Հայաստանը ենթարկվում է դասական և դաժանագույն գաղութային կեղեքման. Բևեռի հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի անկումն ու հայկական դրամի արձանագրվող արժևորումը ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Տեղի ունեցողը գաղութային մետրոպոլիայի` Ռուսաստանի, իր գաղութ հանդիսացող Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի դրամական միջոցների հաշվին` երկրի կեղեքում և սեփական տնտեսական փրկօղակների ստեղծում է։
Ըստ կանխատեսումների` առաջիկայում դրամն է՛լ ավելի է արժևորվելու, իսկ դոլարն է՛լ ավելի է անկում արձանագրելու։ Սա նշանակում է, որ հայկական առանց այդ էլ գրեթե անգո արտադրանքը դառնում է բացարձակապես անմրցունակ, իսկ քաղաքացիների գնողունակությունն աննախադեպորեն կրճատվում է։ Անարժեք են դառնում նաև Արևմուտքից Հայաստանի իրենց ընտանիքներին ուղարկվող արտաքին փոխանցում-տրանսֆերները, որոնք հանդիսանում են հազարավոր ընտանիքների ֆինանսական գոյության միակ գրավականը։
...