Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ չի մուծում իր արտաքին պարտքը
Ռուսաստանը վերջին մեկ դարում առաջին անգամ չվճարեց իր արտարժութային սուվերեն պարտքը. Արևմուտքը փակել էր արտասահմանյան վարկատուների վճարման ուղիները, որը պատժամիջոցների գագաթնակետն էր:
Երկիրը ամիսներ շարունակ ճանապարհներ էր գտնում շրջանցելու պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Կրեմլի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Բայց կիրակի օրվա վերջում լրացավ մայիսի 27-ին վճարման ենթակա մոտ 100 միլիոն դոլարի տոկոսավճարների արտոնյալ ժամկետը, վերջնաժամկետ, որը եթե բաց թողնվի համարվում է դեֆոլտի դեպք: Սա երկրի տնտեսական, ֆինանսական և քաղաքական վտարանդի դառնալու, մռայլ նշան է: Երկրի եվրապարտատոմսերը մարտի սկզբից դժվարությամբ են վաճառվում, Կենտրոնական բանկի արտաքին պահուստները մնում են սառեցված, իսկ խոշորագույն բանկերը կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից:
«Դա շատ, շատ հազվադեպ բան ...





