Լուրեր

Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել երկրի հարավում
Լուրեր, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել երկրի հարավում

Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել Ուկրաինայի հարավում, որի հետևանքով զավթիչները փախել են մարտադաշտից: Ռուսաստանի օկուպացիոն ուժերի որոշ ստորաբաժանումներ, Ուկրաինայի Զինված ուժերի ճնշման ներքո, արդեն փախչում են Խերսոնի շրջանի իրենց դիրքերից։ Այս մասին հայտնում է զորքերի «Կախովկա» օպերատիվ խմբավորումը։ Խոսքը, այսպես կոչված, «ԴԺՀ»-ի 109-րդ գնդի մասին է, որը լքել է իր դիրքերը, ինչպես նաև ռուս դեսանտայինների, որոնք նրանց հենարանն էին, բայց փախել էին մարտադաշտից։ Հրապարակված տեսանյութում զավթիչներից մեկը դժգոհում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն ճեզքել են պաշտպանության առաջին գիծը և գնդակոծում են ռուսական դիրքերը տանկերից, հրետանուց և ինքնաթիռներից։ Խերսոնի շրջանի ժամանակավոր օկուպացված տարածքում իրավիճակը չափազանց ծանր է,  Ուկրաինայի զինուժը  «HIMARS»-ի միջո...
Մարդիկ պետք է հստակ իմանան թե իշխանությունն ու՞մ ձեռքին է, ու՞մ են իրենք ընտրում
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Մարդիկ պետք է հստակ իմանան թե իշխանությունն ու՞մ ձեռքին է, ու՞մ են իրենք ընտրում

Բանակից վաթսուն հազար դոլլարով ազատվելու որոշումը լավ որոշում է, բայց կիսատ է։ Ու վատն էն է, որ հենց կարևոր մասն է, որ բացակայում է։ Այո, բանակում ծառայել չցանկացողը, հարուստի փչացած որդին, Հայաստանի ինքնիշխանության իմաստը չհասկացողը պիտի վճարեն նրանց, ովքեր էդ ամենը հասկանում են ու այո, պիտի հեռու լինեն բանակից, որ չայլասերեն այն։ Բայց նաև, էդ մարդիկ պիտի իրավունք չունենան պահակից բարձր պետական պաշտոն զբաղեցնելու ու ընտրություններին էլ ձայնի իրավունք չպետք է ունենան։ Ինչու՞ ոչ։ Եթե թերի է առաջարկս, ասեք, ես կլսեմ։ Ես որ իշխանության լինեմ, էդպես կանեմ։ Վաթսուն հազարն էլ կավելացնեմ հարյուր հազար կամ գուցե նույնիսկ երկու հարյուր հազար կսարքեմ։ Մեր փողատերերի համար երկու հարյուր հազարն ինչ է որ։ Քիչ փող ունեցողներին զորամաս մաքրողի պարտականություն կարելի է առաջարկել ու պետական պաշտոնների սահմ...
Всіх з днем реставрації Незалежності
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Всіх з днем реставрації Незалежності

Без боротьби не буває ані свободи, ані життя. Під звуки ворожих прильотів це відчувається особливо. Але це лише вереск безсилля більшовицької черні, що відчуває свою неповноцінність перед українським паном. Всіх з днем реставрації Незалежності!   Eduard Yurchenko (Ukrainian politic)
Ռուս-թուրքական դաշինքն ամեն ինչ անում է, որ ընդհանրապես չլինի հայկական բանակի գործոն
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուս-թուրքական դաշինքն ամեն ինչ անում է, որ ընդհանրապես չլինի հայկական բանակի գործոն

Մի փոքր դիտարկում մեր ներկա իրավիճակի մասին։ Այն անվտանգային մարտահրավերները, որոնք գոյություն ունեն այսօր, ուղղված են Հայաստանի Հանրապետության իբրև գործոնի ոչընչացմանը։ Ռուս-թուրքական դաշինքի ծրագրերում դրա իրագործման համար ընդամենը երկու խնդիր է մնացել։ Երրորդը, որը գործոն էր դեռևս մի քանի օր առաջ, արդեն այլևս չեզոքացված է, մնացել է դրա փաստացի ամրագրումն իրականացնել։ Խոսքը Լաչինի միջանցքի մասին էր, որը ռուս-թուրքական համատեղ ծրագրով պետք է փաստացի դրվեր Բաքվի վերահսկողության տակ՝ վերջնականապես Արցախը ենթարկեցնելու համար Ալիեւի իշխանությանը։ Լինի Սարսանգի ջրամբար, թե մի ուրիշ ենթակառուցվածք հայկական Արցախում, այլեւս դրա կենսագործունեության որոշումը կայացնելու է Ալիեւը։ Այդպիսին է ռուս-թուրքական բարձր մակարդակի որոշումը, որին սիրով տրվեցին Հայաստանի ու Արցախի ղեկավարները։ Ինչպես նշե...
Եթե մեր երկիրը ՌԴ-ից չպոկվի, ամբողջ Հայաստանը Երևանով հանդերձ հանձնելու են թուրքերին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Եթե մեր երկիրը ՌԴ-ից չպոկվի, ամբողջ Հայաստանը Երևանով հանդերձ հանձնելու են թուրքերին

Երկու տարի առաջ ասել, որ ՌԴ-ն գյուղ առ գյուղ հանձնելու է Արցախը, ոչինչ չէր նշանակում, չափից դուրս անհավանական էր։ Մեկ տարի առաջ ասել, որ ՌԴ-ին պետք է Զանգեզուրի միջանցքը թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու համար, ոչինչ չէր նշանակում, չափից դուրս անիմաստ էր թվում։ Երկու տարի առաջ ասել, որ Սյունիքի վաճառքի պայմանագիրն է դրած ՀՀ-ի ու ՌԴ-ի քննարկման սեղանին, ոչինչ չէր նշանակում, այն անհավանական էր ու անիմաստ։ Ինչ ասեմ, դե հիմա ասում եմ, որ եթե էս երկիրը ՌԴ-ից չպոկվի, տասից քսան տարվա մեջ ամբողջ Հայաստանը` Երևանի սրճարաններով հանդերձ, հանձնվելու է թուրքերին։ Գիտեմ, անիմաստ է սրա ասելն էլ, զի անիմաստ ու անհավանական է թվում։ Բայց հեքիաթը, թե իբր Հայաստանը ռուսաստանի հարավային դարպասն է, մեծագույն հիմարություն է` հորինված միայն ու միայն տգետ հայերի համար, որոնք չեն ընկալում ռուսաստանի իրական շա...
BMW 328
Ավտոմեքենաներ, Լուրեր, Տնտեսություն

BMW 328

«BMW 328»  BMW-ի երկու տեղանոց սպորտային ռոդսթեր է: Իր ժամանակի ամենահաջող սպորտային մեքենաներից մեկը։ Բազմաթիվ մրցույթների հաղթող: Ընդհանուր առմամբ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, մեքենան մասնակցել է 172 միջազգային և ազգային առաջնությունների՝ տանելով 141 հաղթանակ, այդ թվում՝ հաղթանակը 1938 և 1940 թվականներին 1000 կիլոմետրանոց Mille Miglia մրցավազքում, 1939 թվականին բրիտանական «RAC» ռալլին և առաջին տեղը Լե Մանի 24 ժամ դասում։ Պատերազմի սկզբում արտադրվել էր ընդամենը 464 «BMW 328», որոնցից շատերն ունեին բաց սպորտային կորպուսներ, բայց կային նաև հատուկ տարբերակներ, որոնք պատրաստվում էին պատվերով։ Մյունխենի և Զալցբուրգի միջև մայրուղու վրա «Kamm Coupe» տարբերակն առաջին անգամ ցուցադրեց իր հնարավորությունները. թեստերում մեքենան արագացրեց մինչև 230 կմ/ժ: ...
Բազում խնդիրներ լուծման կարոտ են հենց պատժի կիրառման միջոցով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Բազում խնդիրներ լուծման կարոտ են հենց պատժի կիրառման միջոցով

Այսօր շատ հայեր Դուգինի դստեր մեքենայի պայթեցումը մեկնաբանում են որպես աստծո պատիժ, կարմա եւ այլն։ Իրականում ոչ մի կարմա էլ չկա ու հայերս ի վերջո պետք է կարողանանք դուրս գալ կրոնական գիտակցության կապանքներից։ Դուգինը պուտինյան Ռուսաստանի գաղափարական հայրն է, Եւրասիայում ռուսական ու թյուրքական աշխարհների դաշինքի հետեւորդ ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական շերտերի քրմապետը։ Կրոնը եւ եկեղեցին քաղաքական երեւույթներ են եւ «քրմապետ» տերմինը ես օգտագործում եմ հենց բուն նշանակությամբ, որպես քաղաքական գաղափարախոսության ղեկավար։ Դուգինի դստեր ահաբեկումը քաղաքական ակտ է՝ կազմակերպված քաղաքական այն սուբյեկտների կողմից, ովքեր Դուգինի գաղափարախոսության հակառակորդն են եւ ովքեր գիտակցում են դրա ավերիչ բնույթը մարդկության մի ստվար մասի համար։ Մեզ համար կարեւոր է Դուգինի դստեր ահաբեկումը չվերագրել կարմային,...
ՀՅՈՒՍԻՍ – ՀԱՐԱՎԻ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

ՀՅՈՒՍԻՍ – ՀԱՐԱՎԻ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Պաշտոնական այցով Թեհրան է ժամանել Հնդկաստանի նավագնացության նախարարը։ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը ժամանել է Թեհրան՝ քննարկելու Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ համագործակցության ընդլայնման հարցը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։ Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության հաղորդմամբ՝ հնդիկ նախարարը բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Թեհրան, որտեղ նրան հանդիսավոր դիմավորել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ալի Աքբար Սաֆային։ Որոշ ականավոր տնօրեններ, ինչպիսին է «India Ports Global Ltd»-ի գործադիր տնօրեն Սունիլ Մուկունդանը, ուղեկցում են հնդիկ նախարարին Իրան կատարած այցի ժամանակ: Նախատեսվում է Հնդկաստանի պատվիրակության այցը Չաբահար ...