Արշավ դեպի Արագած լեռան գագաթ
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ
հուլիսի 31-ին ազգային-քաղաքական հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին, ինչպես նաեւ իրենց երիտասարդ համարող ավագներին հրավիրում է մեկօրյա արշավի՝ դեպի ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ հարավային գագաթ: Արշավը հիշարժան է լինելու ոչ միայն բարձունք հաղթահարելու առումով:
Արշավի ընթացքում տեղի է ունենալու «Ուկրաինայի պատերազմը եւ հետխորհրդային տարածության ապագաղութացման հեռանկարը» խորագիրը կրող զրույց-քննարկում ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ հետ:
Քննարկման ժամանակ բանախոսները կանդրադառնան Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերններին և դրանք հաղթահարելու լուծումներին։
Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 3000 դրամ: Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկ, գլ...










