախի զավթած բնակավայրեր, ինչի շնորհիվ գյուղն ի...