Լուրեր

Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար

Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով՝ bit.ly/3Wuc51m Ստորև ներկայացնում ենք թարգմանությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կեն...
Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը. Գարեգին Նժդեհ

«Արցախը, որպես քաղաքական կաշառի և պրոպագանդի միջոց, վայրկյանի ռազմավիճակի թելադրանքով, փոխն ի փոխն, խոստացված և տրված է եղել թե՛ մեզ և թե՛ թաթարներին: Այդ իսկ պատճառով, մեր օրով նա ուներ, մի տեսակ, երկտեր վիճակ: Այսօր, սակայն, նա մնում է զատված Հայաստանի մայր տերիտորիայից: Մի անմարդկային, մի դաժան անարդարությամբ Մոսկվան կտրեց իր մորից Հայաստանի քաջաքաջ որդու կարոտավառ հայացքը, և դա շղթայեց Ադրբեջանին: Թաթարասիրական հաշիվներով` մեր այդ ամենաարժեքավոր երկրամասը դրվեց այնպիսի դրության մեջ, որ Հայաստանը կարիքի դեպքում չկարողանա ռազմագիտորեն օգտվել նրանից, և որ Ադրբեջանը` գրավելով Ղարաբաղը, միշտ էլ վտանգած լինի ո՛չ թե միայն Սյունիքը, այլև` ողջ Հայաստանը: Այո՛, Ղարաբաղի օրվա դրությունը ավելի նպաստավոր է թաթար Բաքվի, քան Երևանի համար: Ղարաբաղը թողնելով կղզիացած` առանց օրգանական կապ...
Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով

Ինձ երբեմն հարցնում են՝ ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով։ Խիստ համառոտ: Թույլ չտալ Չինաստանին ավելի ուժեղանալու։ Չինական ազդեցությունը և ուղին հակակշռել Հնդկաստանով և Հնդկաստան֊ Իրան֊ Հայաստան ֊Վրաստան ֊Եվրոպա երթուղով։ Կանխել ռուս֊թուրքական առավել մերձեցումը, որը դրսևորվում է Հայաստանի վրայով միջանց կորզելով և որն ուղղված է Արևմուտքի դեմ։ Ռուսաստանին թույլ չտալ վերականգնել ՍՍՀՄ֊ը։ Թուրքիային թույլ չտալ վերականգնել նոր Օսմանյան կայսրություն։ Աջակցել մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը Հարավային Կովկասում։ Որովհետև նման երկրները պակաս խնդրահարույց են ու ծանորոն չեն նստում ԱՄՆ վզին։ Թուրքիան հակակշռել քրդական պետության ստեղծումով և ավելի հզոր Հունաստանով ու պետություն դարձած Հայաստանով։ Արա Պապյան Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ...
Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին

Ստեփանակերտի հանրահավաքի գնահատականը պետք է բաժանել երկու մասի` 1. Հավաքված բազմաթիվ ՀՀ քաղաքացիների կամքի և եռանդի ցուցադրությունը հույս է տալիս, որ, չնայած վերջին 2 տարվա աղետն ու Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կազմակերպված հայաստանակործան ընթացքը, արցախահայությունը չի հանձնվում, և պայքարելու է մինչև վերջ: Արցախը` ապրում է: 2. Հարթակից հնչած ուղերձները. Քաղաքական և ազգային միասնության հարթակը վերածվեց կենացների ճաշկերույթի: ա. Ոչ մի հստակ պահանջ: Ի՞նչ էին պահանջում աշխարհից: Հստակ պահանջը ո՞րն էր: Բացե՞ն միջանցքը: Ո՞նց, ի՞նչ մեխանիզմներով, Արցախում ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ ո՛չ էլ ՄԱԿ ներկայացուցչություն չկա: ՄԱԿ-ի խաղաղապահնե՞ր էին պահանջում, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: Բաց օդային միջա՞նցք, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: բ. Բնականաբար ոչ մի խոսք այն մասին, որ ադրբեջանական «բ...
ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկեց բռնագրավված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու օգտին
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկեց բռնագրավված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու օգտին

ԱՄՆ Սենատը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության բռնագրավված ակտիվները պատերազմից տուժած Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ Մալինովսկին։ Նա այս փաստաթղթի նախաձեռնողն էր։ Կոնգրեսականի խոսքով՝ օրինագիծն ընդունվել է որպես դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագծի ուղղում։ Կանխատեսվում է, որ ավելի ուշ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի նրա օգտին։ Այս տեղեկությունը Twitter-ում հաստատել է նաև ԱՄՆ Կոնգրեսի ավագ խորհրդական Փոլ Մասսարոն։ «ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն քվեարկեց բռնագրավված օլիգարխների ակտիվները Ուկրաինային փոխանցելու օգտին»,- գրել է նա։ Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը բացատրել է, որ այս փոփոխությունը թույլ կտա ԱՄՆ արդարադատության նախարարությանը պետքարտուղարի միջոցով փոխանցել եկամուտը օլիգարխի կամ Ուկրաինայի ժո...
Հաղթանակ կլինի, ընդգծել է Զելենսկին ԱՄՆ կատարած այցից հետո (լուսանկարներ)
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Հաղթանակ կլինի, ընդգծել է Զելենսկին ԱՄՆ կատարած այցից հետո (լուսանկարներ)

Զելենսկին ԱՄՆ կատարած այցից հետո,-«մենք Դոնբաս և հարավ ենք բերում այն ​​լուծումները, որոնց սպասում էին պաշտպանական ուժերը»: Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆինանսական աջակցության և այլ հարցերի շուրջ, որոնց մասին կհայտարարվի քիչ ուշ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցից հետո ասել է, որ ընդունել է այն որոշումները, որին սպասում էին Ուկրաինայի պաշտպանական ուժերը Դոնբասում և հարավում։ Այս մասին Զելենսկին հայտարարել է երեկոյան տեսաուղերձում։ «Մենք վերադառնում ենք Վաշինգտոնից, գնում ենք լավ արդյունքներով: Մի բանով, որն իսկապես կօգնի: Երբ ասում ենք «Patriots», Ուկրաինայում և ԱՄՆ-ում, մենք հավասարապես նկատի ունենք պետության և ժողովրդի պաշտպանությունը»,- ասաց նա: «Ես երախտապարտ եմ նախագահ Բայդենին իր օգնության և միջազգային առաջնոր...
ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 885-1045
Լուրեր, Հայաստանաճանաչում, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 885-1045

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։ Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 - 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավո...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Լուրեր, Քաղաքական

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի դիմումի հիման վրա քննարկումը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։ Հայաստանի դիմումի քննարկումն, ըստ օրակարգի, նախատեսված է տեղի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին):
Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք-«ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել». Վալերի Զալուժնի
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք-«ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել». Վալերի Զալուժնի

«The Economist» ամսագիրը հրապարակել է հարցազրույց Վալերի Զալուժնիի հետ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին։ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանում զորահավաքը հաջող է անցել, և հունվարի վերջին-մարտի սկզբին հակառակորդը կրկին կփորձի ճեղքել Կիև։ «Forbes»-ն առանձնացրել է հարցազրույցի գլխավորը նկատառումները. Պատերազմի ընթացքում ձեռք բերված ամենակարեւոր փորձի մասին. Մեզ համար, զինվորականների համար պատերազմը սկսվեց 2014թ. Այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 24-ին, պարզապես մեծանում է: Մինչ այդ մենք ունեինք 403 կմ ճակատ և 232 ուժեղ կետ։ Իսկ փետրվարի 24-ին այս ճակատը հասել էր 2500 կմ-ի: Ամենակարևոր փորձը, որը մենք ստացել ենք, և որը մենք դավանում ենք գրեթե կրոնի պես, ռուսներին և ցանկացած այլ թշնամի պետք է սպանել։ Պարզապես սպանիր: Հիմնական բանը դա անելուց չվախեն...
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր

Եթե դու, հա՛յ երիտասարդություն, պիտի շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ` նման անցյալ սերունդների, պիտի շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել - չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը: Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՛յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին: Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար: Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավ...