Փաստա-վավերագրական

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

ԱՄՆ դեսպանատունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, (թոշակի անցած) որը ղեկավարել է մեր դեսպանությունը 2001-2004թթ.: Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին:» Ողջունելով նախկին դեսպանի այցը Հայաստան, հարկ ենք համարում նշել, որ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունները մեկ հարյուրամյակի պատմություն ունեն: ԱՄՆ առաջին պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում եղել է գնդապետ Հասկելը, իսկ ՀՀ առաջին ներկայացուցիչը ԱՄՆ-ում Արմեն Գարոն: Ի դեպ, ԱՄՆ-ի կողմից ՀՀ ճանաչումը շարուկվել է մինչև 1933թ. և ողջ այդ ընթացքում Վաշինգտոնում շարունակել է գործել ՀՀ դեսպանատունը: ...
Վիլսոնյան Հայաստան
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Վիլսոնյան Հայաստան

Օսմանյան Թուրքիայի պարտությունը Առաջին Համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմից դուրս եկավ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ ստորագրվեց Մուդրոսի զինադադարը։ Փարիզի վեհաժողով   Պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր քննարկումները տեղի ունեցան Փարիզի վեհաժողովի ժամանակ՝ 1919—1920 թթ.։ Ելնելով վեհաժողովի որոշումներից, Օսմանյան կայսրությանը վերաբերող հարցերի խորը քննարկումը պետք է ի կատար ածվեր Սևրի պայմանագրի շրջանակներում։ Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 24-27 ապրիլի, 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը։ Ըստ այդմ՝ Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրի...
Սևրի պայմանագիր
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Սևրի պայմանագիր

Հիմնական էություն Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության , ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շր...
Սարդարապատի հերոսամարտ
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Սարդարապատի հերոսամարտ

Օսմանյան բանակի արշավանքն Արևելյան Հայաստան 1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։ Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևելյան Հայաստան ու Հարավային Կովկաս[2]։ 1918 թվականի փետրվարին հարձակման անցնելով՝ թուրքական 3-րդ բանակը հաջորդաբար սկսեց գրավել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ապրիլին՝ Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո 3-րդ բանակի հրամա...
Մուսա լեռան քառասուն օրը
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Մուսա լեռան քառասուն օրը

«Մուսա լեռան քառասուն օրը» ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը՝ գրված իրական փաստերի հիման վրա։ Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ)։ Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս[2]։ 1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ[3]։ Գրքի ստեղծման գաղափարը Վրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի գնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին...