Պատմություն

ՉԵՐՉԻԼԸ՝ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՉԵՐՉԻԼԸ՝ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  «Այն պահին, երբ սկսվեց 1-ին համաշխարհայինը, Հայաստանը, որը կիսված էր Թուրքիայի և Ռուսաստանի միջև և մշտապես տուժում էր բռնություներից ու ջարդերից, չուներ ո՛չ պաշտպանողական համակարգ՝ բացի որոշ գաղտնի կազմակերպություններից, ո՛չ էլ զենք՝ բացի խարդավանքներից ու սպանություններից: Պատերազմը նոր արհավիրքներ բերեց հայ ժողովրդի գլխին... Երբ Թուրքիան հարձակում իրականացրեց ռուսական Հայաստանի վրա, ցարական կառավարությունը, վախենալով, որ հայերի կողմից Կովկասի հաջողված պաշտպանությունը կարող է բորբոքել հայ ժողովրդի ազգայնական նկրտումները, 150 հազար ռուսական բանակի հայ զինվորներին Կովկասից ուղարկեց Եվրոպա՝ լեհական և գալիցիական ռազմաճակատ, իսկ Կովկաս, հայերի պաշտպանության համար, տեղափոխեց ռուսական այլ զորամիավորումներ: Այդ մեկնած 150 հազար հայ զինվորներից եվրոպական ճակատներում միայն քչերը ողջ մնաց...
Արշավ դեպի Արագած լեռան գագաթ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն

Արշավ դեպի Արագած լեռան գագաթ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ հուլիսի 31-ին ազգային-քաղաքական հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին, ինչպես նաեւ իրենց երիտասարդ համարող ավագներին հրավիրում է մեկօրյա արշավի՝ դեպի ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ հարավային գագաթ: Արշավը հիշարժան է լինելու ոչ միայն բարձունք հաղթահարելու առումով: Արշավի ընթացքում տեղի է ունենալու «Ուկրաինայի պատերազմը եւ հետխորհրդային տարածության ապագաղութացման հեռանկարը» խորագիրը կրող զրույց-քննարկում ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ հետ: Քննարկման ժամանակ բանախոսները կանդրադառնան Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերններին և դրանք հաղթահարելու լուծումներին։ Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 3000 դրամ: Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկ, գլ...
Արա Պապյանը այցելել է Կանադայի Գուելֆ քաղաք
Լուրեր, Պատմություն, Քաղաքական

Արա Պապյանը այցելել է Կանադայի Գուելֆ քաղաք

Հուլիսի 5-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը Կանադայի Օնտարիո նահանգ աշխատանքային այցի ընթացքում՝ ուղեկցությամբ տարբեր սերնդի սփյուռքի մեր հայրենակիցների, այցելել է քաղաք Գուէլֆ։ Այցելությունը բացառիկ էր մի քանի առումներով. Ազգային քաղաքական և արվեստի ներկայացուցիչների հետ միասին առաջին անգամ տարիների մոռացության խորքից վեր է հանվել մեր ազգի բացառիկ տաղանդի տեր մի արվեստագետի՝ Արմանդ Բուզբուզեանի աշխատանքներից մի քանիսը։ Արմանդ Բուզբուզեանը, ում իրավամբ համարում են Արշիլ Գորկու հետնորդ, ում աբստարկտ արվեստը ոգեղեն իր էությամբ հավասարպես գերել է տարբեր ազգերի ներկայացուցիչների, իր վերածնունդն ապրեց և արժևորվեց այս նախաձեռնությամբ։ Արմանդը ստաղծել է «Սասնա Ծռեր» քանդակների շարք, որոնցից մեկը՝ «Սասունցի Դավիթ»-ը պահվում է Գուէլֆի պատկերասրահում և ժամանակավոր ...
Հակոբ Բագրատունի Հայաստանի Հանրապետության համահիմնադիր
Լուրեր, Հայաստանաճանաչում, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Հակոբ Բագրատունի Հայաստանի Հանրապետության համահիմնադիր

Հակոբ Բագրատունի Հայաստանի Հանրապետության ականավոր պետական գործիչ, դիվանագետ և զինվորական Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունին ծնվել է 1879 թվականին Ախալցխայում, հայկական ազնվական ընտանիքում, որը սերում էր Բագրատունիների հայ իշխանական տոհմից։ Հայոց Կարինից՝ Էրզրումից 19-րդ դարի սկզբին տեղափոխված այդ իշխանական հնագույն տոհմի նույն շառավիղի անդամներն են հանդիսանում նաեւ Գյումրի-Ալեքսանդրապոլի Բագրատունիները: Ոսկե մեդալով ավարտելով Թիֆլիսի արական գիմնազիան, Բագրատունին ուսումը շարունակում է Կիևի ռազմական ուսումնարանում, այնուհետև՝ Պետերբուրգի Նիկոլաևյան ակադեմիայում։ Նա մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, զինվորական տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Միջին Ասիայում, արժանացել պարգևների: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Բագրատունին գալիս է Պետերբուրգ, որտեղ Կերե...
Վարուժան Ավետիսյանի և Մխիթար Ավետիսյանի նամակը՝ Նուբարաշենի բանտից
Լուրեր, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Վարուժան Ավետիսյանի և Մխիթար Ավետիսյանի նամակը՝ Նուբարաշենի բանտից

Վարուժան Ավետիսյանի և Մխիթար Ավետիսյանի նամակը՝ Նուբարաշենի բանտից Ազատագրական պայքարի սիրելի՛ զինակիցներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք թևակոխում ենք պայքարի վերջին ու վճռական փուլ: Շուտով արտաքին գործընթացները նպաստավոր պայմաններ կստեղծեն ռուսական գաղութատիրությունից և նրա հայաստանյան խամաճիկ ռեժիմից ազատվելու համար: Մեր գիտակցական ու կամային որակներից է կախված, թե մենք ինչպես կկարողանանք արտաքին նպաստավոր իրավիճակը ծառայեցնել ազգային-ժողովրդավարական, ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու և մեր նախնիների իղձերն իրականացնելու և սերունդների ազնիվ ու արժանապատիվ ապագան երաշխավորելու նպատակներին: Խնդրում և հորդորում ենք լինել միաբան, նպատակասլաց ու գործունյա: Մխիթար Ավետիսյան Վարուժան Ավետիսյան 30 մայիսի 2022 թ Նուբարաշեն ՔԿՀ...
Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը Լոնդոնում այցելել է Հայաստանի Հանրապետության համահիմնադիր Հակոբ Բագրատունու գերեզմանին (տեսանյութ)
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը Լոնդոնում այցելել է Հայաստանի Հանրապետության համահիմնադիր Հակոբ Բագրատունու գերեզմանին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը Լոնդոնում այցելել է Գեներալ, հերոս, Հայաստանի Հանրապետության համահիմնադիր, իշխան Հակոբ Բագրատունու լքված գերեզմանին։ Մանրամասն տեսանյութը` ստորև։ https://m.youtube.com/watch?v=wPElic1vpE4&feature=youtu.be#menu Հակոբ Բագրատունի Հայաստանի Հանրապետության ականավոր պետական գործիչ, դիվանագետ և զինվորական Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունին ծնվել է 1879 թվականին Ախալցխայում, հայկական ազնվական ընտանիքում, որը սերում էր Բագրատունիների հայ իշխանական տոհմից։ Հայոց Կարինից՝ Էրզրումից 19-րդ դարի սկզբին տեղափոխված այդ իշխանական հնագույն տոհմի նույն շառավիղի անդամներն են հանդիսանում նաեւ Գյումրի-Ալեքսանդրապոլի Բագրատունիները: Ոսկե մեդալով ավարտելով Թիֆլիսի արական գիմնազիան, Բագրատունին ուսումը ...
Լոնդոնում Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Բաթրսիի Լորդ, Ալֆրեդ Դաբսի հետ
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Լոնդոնում Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Բաթրսիի Լորդ, Ալֆրեդ Դաբսի հետ

Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. Բրիտանական  պառլամենտի վերին` Լորդերի Պալատում հանդիպում ունեցա իմ վաղեմի բարեկամ, Բարոն, Բաթրսիի Լորդ Ալֆրեդ Դաբսի հետ: Ներկայացրեցի և քննարկեցի Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, Ուկրաինայի հետ Հայաստանի զուգահեռներն ու փոխկապակցվածություններն ու ներկայացրեցի Հայաստանի կենսական անհրաժեշտությունը` շարժվելու դեպի Արևմուտք: Լորդ Դաբսը համաձայնեց այն մոտեցման հետ, որ Հայաստանի տեղն Արևմտյան քաղաքակիրթ երկրների ընտանիքում է: Լորդ Դաբսը նաև մտահոգություն հայտնեց Հայաստանի ծանր կացության կապակցությամբ և շեշտեց Հայաստանի տարածաշրջանային մեծ կարևորությունը Արևմուտքի համար: Քննարկվեցին այլ հարակից կարևոր հարցեր ևս: Լորդ Ալֆրեդ Դաբսը լեյբորիստական կուսակցության ամենաազդեցիկ Լորդերից...