Պատմություն

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1921թ. Սամվել Ասլիկյան
Լուրեր, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1921թ. Սամվել Ասլիկյան

Երբ չի լինում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար…». Փետրվարյան ապստամբություն, 1921 թ.: Մարդ արարածի ծննդյան կարևորագույն իմաստներից մեկը` ձգտումն է դեպի ազատություն և երջանկություն: Դա մարդու բնական իրավունքն է: Հայն այն ազգերից է, որն իր պատմության ընթացքում՝ իր պատմական հայերնիքում, բավականին տուժել է՝ ստրկացվելով բռնակալ ռեժիմների կողմից: Սպանվել, խոշտանգվել և բանտարկվել` հայկական պետությանը հակոտնյա համակարգների կողմից: Եվ Հայ ազգն, օգտվելով իր բնական իրավունքից, ժամանակ առ ժամանակ ապստամբել է: Ապստամբել է ընդդեմ իր երկրի մեջ գործող, օտար կամ օտարին ծառայող ռեժիմների: Հայկ Նահապետից մինչև Նժդեհ, Նժդեհից՝ մինչև մերօրյա պարտվողական իրականությունը մերժողներ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը ընկավ, զավթվելով և մասնատվելով թուրքական և կարմիր բանակի հ...
1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Տնտեսություն, Քաղաքական

1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն

Գիտե՞ք, որ անկախացումից ի վեր ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն։ ԱՄՆ պետքարտուղարության կողմից ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել իրավապահ բարեփոխումների ու հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման նպատակով։ Չօգտագործվող ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ ու ապահով հեռացման համար ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության կողմից հատկացվել է 27 միլիոն ԱՄՆ դոլար։  
Փետրվարի 14-ը Պետոյի հիշատակի օրն է
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական

Փետրվարի 14-ը Պետոյի հիշատակի օրն է

28 տարի առաջ՝ 1994-ի փետրվարի 14-ին ականի պայթյունից նոր ազատագրված Քարվաճառում զոհվեց 30 տարեկանը հազիվ բոլորած Պետրոս Ղեւոնդյանը (Պետո): Պետոյին ներկայացնելու կարիք չկա: Պետոն եղել է ոսոխին պատժող, ոսոխի ահ ու սարսափ հայ զինվոր ու հրամանատար, օրինակ, ում ձգտել են նմանվել, ում բարձր ոգեղեն, բարոյական նշաձողին փորձել են հասնել հայոց ազատագրությանը զինվորագրվածները: Թերևս Պետոն չէր կարող պատկերացնել, որ արտաքին ոսոխի դեմ հաղթանակը ներքին ոսոխը մի օր վաճառելու է: Ապացուցենք, որ մենք ազգ ենք, որ Պետոն ու էլի բազմաթիվ պետոներ ծնած ազգը այս արեւի տակ իր հարատեւ գոյության իրավունքն ունի: Փառք Հայոց մեծերին:   Մուշեղ Շուշանյան...
Գարեգին Նժդեհ «Հիշիր Պատերազմը»
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն

Գարեգին Նժդեհ «Հիշիր Պատերազմը»

«Միկադոյի հայրենիքում ամեն տարի, երբ խորհրդանշական բալենին փթթել է սկսում, ճապոնական հայրենապաշտ ժողովուրդն իր հանդիսավոր ուխտագնացություններն է սկսում դեպի իր անմահների` իր փառքի և մեծության ճամփին իրենց արյունը թափած ռազմիկների գերեզմանները, և նրանց ամենամյա ոգեկոչումով իր մարտնչող սերունդների հոգու մեջ հրահրում է պաշտամունքը հայրենի երկրի: Ահա՛ թե ուր է գաղտնիքն այն հրաշագործ ուժի, որ ռազմադաշտերում քաջաբար ընկնող ճապոն մարտիկների շրթունքներին դնում է ժպիտ և աստվածային արհամարհանք դեպի մահը:» Գարեգին Նժդեհ Հիշիր Պատերազմը  ...
Ռուսների կողմից թուրքերին ոսկով օգնելու ՌՍՖՍՀ կառավարության հերթական որոշումներից մեկը
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ռուսների կողմից թուրքերին ոսկով օգնելու ՌՍՖՍՀ կառավարության հերթական որոշումներից մեկը

Ռուսների կողմից թուրքերին ոսկով օգնելու ՌՍՖՍՀ կառավարության հերթական որոշումներից մեկը, ստորագրված Ուլյանով-Լենինի կողմից, 29.06.1921թ.  
ԱՄՆ դերի և Ֆրեզնոյի Հայկական Թանգարանի մասին (տեսանյութ)
Լուրեր, Մշակույթ, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԱՄՆ դերի և Ֆրեզնոյի Հայկական Թանգարանի մասին (տեսանյութ)

Չափազանց կարևոր զրույց՝ Ֆրեզնոյի հայկական թանգարանի տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանի և Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ: Զրույցը նկարահանվել է Վարազ Սամվելյանի հեղինակած Սասունցի Դավթի հռչակավոր արձանի մոտ` Ֆրեզնոյի կենտրոնում։ https://www.youtube.com/watch?v=YuToVHerne0
Նժդեհը փաստում է հայ կնոջ հերոսական կամքի մասին
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Նժդեհը փաստում է հայ կնոջ հերոսական կամքի մասին

Նժդեհը ռուսական 11-րդ բանակի հրամանատարին գրում է. «…Կռիվ էր, ձերոնք թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Կարճևան գյուղի վրա: Երրորդ օրն էր, իսկ հայ ապստամբները հեգնում էին թշնամու ճիգերն ու փորձերն ու առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր մեր դիրքերը: Թշնամին նկատելով գնդացրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց նրա կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, նոր կուժը լցրեց ջրով ու շարունակեց դեպի մեր դիրքերը: Էլի ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց և կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով և վրեժով լցրեց ապստամբների հոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա իմ ուժը: Ահա թե ինչ...