Լուրեր

Անիի մայր տաճարը
Լուրեր, Հայաստանաճանաչում, Մշակույթ, Պատմություն

Անիի մայր տաճարը

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՉՔՆԱՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ Անիի Մայր Տաճարը դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ 989 թվականին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001 թվականին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Նա Մայր տաճարը զարդարել է ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։ Անիի Մայր տաճարը իր հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը։ Հրաշագեղ տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Հելլեն Երեմյան...
Հայանպաստ լուծումներ հնարավոր են, եթե ազգովի դիմադրում ենք
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Հայանպաստ լուծումներ հնարավոր են, եթե ազգովի դիմադրում ենք

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը -Հարց- Պարոն Ավետիսյան, ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին ու ի՞նչ պետք է անենք: -Պատասխան- Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) կլանելու երկու սցենար կա 1) Առկա ռուս-թուրք-ադրբեջանական (կամ կոլեկտիվ թուրանական), 2) Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի զավթման: Այս երկրորդը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով 1) ռազմական՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան հերթականությամբ և 2) ոչ ռազմական՝ Ադրբեջանը 1920 թվականի մուսաֆաթական ձեռագրով ընդառաջ գնա Ռուսաստանին և իր կամքով մտնի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ: Մեզ համար լուծումը բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով դիմադրությունն է, որի պարագայում հաստատապես կստանանք նաև Արևմուտքի աջակցությունը: Ամբողջ ժողովուրդը՝ բանակ, երիտասարդություն, համա...
Ռուսաստանի զինանոցում գերճշգրիտ հրթիռների 30%-ից քիչ է մնացել.Դանիլով
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ռուսաստանի զինանոցում գերճշգրիտ հրթիռների 30%-ից քիչ է մնացել.Դանիլով

Ռուսաստանի Դաշնության զինանոցում գերճշգրիտ հրթիռների 30%-ից քիչ է մնացել այն քանակից, որը եղել է Ուկրաինա ներխուժման օրը։ Այնուամենայնիվ, դեռևս կան բավականին շատ սովետական ​​ոճի հրթիռներ: Այս մասին «Radio NV»-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Հարցին, թե քանի հրթիռ է մնացել Ռուսաստանի Դաշնությունից, և արդյոք մոտ է ժամանակը, երբ օկուպանտները չեն կարողանա դրանք օգտագործել, Դանիլովը պատասխանել է. «Խոսքը Ռուսաստանի Դաշնության տարածքում մնացած բարձր ճշգրտության հրթիռներիհրթիռների քանակի մասին է, որոնք ամենամեծ փորձանքն ունեն մեզ համար»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում դեռ կան որոշ սովետական ​​ոճի հրթիռներ, այդ թվում՝ S-300 զենիթահրթիռային համակարգեր, թեև դրանք շատ ավելի քիչ են, քան ներխուժման սկզբից։ «Ես իրավունք չունե...
Բևեռի խորհրդի անդամները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ
Լուրեր, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ. հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը: Կողմերը համաձայնեցին, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները անքակտելի միասնություն են ներկայացնում և նրանց հակադրումը կեղծ պնդում է։ Ա. Թովմասյանը շեշտեց համայն հայության միացյալ դիրքորոշման կարևորությունը այս հարցում։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները նշեցին Արցախում արևմտյան խաղաղապահ եւ հումանիտար ներկայության ապահովման գոյաբանական կարևորությունը՝ Արցախի եւ արցախահայության անվտանգության համար հին աշխարհակարգի փլուզման եւ նորի կառուցման պայմաններում։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, 13.10.20...
Իրավունքը քաղաքականության ամենից կարեւոր տարրն է. Սարո Սարոյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Իրավունքը քաղաքականության ամենից կարեւոր տարրն է. Սարո Սարոյան

Ժամանակակից հայկական աշխարհընկալումը մշտարթուն պահում է այն համոզմունքը, որ քաղաքականության մեջ իրավունքը երկրորդային կամ, նույնիսկ, կեղծ կատեգորիա է, եւ որ աշխարհում ամեն ինչ որոշվում է իրապաշտական (ռեալպոլիտիկի) հողի վրա։ Ըստ այդ համոզմունքի՝ աշխարհում կան ուժային կենտրոններ, որոնցից է կախված մեր ու մեզ նման հանրությունների ապագան։ Ուստի, մեր խնդիրն է գտնել մեզ պաշտպանող ուժային կենտրոնին, պայմանավորվել նրա հետ («կախվել» նրանից) ու նրա օգնությամբ փրկություն գտնել այս արեւի տակ։ Մի պարզ օրինակ։ 30 տարի Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական էլիտան լծված էր Արցախի հարցում իրավունքը արհամարհելու գործին։ Ոտնահարելով ՀՀ Անկախության հռչակագիրը՝ այդպես էլ ոչ մի վարչախումբ երբեք չգնաց Արցախը ՀՀ մաս ճանաչելու կամ ԼՂՀ-ն ճանաչելու ու նրա հետ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ ...
Ճշմարտություններ, որոնց ժխտումը հանցանք է մարդկության դեմ։ Արցախը Հայաստան է և վերջ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Ճշմարտություններ, որոնց ժխտումը հանցանք է մարդկության դեմ։ Արցախը Հայաստան է և վերջ

Արցախը Հայաստան է և վերջ։ Այս ճշմարտությունը վիճարկողները պետք է իմանան երկու բան։ Առաջինը հարցի էթնոբարոյական կողմն է։ Այն մարդն, ով նշածս ճշմարտությունը մի կողմ է դնում եւ այլ կերպ է մտածում, նա սեփական ինքնությունն ուսումնասիրելու ու պարզելու խնդիր ունի։ Տվյալ դեպքում նա չպետք է բազմակարծությունն ու խոսքի ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք ներկայացնի ու մարդկանց «ուղեղները բռնաբարի»։ Դա նույնն է, որ ինչ-որ մեկն ասի, որ կորյունը ոչ թե առյուծի ձագն է, այլ՝ գայլի։ Ի դեպ, աշխարհում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագծերի հիմքում ընկած է հենց այն տրամաբանությունը, որ աշխարհում կան այնպիսի ճշմարտություններ, որոնց ժխտումը հանցանք է մարդկության դեմ։ Նույն կերպ կան ճշմարտություններ, որոնք մեր ազգային կյանքի հիմքն են կազմում ու խոսքի ազատության սկզբունքի վկայակոչմամբ չեն...
9 երկրներ արդեն աջակցել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

9 երկրներ արդեն աջակցել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Հյուսիսատլանտյան դաշինքի 9 երկրներ արդեն աջակցել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Այդ երկրներն են. ✔️Լեհաստան ✔️Չեխիա ✔️Էստոնիա ✔️Լատվիա ✔️Լիտվա ✔️Հյուսիսային Մակեդոնիա ✔️Չեռնոգորիա ✔️Ռումինիա ✔️Սլովակիա Հիշեցնենք որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս մարզերի տարածքների անեքսիայից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ իր երկիրը դիմել է արագացված ընթացակարգով ՆԱՏՕ անդամ դառնալու համար Հյուսիսատլանտյան դաշինքին։...
Խերսոնի մարզում Ուկրաինայի ԶՈՒ շարունակում է նոր բնակավայրեր ազատագրել
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Խերսոնի մարզում Ուկրաինայի ԶՈՒ շարունակում է նոր բնակավայրեր ազատագրել

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են մարտերը և ամրապնդվում Խերսոնի շրջանի ազատագրված տարածքներում։ Այս մասին Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի մամուլի կենտրոնի Միացյալ համակարգող շտաբի պետ Նատալյա Գումենյուկը հայտնել է տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում։ -«Իրավիճակը շարունակում է թափ հավաքել, Մենք շարունակում ենք մարտերն ու ամրապնդումն այն տարածքներում, որոնք արդեն ազատագրվել են և դեռ մաքրվում են։ Նաև շարունակում ենք աշխատել տեղի բնակչության հետ շփման գծի երկայնքով այն բնակավայրերում, որոնք տառապում են թշնամու կրակից։ Դրանք գրեթե 45 բնակավայր են, որոնք գնդակոծվել են անցած օրվա ընթացքում ։ Մենք կազմակերպում ենք տարհանում: Եթե մարդիկ ունեն նման հնարավորություն և ցանկություն, նրանք կարող են օգտվել այդ հնարավորությունից», - ասել է նա։ ...
Հայաստանում ռուսական լրատվամիջոցների փակման գերկարևորությունը
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հայաստանում ռուսական լրատվամիջոցների փակման գերկարևորությունը

Ռուսաստանի Դաշնության և նրա տեղեկատվական դիվերսանտների տեղեկատվական և հոգեբանական հարձակումը հայկական ցանցի վրա ու խուճապ սերմանելու փորձերը ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանում ռուսական լրատվամիջոցների փակման գերկարևորությունը։ Քանի դեռ գործում է ռուսական քարոզչությունը, պետք է մասնագիտորեն ընդունել, որ շատ ու շատ դժվար է լինելու հայ հասարակությանը մոբիլիզացնել ագրեսորին դիմակայելու անհրաժեշտության շուրջ։ Եթե Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ բարձրացնել այդ հարցը, ապա պետք է մտածել հասարակական ճնշման մասին, որը կստիպի իշխանությանը լռեցնել թշնամու ձայնը։ Այո՛, ճիշտ այդպես: Եկել է ռազմական տերմինաբանության և երևույթը իր անունով անվանելու ժամանակը. ռուսական լրատվամիջոցները թշնամու ձայնն են։ Ես հայ հասարակության հետ չեմ աշխատել, ավելի ճիշտ՝ դասախոսություններ եմ կարդում, խոսում և այլն,...
Էդվին Ռոստամին ստոմատոլոգների 7-րդ միջազգային կոնգրեսում արժանացել է հավաստագրի
Առողջություն, Լուրեր

Էդվին Ռոստամին ստոմատոլոգների 7-րդ միջազգային կոնգրեսում արժանացել է հավաստագրի

???? AIOI 7-րդ միջազգային հեղինակավոր ստոմատոլոգիական կոնգրեսի կողմից Հայաստանը ներկայացնող Իմպերիալ Իմպլանտ կենտրոնը՝ հանձինս բժիշկ Էդվին Ռոստամիի, արժանացել է հավաստագրի: Այն շնորհվել է շրջանավարտ ստոմատոլոգներին բանավոր և պրակտիկ դասընթացներ անցկացնելու համար: Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք բժիշկ Էդվին Ռոստամիին և ցանկանում շարունակել Հայաստանը ներկայացնել բազմաթիվ այլ հեղինակավոր հարթակներում: