Լուրեր

Ռուսաստանի նավթի ընդհանուր արտահանումը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 9 տոկոսով
Լուրեր, Միջազգային, Տնտեսություն

Ռուսաստանի նավթի ընդհանուր արտահանումը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 9 տոկոսով

Ռուսաստանից անմշակ նավթի  մատակարարումները հոկտեմբերի 14-ից 21-ը ընկել են ռեկորդային նվազագույնի մակարդակի: Ռուսաստանի նավթի ընդհանուր արտահանումը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է օրական 290 հազար բարելով կամ 9 տոկոսով, միաժամանակ Ռուսաստանի անմշակ արտահանման մաքսատուրքի եկամուտը նվազել է 12 միլիոն դոլարով՝ հասնելով 121 միլիոն դոլարի: Հնդկական երկու կարևոր նավթավերամշակման գործարաններ դադարեցրել են ռուսական նավթի տեղում գնումները՝ մատակարարման հետ կապված խնդիրների և մտավախության պատճառով, որ դրանք կհայտնվեն ԵՄ առաջիկա պատժամիջոցների տակ:...
Ռուսական քաղաքակրթություն գոյություն չունի, ռուսական մշակույթը հակամշակութ է. Մխիթար Ավետիսյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուսական քաղաքակրթություն գոյություն չունի, ռուսական մշակույթը հակամշակութ է. Մխիթար Ավետիսյան

Մի քանի ամիս առաջ էի գրել, հույս ունեի, որ ռուսական «մշակույթ» սիրողները ինձ կհակադարձեին։ Ավաղ, սաղ «մումու» են։ Պուշկինի Նյանան ու Չեխովի Ագաֆյան ներող կլինեն։ Ռուսական քաղաքակրթություն գոյություն չունի։ Ռուսական մշակույթը հակամշակութ է։ Ես գրականագետ չեմ, մշակութաբան չեմ, ազգագրագետ չեմ,ա բայց դեռևս դպրոցական տարիներին ընթերցելով Տուրգենևին, Տոլստոյին, Դոստոևսկուն, Նեկրասովին, Պուշկինին, Լերմոնտովին, Շեվչենկոյին,Չեխովին Գոգոլին, (Խոխոլին) և բազմաթիվ այլ ռուսալեզու գրողների, հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, որ ռուս գրողը ռուս «մուժիկին» ու ինձ ազատության ճանապարհով չի տանում, ռուսական հակամշակույթը «մուժիկին» ու ինձ կապանքներից ազատվելու ձևը ցույց չի տալիս։ Իմ կարծիքով, Կարամզինը ռուսական պատմությունը կեղծեց՝ Ռյուրիկից մինչև 18-րդ դարի վերջ, իսկ Պետրոս Մեծը կեղծ կայսրություն ստեղծեց՝ ...
Թրքությանը կարելի է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

Թրքությանը կարելի է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ

Գերազանցելու միջոցներ. թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին հնարավոր է և պիտ ձեռք բերել. ա) Մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ։ Վերադաստիարակությամբ պիտի սրբագրել մեր ժողովրդի հոգեբանությունը, դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ։ բ) Եվ անհրաժեշտ մասնագիտություններով։ Մեր տեխնիկական գերակշռությունը պիտի ապահովենք հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հըարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդագնացներ, ինչպես և ռազմամթերքի, թունավոր գազերի, մահացու գործիքների արտադրության մասնագետներ։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ...
Ազգային ուխտի դպրոց. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն

Ազգային ուխտի դպրոց. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Անսահմանորեն անձնվեր, հայրենապաշտ և գաղափարական երիտասարդ գործիչներ հասցնելու համար հաստատել ազգային ուխտի և ոգու դպրոց, որի կողմից մեր ցեղի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը դասավանդվել և հռչակավոր որպես նոր կրոն։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ Լուսանկարում  Բևեռի «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ուսումնամարզական ճամբարի մասնակիցներն են  
ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի տնօրենը դիտարկել է իրավիճակը  շփման գծում
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի տնօրենը դիտարկել է իրավիճակը շփման գծում

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։ --------------------------------------- ...
Մենք ձեռքներս ծալած չենք նստելու ռուս-ադրբեջանական ծրագրի դեմ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու ռուս-ադրբեջանական ծրագրի դեմ

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միասնական որոշմամբ 2020թ. Արցախը խլեցին Հայաստանից և կրկին բաժանեցին միմյանց միջև: Արևմուտքը չխոչընդոտեց որոշման կայացմանը, քանի որ նախ Հայաստանը պրոռուսական ամենամեծ «որջերից» մեկն էր, որին խելքի բերելու համար անհրաժեշտ էր շոկային թերապիա և հաջորդը, ծրագրավորվել էր Ռուսաստանի համար լարել թակարդ, երբ Հարավային Կովկասի հաջողությունով արբեցած Կրեմլը հարձակվելու էր Ուկրաինայի վրա, որտեղ էլ ջարդելու էր սեփական ատամները: Ըստ էության, Արևմուտքը շատ ավելի մտածված և մանրակրկտորեն հաշվարկված ծրագրով է առաջ ընթանում: Արցախյան երկրորդ պատերազմը նախերգանքն էր շատ ավելի հեռու գնացող ծրագրերի, որտեղ բացի վերը հիշատակված երեք պետությունների, միևնույն` եվրասիական ճամբարի մասնակիցներն էին Չինաստանը և Պակիստանը: Հիշատակման արժանի է նաև Իսրայելը, որի նպատակները քիչ այլ էին...
Զելենսկին պատասխանել է Ուկրաինայի նախագահական նստավայրին հարվածելու ռուսական սպառնալիքին
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Զելենսկին պատասխանել է Ուկրաինայի նախագահական նստավայրին հարվածելու ռուսական սպառնալիքին

«Եթե ուղերձն այն է, որ հարված է լինելու «որոշումների կայացման կենտրոնի» վրա, ապա աշխարհի արձագանքը պետք է լինի հետևյալը. Եթե ​​դուք դա անեք, ապա պետք է իմանաք, որ մեկ վայրկյանում, անկախ ձեր հարվածի արդյունքներից, հարված կլինի ձեր «որոշումների կայացման կենտրոնին», - ընդգծել է Զելենսկին։ «Եվ Ռուսաստանի Դաշնությունում հասարակությունը պետք է իմանա. դուք հարձակվում եք մեկ այլ հասարակության վրա, ձեր նախագահը սպանում է խաղաղ բնակիչներին: Եթե դուք ճնշում չգործադրեք ձեր նախագահի վրա, աշխարհը կմեկուսանա ձեզնից», - հավելել է Զելենսկին: Շատ բան կարելի է ասել հումանիզմի մասին, բայց մենք ապրում ենք այնպիսի հարևանի հետ, որը ուժից բացի ոչինչ չի հասկանում,- ամփոփել է Զելենսկին։...
Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը ՄԱՍ2
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը ՄԱՍ2

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը ՄԱՍ2 -Հարց- Պարոն Ավետիսյան Բևեռը հայտարարեց, որ դուք Բևեռի անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի թեկնածուն եք: Սա նշանակում է, որ Բևեռը սկսո՞ւմ է խոստացված պայքարը: -Պատասխան- Բևեռը պայքարի ծնունդ է և մշտապես պայքարի մեջ է: Այդ հայտարարությունը պայքարի հերթական փուլի մեկնարկի արձանագրումն է: -Հարց- Միաժամանակ հայտարարություն եղավ ձեր և Մխիթար Ավետիսյանի կողմից՝ պատրաստվե՛լ բոլոր ձևերով ու միջոցներով դիմադրության: Ինչպե ՞ս եք պատկերացնում ձեր մասնակցությունն այդ պրոցեսներին, չէ՞ որ բանտում եք: -Պատասխան- Բոլոր ձևերն ու միջոցները ներառում են նաև դիմադրության գաղափարական-բարոյական դրսևորումները: Այո, ցավոք սրտի, մենք այս փուլում չենք կարող ֆիզիկապես մասնակցել, սակայն անում ենք և կանենք մեր...
1215-ին աշխարհի տարբեր ծայրերում ստեղծվեցին երկու անչափ կարևոր քաղաքական փաստաթղթեր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

1215-ին աշխարհի տարբեր ծայրերում ստեղծվեցին երկու անչափ կարևոր քաղաքական փաստաթղթեր

  1215-ին աշխարհի տարբեր ծայրերում ստեղծվեցին երկու անչափ կարևոր քաղաքական փաստաթղթեր` Թեմուչինի ստեղծած օրենսգիրքը` Չինգիզխանի Յասսան («կարգ», «հրամանագիր») և Անգլիայի արքա Հովհան Անհողի կողմից ստորագրված Ազատությունների մեծ խարտիան (լատ.՝ Magna Carta Libertatum, անգլ.՝ The Great Charter)։ Փաստաթղթերի հիմքում ընկած էր երկու ժողովուրդների մշակույթն ու մտածելակերպը և երկուսն էլ միտված էին ուժեղ պետության գաղափարին։ Առաջինով դրվում էին անգլիական պառլամենտարիզմի սաղմերը, երկրորդով կյանքի էր կոչվում ուժեղ պետության մոնղոլական մոդելը։ Երկուսն էլ մեծ հետք են թողել պետության կառավարման ձևի, հարևան երկրների իրավական համակարգերի, մարդկային գիտակցության և համաշխարհային պատմության ընթացքի վրա։ Արժե ուսումնասիրել։ Արշալույս Զուրաբյան    ...
Բայդենի պատժամիջոցների մեկ փուլն ավելի շատ վնաս է հասցրել Չինաստանին, քան Թրամփի բոլոր չորս տարիները
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Բայդենի պատժամիջոցների մեկ փուլն ավելի շատ վնաս է հասցրել Չինաստանին, քան Թրամփի բոլոր չորս տարիները

Twitter-ում Ջորդան Շնայդերը հրապարակել է. «Բայդենը ստիպել է Չինաստանում աշխատող բոլոր ամերիկացիներին ընտրություն կատարել աշխատանքից հեռանալու և ամերիկյան քաղաքացիությունը կորցնելու միջև։ Երեկ Չինաստանի կիսահաղորդչային արտադրությունում աշխատող բոլոր ամերիկացի ղեկավարներն ու ինժեներները հրաժարական տվեցին, ինչը մի գիշերում կաթվածահար արեց չինական արտադրությունը։ Բայդենի պատժամիջոցների մեկ փուլն ավելի շատ վնաս է հասցրել, քան Թրամփի օրոք գործող բոլոր չորս տարիները: Մի խոսքով, յուրաքանչյուր ընկերություն, որն արտադրում է առաջադեմ կիսահաղորդիչների հանգույցներ, ներկայումս բախվում է մատակարարման ամբողջական կրճատմանը, ամբողջ ամերիկյան անձնակազմի կրճատմանը և գործառնական անմիջական կաթվածի: Ահա թե ինչ տեսք ունի ոչնչացումը, Չինաստանի կիսահաղորդիչների արտադրությունը մեկ գիշերվա ընթացքում զրոյի է հաս...