Լուրեր

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել «MARS II» համակարգերը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել «MARS II» համակարգերը

«MARS II» համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ) Ուկրաինա են ժամանել Գերմանիայից։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը Թվիթերում հայտնել է ՀԿՀՀ-ի Ուկրաինա ժամանելու մասին և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին դրանց համար։ «...Մեր հրետանավորները ողջունում են մեր գերմանացի գործընկերներին»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։ «MARS II»-ը նախատեսված է թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի, հրետանային մարտկոցների, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կապի կենտրոնների ոչնչացման համար։ Հրթիռի քաշը 107 կգ է, թռիչքի հեռահարությունը՝ 40 կմ։ Կուտակային մարտագլխիկը թափանցում է մինչև 140 մմ հաստությամբ միատարր զրահ։...
Լիսաբոնի անմահ հնգյակը
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Լիսաբոնի անմահ հնգյակը

1983 թվականի հուլիսի 27-ին Լիզբոնյան հնգյակը՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, իմացյալ մահով անմահացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու գործողության ժամանակ։ Նրանց անձնազոհ սխրանքը ոչ միայն աշխարհին հիշեցրեց Հայոց Ցեղասպանության մասին, այլև հերթական անգամ ցույց տվեց, որ հայը պատրաստ է իր կյանքի գնով վերատիրանալու իր Հայրենիքին։ Լիզբոնի անմահ հնգյակի հերոսությունը ցնցեց հայությանը, հայ երիտասարդությանը՝ նոր լիցք հաղորդելով մեր ինքնության պահպանմանն ու ազատագրական պայքարին։ Այսօր էլ նրանց գիտակցված զոհաբերությունը մնում է որպես մեր պատմության նվիրական դրվագներից մեկը, որ օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի դաստիարակության համար։ Փառք Հերոսներին։...
Հայաստանն այլևս ԱՄՆ-ի ռազմավարական օրակարգում է
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հայաստանն այլևս ԱՄՆ-ի ռազմավարական օրակարգում է

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը Երևան պատմական արձանագրում է, որ Հայաստանն այլևս ԱՄՆ-ի ռազմավարական օրակարգում է։ Անշուշտ, շատ կարևոր են այդ օրակարգի՝ օբյեկտիվորեն ենթադրվող և մեզ համար կենսական նշանակություն ունեցող միտումները, առաջին հերթին՝ Ռուսաստանի դուրս մղումը, Թուրքիայի և Ադրբեջանի զսպումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական տարածքի և նվազագույն անկախության երաշխավորումը։ Սակայն այս ամենը կիսատ ու անպիտան կամուրջի կվերածվի և մենք էլ անդունդի վրայով անցնելու փոխարեն կգահավիժենք, եթե սուբյեկտային վարք դրսևորելով ընդառաջ չգնանք, և կամուրջի մեր բաժինը չկառուցենք։ ԱՄՆ-ն Հայաստանին պատկերացնում է որպես տարածաշրջանում իր ռազմավարական օրակարգի և, առհասարակ, Արևմուտքի առաջապահ։ Վրա հասնող նոր իրավիճակում Հայաստանի և հայության ապագայի հանդեպ ծանրագույն հանցագործու...
Բևեռը շնորհավորում է հայ ժողովրդին ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ օրվա առթիվ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բևեռը շնորհավորում է հայ ժողովրդին ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ օրվա առթիվ

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ Ապստամբությունը բնական իրավունք է «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից կարևորագույնն է: Այդ քաղաքակրթության ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև հայ ազգը: Ըստ այդմ, երբ անհատի, կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզ և կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապա ապստամբությունը դառնում է բնական իրավունք։ Ըստ էության, ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է և ուղղակիորեն ամրագրված է միջազգային իրավունքի ու մի շարք գերտերությունների հիմնարար ակտերում։ Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաև բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում նաև մինչ օրս, Հայաստանի Հանրապետության՝ սոսկ դեկլարատիվ բ...
ՉԵՐՉԻԼԸ՝ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՉԵՐՉԻԼԸ՝ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  «Այն պահին, երբ սկսվեց 1-ին համաշխարհայինը, Հայաստանը, որը կիսված էր Թուրքիայի և Ռուսաստանի միջև և մշտապես տուժում էր բռնություներից ու ջարդերից, չուներ ո՛չ պաշտպանողական համակարգ՝ բացի որոշ գաղտնի կազմակերպություններից, ո՛չ էլ զենք՝ բացի խարդավանքներից ու սպանություններից: Պատերազմը նոր արհավիրքներ բերեց հայ ժողովրդի գլխին... Երբ Թուրքիան հարձակում իրականացրեց ռուսական Հայաստանի վրա, ցարական կառավարությունը, վախենալով, որ հայերի կողմից Կովկասի հաջողված պաշտպանությունը կարող է բորբոքել հայ ժողովրդի ազգայնական նկրտումները, 150 հազար ռուսական բանակի հայ զինվորներին Կովկասից ուղարկեց Եվրոպա՝ լեհական և գալիցիական ռազմաճակատ, իսկ Կովկաս, հայերի պաշտպանության համար, տեղափոխեց ռուսական այլ զորամիավորումներ: Այդ մեկնած 150 հազար հայ զինվորներից եվրոպական ճակատներում միայն քչերը ողջ մնաց...
«HIMARS» ռեակտիվ համակարգերը սարսափեցնում են ռուսներին
Լուրեր, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

«HIMARS» ռեակտիվ համակարգերը սարսափեցնում են ռուսներին

HIMARS ռեակտիվ համակարգերը սարսափեցնում են ռուսներին. փորձագետը բացատրում է, թե ինչու. Ամերիկյան բազմակի արձակման հրթիռային համակարգերը (MLRS) HIMARS, որոնք ծառայության են անցել Ուկրաինայի Զինված ուժերում, արդեն բազմաթիվ խնդիրներ են առաջացրել ռուս զավթիչների համար։ Զավթիչները խուճապի մեջ են և սարսափելի վախենում են այս համակարգերից։ Այս մասին 24-րդ ալիքի եթերում ասել է Ռազմաիրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մուսիենկոն։ Նրա խոսքով, «HIMARS» համակարգերի շահագործման առանձնահատկությունն այնպիսին է, որ շատ դժվար է հաշվարկել, թե որտեղից է համազարկային կրակի արձակումը. հրթիռները, որոնք կառավարվում են արբանյակով, երբ ուղղվում են թիրախին, կարող են թռչել բարդ հետագծով։ Բացի այդ, այն ժամանակահատվածը, երբ ուկրաինացի զինվորականները ժամանում են դեպքի վայր և տեղակայում ինստալ...
Առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի և Իսրայելի առաջնորդները
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի և Իսրայելի առաջնորդները

ԱՄՆ նախագահ  Ջոզեֆ Բայդենը  իր մերձավոր արևելք այցելության մասին գրառում է հրապարակել իր թվիթերյան էջում. «Ես ուրախությամբ մասնակցեցի Ամերիկայի միացյալ Նահանգների,  Հնդկաստանի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների առաջին հանդիպմանը: Միասին I2U2-ը կօգտագործի մեր ազգերի կենսունակությունը և ձեռնարկատիրական ոգին մեր աշխարհին դիմակայող մեծագույն մարտահրավերներից մի քանիսին դիմակայելու համար»:
Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են Խերսոնի շրջանի 44 բնակավայր
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են Խերսոնի շրջանի 44 բնակավայր

Ուկրաինական բանակի զինծառայողները վերսկսել են ազատագրել Խերսոնի մարզի գրավված բնակավայրերը, Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկողություն է հաստատվել Խերսոնի շրջանի արդեն 44 բնակավայրերի նկատմամբ։ Միաժամանակ շրջանի մեծ մասը դեռ ժամանակավոր օկուպացիայի տակ է։ հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բուտրիին ճեպազրույցի ժամանակ։ Բուտրիայի խոսքով՝ ազատագրված բնակավայրերը մեծապես տուժում են, քանի որ ռուս զինվորականներն անընդհատ գնդակոծում են դրանք։ Նրանք մեծ ավերածություններ են կրում։ Ավերվում են մանկապարտեզներ, դպրոցներ, տներ։ ...
Բևեռը շնորհավորում է Ֆրանսիայի ազգային տոնը
Լուրեր, Քաղաքական

Բևեռը շնորհավորում է Ֆրանսիայի ազգային տոնը

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը սրտանց շնորհավորում է Ֆրանսիային և բոլոր ֆրանսիացիներին` ազգային տոնի կապակցությամբ։ Հուլիսի 14-րդ օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ազատությունը, մտահոգ են իրավահավասարությամբ և եղբայրության սկզբունքների ջատագով են։ Սիրելի ֆրանսիացինե՛ր. դուք և ձեր երկիրն էիք, որ սկիզբ դրեցիք ազատության համար ամենամեծ հեղափոխությանը և այսօր էլ հենց դուք եք, որ պետք է օրինակ ծառայեք մեզ` հայերիս համար` հասնելու ազատության` օտար և թշնամական տիրապետությունից։ Մշտապես լինելով ազատության արժեքների կրող` այսօր էլ Ֆրանսիան փորձում է պաշտպանել Հայաստանը նրանցից, որ թշնամի են Ազատությանը, Հավասարությանն ու Եղբայրությանը։ Եվ մենք երախտապարտ ենք ձեզ դրա համար։ Շնորհավո՛ր քո տոնը` սիրելի՛ Ֆրանսիա։ Շնորհավո՛ր հուլիսի 14: Կեցցե՛ Ֆրանսիան։ Ազգային-Ժողովրդա...