ռուսական զորքի մասին.Օլեքսանդր Բոժկո
"...1804 թ. ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ առաջին անգամ մոտեցան Երեւանի բերդին եւ պաշարեցին այն։ Հայերը, հավատալով ռուսների՝ հայկական պետականության վերականգնման խոստումներին, մեծապես օգնեցին ռուսական բանակին՝ լեռնացնելով պարսից իշխանությունների ատելությունն ու հալածանքները։ Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող, թիկունքից կտրված բանակին։ Երեւանի բերդի պաշարումը տեւեց երկու ամիս՝ հուլիսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց եւ Ցիցիանովն ստիպված հրամայեց նահանջել Թիֆլիս։ Նահանջի ճանապարհին ռուսները կողոպտեցին Սբ.Էջմիածինը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է. «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմ...