Փաստա-վավերագրական

Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի մրցույթ
Լուրեր, Մշակույթ, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի մրցույթ

Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի («Ուղեղի օղակ» "Brain Ring", «Ինչ-Որտեղ-Երբ») մրցույթ, նվիրված Հայաստանի հանրապետության անկախության հռչակման օրվան։ Միջոցառումը տեղի կունենա Մայիսի 27-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի պլազայում, հասցեն. Վազգեն Սարգսյանի 26, շենք 1 Հանրապետության Հրապարակ։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մայիսի 15-ը։ Հեռ. 099 75-85-88
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022թ. համատեղ հայտարարություն
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022թ. համատեղ հայտարարություն

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն 2022 թ. համատեղ հայտարարություն 3 մայիսի 2022թ. Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ: Ս.թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցութամբ Վաշինգտոնում մեկնարկեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դր...
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը կայացավ պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը կայացավ պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ

Երեկ մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ։ ԱՄՆ պետքարտուղարություն Մամուլի խոսնակի գրասենյակ Պետքարտուղար Բլինքենի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ 2 մայիսի 2022թ․ Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ մեկնարկելուԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Պետքարտուղարը հանձնառու է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի շուրջ։ Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և արտգործնախարարը ստորագրեցին միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ճանապա...
Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման մասին և ցանկանում էր գրավել տարածքի մի մասը՝ Դանիլով
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման մասին և ցանկանում էր գրավել տարածքի մի մասը՝ Դանիլով

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման նախապատրաստման մասին։ «Հունգարիան բացահայտորեն հայտարարում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մասին, ավելին, Պուտինի կողմից նախապես զգուշացվել է, որ մեր երկրի վրա հարձակումներ են լինելու, և դուք տեսաք Հունգարիայի դիրքորոշումը»,- ասաց Դանիլովը։ Նրա խոսքով՝ Հունգարիան պլաններ ուներ Ուկրաինայի տարածքի մի մասի վերաբերյալ։ «Չգիտես ինչու, Հունգարիան հավատում էր, որ կկարողանա վերցնել տարածքի իր մասը: Դա երբեք չի լինի: Դե, կտեսնենք, թե այս պատերազմից հետո ինչ հետևանքներ կունենա այս երկրի համար»,- շեշտեց ԱԱԽ քարտուղարը:...
Ուկրաինայում վիրավորվել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ուկրաինայում վիրավորվել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը

Ըստ ինսայդերական տեղեկությունների, Ռուսաստանի դաշնության գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ, Վալերիյ Գերասիմովը վիրավորվել է Ուկրաինայի տարածքում։ Գերասիմովը ստացել է աջ սրունքի բեկորային վնասվածք, առանց կոտրվածքի։ Հիշեցնենք որ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը, ըստ նախնական տեղեկությունների, պատերազմական գործողությունները ղեկավարելու նպատակով, անձամբ գտնվում էր Ուկրաինայի Իզյում բնակավայրի մոտ։
Բրիտանիան հռչակեց Նոր աշխարհի հայեցակարգը. Լիզ Թրասսի պատմական ելույթը
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բրիտանիան հռչակեց Նոր աշխարհի հայեցակարգը. Լիզ Թրասսի պատմական ելույթը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը հինգշաբթի օրը Լոնդոնում հանդես եկավ շրջադարձային ելույթով, որը ուրվագծեց երկրի նոր մոտեցումը դաշինքների և հավաքական անվտանգության նկատմամբ: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների վրա, ինչպես նաև «համաշխարհային խաղից» «կանոններով» խուսափելու Չինաստանի փորձերին։ Մենք պետք է կրկնապատկենք մեր աջակցությունն Ուկրաինային. Եվ մենք պետք է նաև շարունակենք այն միասնությունը, որը դրսևորվել է ճգնաժամի ընթացքում, ասաց Թրասսը: Ելույթի ամբողջական տեքստը կարդացեք ստորև. Տիկնայք և պարոնայք, ոմանց կարծիքով, սա ավտորիտարիզմի դարաշրջան էր։ Երեք տարի առաջ Վլադիմիր Պուտինն ասաց, որ արևմտյան լիբերալիզմը մեռած է։ Անցյալ տարի նախագահ Սին պնդում էր, որ Արևմուտքը անկում է ապրում: 2022 թվականի ապրիլին ...
Կանադայի խորհրդարանը ճանաչել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որպես ցեղասպանություն
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Կանադայի խորհրդարանը ճանաչել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որպես ցեղասպանություն

