Պատմություն

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Կը Շարունակէ Իր Քաղաքական Հանդիպումները
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Քաղաքական

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Կը Շարունակէ Իր Քաղաքական Հանդիպումները

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն, Կլէնտէյլի մէջ գտնուղ իր գրասենեակին մէջ,18 եւ 26 Ապրիլին, յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ շրջանս այցելող պատմաբան եւ դիւանագէտ, Գանատայի մօտ Հայաստանի նախկին դեսպան պրն. Արա Պապեանի եւ Ազգային Ժողովրդավարական Բեւեռի խորհուրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, հասարակական-քաղաքական գործիչ պրն. Ժիրայր Սեֆիլեանի հետ: Առաջին հանդիպումին պրն. Պապեան մանրամասն տեղեկութիւններ փոխանցեց յատկապէս Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ միջազգային ատեանին մօտ Սեւրի Դաշնագիրի վաւերացումը ապահովելու համար տարուած աշխատանքներուն մասին: Շեշտելով այսպիսի գործունէութեան մը կարեւորութիւնը՝ Կեդրոնական Կոմիտէն գնահատեց տարուած աշխատանքը՝ խոստանալով այդ ծիրին մէջ գործակցիլ եւ նեցուկ կանգնիլ յետագային տարուելիք աշխատանքներուն...
Հայաստանի ճանաչումը ԱՄՆ կողմից. 1920 թ.
Հայաստանաճանաչում, Քաղաքական

Հայաստանի ճանաչումը ԱՄՆ կողմից. 1920 թ.

Հայաստանն իր անկախությունն հռչակել է 1918 թ. մայիսի 28-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի անունից (the Supreme Council of the Paris Peace Conference) 1920 թ. հունվարի 19-ին ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան. «Համաձայնություն է կայացվել. (1) ճանաչել հայկական պետության կառավարությունը որպես de facto կառավարություն, պայմանով, որ այս ճանաչումը որևէ ձևով չի կանխորոշելու վերջնական սահմանների հարցը; (2) որ դաշնակից կառավարությունները պատրաստ չեն Անդրկովկաս ուղարկել երեք դիվիզիա, ինչի վերաբերյալ մտադրություն էր հայտնել Միջ-դաշնակցային հանձնաժողովը; (3) (ա) որպես սկզբունք ընդունել Կովկասյան պետություններ զինամթերքի և, եթե հնարավոր է, սննդի առաքումը. (բ) հրավիրել մարշալ Ֆոշին և ֆեդմարշալ Վիլսոնին որոշելու, թե ինչի՞ց պետք է բաղկացած լ...
Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող: Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհ, Հայաստանաճանաչում

Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող: Գարեգին Նժդեհ

Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող: Գարեգին Նժդեհ
Մոսկվայի 16.03.1921թ. ռուս-թուրքական պայմանագրի և նրա չեղարկման վերաբերյալ
Լուրեր, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Մոսկվայի 16.03.1921թ. ռուս-թուրքական պայմանագրի և նրա չեղարկման վերաբերյալ

  Քանի որ վերջին շրջանում ամեն մի քաղաքական աշխուժակ իրեն իրավունք է վերապահում դատողություններ անել մասնագիտական հարցերի՝ մասնավորապես միջազգային իրավունքի, վերաբերյալ, ապա ստիպված եմ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16.03.1921թ.) օրինակով բացատրություններ տալ միջպետական գործիքների (international instruments) վերաբերյալ։ 1. Հաշվի առնելով, որ ըստ միջազգային իրավունքի ՛«պայմանագիրը գրավոր համաձայնություն է պետությունների միջև և այն պետք կառավարվի միջազգային օրենքով՛», ապա Մոսկվայի 1921թ. պայմանագիրը չի կարող համարվել միջազգային//միջպետական փաստաթուղթ, քանի որ այն չի կնքվել պետությունների միջև, այլ գործարք է երկու խռովարար շարժումների՝ այն է քեմալականների և բոլշևիկների։ (Տես՝ Article 2(а) Vienna Convention on the Law of Treaties, 1969). 2. Հաշվի առնելով, որ Մոսկվայի 1921թ. պայմա...
Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Քաղաքական

Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը

Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության վրա, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը: Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծա...
Ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ «Ճիշտ նույն օրերին (1920թ. նոյեմբերի վերջերին) Ժնևում առաջին անգամ գումարվել էր Ազգերի լիգան և այնտեղ հարց էր դրված Հայաստանին և Վրաստանին Ազգերի լիգա ընդունելու մասին (Ադրբեջանի հարցը օրակարգում չկար, քանի որ վերջինս 1920թ. ապրիլի 28-ին խորհրդայնացել էր - Ա.Զ.)։ Հայաստանի ծանր վիճակի մասին նոր ստացված տեղեկությունները (Հայաստանը դե ֆակտո պարտվել էր հայ-թուրքական պատերազմում, միաժամանակ խորհրդային Ռուսաստանի զինուժը ներխուժել էր ՀՀ հյուսիս-արևելյան շրջանները, իսկ Սյունիքում շարունակվում էին մարտերը ռուս-թաթարական զինված ստորաբաժանումների դեմ - Ա.Զ.) ստիպել էին Ժնևում անգլիական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներին Հայաստանին և Վրաստանին չընդունել Ազգերի լիգա, որպեսզի լիգայի կանոնագրի 10-րդ հոդվածի համաձայն ստիպված չլինեն օգնություն հասցնել Հա...
Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը

Արամյանցի դղյակն է Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ...