Պատմություն

Հրավիրում ենք Մայր Հայաստան հուշարձանի մոտ` միասին նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը
Լուրեր, Պատմություն, Քաղաքական

Հրավիրում ենք Մայր Հայաստան հուշարձանի մոտ` միասին նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը

Հրավիրում ենք նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը Բևեռի համախոհներին և բոլոր ցանկացողներին հունվարի 28-ին, ժամը 13-ին հրավիրում ենք Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ Մայր Հայաստան հուշարձանի մոտ` միասին նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը։ Ի հեճուկս մեր թշնամիների և Հայկական բանակի տոնը նշելուց խուսափող դավաճանների ցույց տանք, որ Հայաստանի տերը հայ ժողովուրդն է, որ հայ ժողովուրդն իրեն չի համարում պարտված, հիշում է իր հերոսական զավակների ինքնազոհաբերությունը, սիրում է իր զինվորին և ամեն ինչ անելու է Հայաստանը ռուս-թուրքական գաղութացումից ազատագրելու և անպարտելի Ազգ-բանակ դառնալու համար։ Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ 27 հունվարի 2022 թ., Երևան...
«Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ (լուսանկարներ)
Լուրեր, Հայաստանաճանաչում, Մշակույթ, Պատմություն

«Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ (լուսանկարներ)

Հունվարի 16-ին  «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ, նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ԳՈՌ ՀԱՅԿԱԶԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և նրա մարտական ընկերների հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ և նրա սահմաններից դուրս ճանաչված երգիչ-երգչուհիներ, աշուղներ, երգահաններ, կոմպոզիտորներ, երաժիշտ կատարողներ, բանաստեղծներ, գրողներ, նկարիչ-քանդակագործներ, ասմունքողներ, հանդիսավարներ, դերասաններ, ժող.արվեստների ներկայացուցիչներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչ՝ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԵՆՑ /ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/, բանաստեղծ, միջոցառումների կազմակերպիչ, «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՀԿ Երևանյան գրասենյակի անդամ, մշակութային հարցերի կոորդինատոր - ղեկավար ...
Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Տեսանյութ, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ քաղաքագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հրցազրույցը Ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանի լրատվականի հիմնական թողարկմանը` Կիրակնօրյա լուրերին։ «Ժամանակը չափազանց սահմանափակ էր, բայց հիմնական ուղերձը տեղ հասավ»- ասել է դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Մանրամասները տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=V5UKS4vz_lM
Հայաստան մտավ Հեղկոմը մի քանի հարյուր հնամաշ զինված տականքներով՝ հայ բոլշևիկներով.մեկ նամակ Առաջին Հանրապետության ժամանակներից
Պատմություն, Փաստա-վավերագրական

Հայաստան մտավ Հեղկոմը մի քանի հարյուր հնամաշ զինված տականքներով՝ հայ բոլշևիկներով.մեկ նամակ Առաջին Հանրապետության ժամանակներից

Մեկ նամակ Առաջին Հանրապետության ժամանակներից. «Արդար լինելու համար պետք է ասել, որ բնակչության մի մասն իսկապես երջանիկ էր։ Կար համոզմունք, որ ի վերջո գալիս է մեծ Ռուսաստանը, որի ուժի ու հարստության մասին հիշողությունը դեռ թարմ էր շատերի մեջ։ Ռուսը կգա ու իր հետ հաց ու խաղաղություն կբերի։ Սակայն հաց ու խաղաղություն բերող ռուսների փոխարեն Հայաստան մտավ Հեղկոմը մի քանի հարյուր հնամաշ զինված տականքներով՝ հայ բոլշևիկներով։ Նրանցից շատերը հայտնի էին մայիսյան անկարգությունների ժամանակ իրենց գործունեությամբ՝ Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աթարբեկյանը և այլք։ Հեղկոմն իրոք իրեն պահում էր ինչ-որ հաղթանակած ուժի պես, որը պետք է ոտնահարեր պարտված թշնամուն։ Հ.գ. Թվարկվածները վերջին հարյուր տարվա ամենաստոր, ապազգային ու վնասակար հայերն էին, այդ նույն նե...
1990թ. խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

1990թ. խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր

Բաքու՝ 1990 թ. հունվարի 13-ին Կրեմլը Բաքվում հրահրեց հայ բնակչության կոտորածներ։ ԽՍՀՄ զինված ուժերի, պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ու Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մարմինների աչքի առջև Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր, տասնյակ հազարներն էլ ապրեցին ջարդերի սարսափը։ Կրեմլը լուռ ու անտարբեր հետեւում էր ադրբեջանցիների գազանություններին։ Հունվարի 19-ին, երբ ջարդարարների ամբոխը դարձավ անկառավարելի, հնչեցին հակախորհրդային, հակառուսական ու Ադրբեջանի անկախության կոչեր, զինված հարձակումներ եղան իշխանության տեղական մարմինների ու զորամասերի պահեստների վրա, միայն այդ ժամանակ Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ զորք մտցրեց Բաքու: Գործող...
Բևեռի անդամները ոգեկոչման են ուղևորվել Ֆրեզնո (լուսանկարներ)
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Քաղաքական

Բևեռի անդամները ոգեկոչման են ուղևորվել Ֆրեզնո (լուսանկարներ)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամները Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հետ միասին  ոգեկոչման են ուղևորվել Ֆրեզնո, այցելել են Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, հայոց ցեղասպանության հուշարձանին, Մոնթե Մելքոնյանի հիշատակի խաչքարին, Սասունցի Դավթի հուշարձանին: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը  
Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին) 
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին) 

Քեմալա-բոլշևիկյան ուժերի կողմից բռնազավթման շեմին Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին)  կազմված 162 հազար քռ. կմ.-ից, ներառյալ իրավարար վճռով հաստատված Արևմտյան Հայաստանի 4 նահանգները, Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ջավախքը, Նախիջևանը, Արցախը և Գարդմանը: Կանաչ սլաքով մատնանշվում է ՀՀ վրա քեմալական հրոսակախմբերի ագրեսիայի հիմնական ուղղությունը, կարմիրով «Խորհրդային Ադրբեջանի» տարածքից Արցախի, Սյունիքի և Նախիջևանի վրա թաթար-բոլշևիկյան ուժերի ագրեսիան: Քարտեզի հեղինակ՝ ռուս պատմաբան, քարտեզագիր Ա. Ցուցիև:...