Կանադայի խորհրդարանը ճանաչել է Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայում որպես ցեղասպանություն: Կանադայի խորհրդարանը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։ Որոշումն ընդունվել է միաձայն: Քվեարկությունը սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամ Հիզեր Մաքֆերսոնը միջնորդություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատին՝ ճանաչելու, որ «Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»:   Կանադայի խորհրդարանի անդամները նաև հայտարարեցին, որ «բավարար ապացույցներ կան մարդկության դեմ ուղղված համակարգված և զանգվածային ռազմական հանցագործությունների մասին», որոնք իրականացվել են Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի կողմից նախագահ Վլադիմիր Պուտինի և Պետդումայի այլ պատգամավորների ղեկավարությամբ: ...
Ուկրաինայի կողմից ոչնչացվել է ռուսական 184 ինքնաթիռ և 154 ուղղաթիռ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Ուկրաինայի կողմից ոչնչացվել է ռուսական 184 ինքնաթիռ և 154 ուղղաթիռ

ռուսական ռազմական ավիացիայի քանակական տվյալները. 1.Կործանիչ ավիացիա-ընդամենը -364 միավոր, որից. - МиГ 29СМТ -40 հատ - Миг-31 БМ -106 հատ - Су-27СМ - 47 հատ - Су-35С - 68 հատ - Су-30М2 - 20 հատ - Су-30СМ - 100 հատ 2. հարձակողական ռմբակոծիչ ավիացիա-ընդամենը -247 միավոր, որից. -Су-25СМ - 43 հատ - Су-25СМ2 - 41 հատ - Су 25СМ3 -16 հատ - Су-24М2 - 40 հատ - Су-34СМ - 107 հատ 3. ուղղաթիռներ- 469 միավոր Ուկրաինայի զինված ուժերի կողմից շարքից հանվել է 184 ինքնաթիռ և 154 ուղղաթիռ 27/04/2022 դրությամբ      ...
Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը մեկ օրում խոցել են ռուսական երեք ինքնաթիռ և երեք թևավոր հրթիռ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը մեկ օրում խոցել են ռուսական երեք ինքնաթիռ և երեք թևավոր հրթիռ

Ապրիլի 25-ին ռուս զավթիչները ուժեղացրին իրենց ագրեսիվ գործողությունները, բազմաթիվ թևավոր հրթիռներ արձակեցին ամբողջ Ուկրաինայում, առաջին հերթին ենթակառուցվածքային օբյեկտների, երկաթուղային հանգույցների ուղղությամբ: «Արևելյան և հարավային ուղղություններով ռուսները մի քանի ավիահարվածներ են իրականացրել և, ավանդաբար, կորցրել են երեք ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ, ապրիլի 25-ին մեկ օրում խոցվել է 10 օդային թիրախ»,- ասվում է զեկույցում։ Խոսքը, մասնավորապես, երեք ինքնաթիռների (Սու-34, Սու-35, Սու-30) կործանման մասին է, 3 թևավոր հրթիռ և 4 «OTR» անօդաչու թռչող սարք (ենթադրաբար՝ Orlan-10)։...
Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ

Նախագահ Բայդենի ուղերձը Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ 24 ապրիլի 2022թ․ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկ ու կես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը: Խորհելով Հայոց ցեղասպանության մասին` մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության (իր բոլոր դրսևորումներով) քայքայիչ ազդեցության դեմ։ Մենք հանձնառու ենք աշխարհի վրա տևական սպիներ թողնող վայրագությունների մասին բարձրաձայնելուն և դրանք կանգնեցնելուն։ Ե...