Եթե Ավինյանը այսօր իր քարոզարշվն իրականացնում է այդ բյուջեի միջոցներով, ինքը այդ գումարը հափշտակում է մեր թոշակառուներից
Մի բան պարզաբանենք, որ հասկանալի լինի բոլորին։
Մի քանի օգտատեր ինձ գրել էր, որ Արցախի հարցը և բանակի խնդիրները չլուծված, ինչու եմ ես խոսում Երևանի խնդիրների մասին կամ ինչու եմ քննադատում գործող կառավարությանը՝ ասելով թե դրանք երկրորդական հարցեր են։
Բացատրեմ։ Երևան քաղաքի բյուջեի 2/3 սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով, այսինքն՝ այն միջոցներով, որով ֆինանսավորվում է կամ կարող էր ֆինանսավորվել ՀՀ կառավարության գործունեությունը, այդ թվում՝ կենսաթոշակ, նպաստ, բանակի սպառազինություն, զինծառայողների աշխատավարձ, արտաքին հարաբերությունների բարելավում և ըստ էության մեր կյանքի ամեն մի ոլորտ։
Երևան քաղաքի 2023թ բյուջեն կազմում է 262 մլն դոլար, որի 2/3 անում է մոտ 175 մլն դոլար։ Այսինքն՝ այս տարի 175 մլն դոլար կառավարությունը տալու է Երևանին իր խնդ...