Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից (Մաս1)
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ռեժիմի կողմից բանտարկված ապստամբ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից
ՄԱՍ1-ԻՆ
-Հարց- Պարոն Ավետիսյան բարև ձեզ, ինչպե՞ս եք: Նախ խնդրում ենք տեղեկություն տրամադրեք Ձեր առողջական վիճակի մասին, ինչպե՞ս եք ձեզ զգում։ Արդյո՞ք հիմա` բանտային պայմաններում, առողջական խնդիրները չեն խորացել:
-Պատասխան- Նույն առողջական խնդիրները մնում են: Իմ հիմնական հիվանդությունը հանկարծակի է գլուխ բարձրանում, հատուկ նախանշաններ չեն լինում:
-Հարց- Այժմ Ձեր և տղաների ձերբակալությանն անդրադառնանք։ Նախ սպասու՞մ էիք, որ այդքան շուտափույթ կբանտարկեն ձեզ։
-Պատասխան- Այո և դա շատ տրամաբանական էր: Մայիսի 25-ին լրանում էր Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու ժամկետը: Մայիսի 26-ին նույնիսկ զարմացած էի, թ...