Հայաստանաճանաչում

ԵԶԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԵԶԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունը Ամերիկայի Միացյալ Նահագներում 1919 թ. Ներքևի շարքը ձախից աջ՝ Արտաշես Էնֆիաջյան՝ Հայաստանի ֆինանսների նախարար Հակոբ Բագրատունի՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Հովհաննես Քաջազնունի՝ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Օզանյան՝ գեներալ Աբրահամ Տեր-Հակոբյան՝ պատգամավոր, պրոֆեսոր Վերևի շարքը ձախից աջ՝ Հարություն Փիրալյան՝ գյուղատնտեսության հարցերով պատվիրակ Միքայել Տեր-Պողոսյան՝ զինվորական Սուրեն Մելիքյան՝ զինվորական, կապիտան Գարեգին Փաստրմաճյան (Արմեն Գարո)՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Հայկ Բոնապարտյան՝ գնդապետ, ռազմական պատվիրակության ղեկավար ...
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամն ու արդարության մարտիկը (Վիլսոնի ծննդյան 165-ամյակի առիթով) Տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, լրանում է ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920թ.), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, արդարության աննկուն մարտիկ, Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 165-ամյակը: Պայքարով ու մաքառումներով լեցուն պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ բարեկամներ: Բայց չկա մեկը, որ իր զբաղեցրած դիրքով, հայ ժողովրդին մատուցած մարդասիրական վաստակով, Հայաստանի Հանրապետության կյանքում ունեցած իրավական ու քաղաքական ներդրումով անգամ մոտ լինի Վուդրո Վիլսոնին: Այս առումով Վուդրո Թոմաս Վիլսոնը բացառիկ է և անզուգական: Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի հանդեպ ունեցած վաստակը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նրա դերակատ...
ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (Դև). ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (Դև). ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

30 տարի առաջ՝ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին, Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում զոհվեց Դավիթ Սարապյանը։ Փառք տանք հերոսի սխրանքին, հիշենք ու կյանքի կոչենք նրա պատգամները։ Տող գյուղի առասպելական, անհավանական ազատագրման մասին Կոմանդոսը պատմում էր, որ ինքն առաջարկում էր պաշտպանական մարտավարություն վարել, բայց զրույցի ժամանակ Դավիթն ասաց մի բան, որը «...հետո հասկացա՝ հիմքն էր մեր հաղթանակի «պաշտպանությունը մահվան հավասարազոր է, մենք էդ գյուղը պիտի ազատենք» 4 հոգի ինքը, 20 հոգի՝ ես, չհասկացա՝ ո՞նց կարող էինք սովետական բանակի դեմ դուրս գալ՝ 200 հոգի։ Կան մարդիկ,  որոնց մարտական ոգին այնքան ուժեղ էր, որ իրենք պիտի զոհաբերվեին հերոսաբար Դավիթն ինձ ուժ տվեց, Դավիթն իմ մեջ թողեց այն սկիզբը, որ ես հավատացի, որ մենք կարող ենք անել այն, ինչ արեցինք Ղարաղաբում»։ ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ...
«ՏԻՐ» մեդիան Լոռվա մարզում
Լուրեր, Հայաստանաճանաչում

«ՏԻՐ» մեդիան Լոռվա մարզում

Սեպտեմբերի 10-12-ը Ազգային-ժողովրդավարական բևեռի Լոռվա մարզային կառույցի հրավերով, «ՏԻՐ» մեդիայի աշխատանքային խումբը այցելել է Լոռվա մարզի սահմանամերձ գյուղեր։ Հանդիպումներ են եղել Մեծ Այրում, Ճոճկան, Օձուն, Հագվի, Սանահին համայնքներում և Ալավերդի քաղաքում։
Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը
Հայաստանաճանաչում, Պատմություն

Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը

Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր, հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։ Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն ...