Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիքը հայերեն թարգմանված հասանելի է ընթերցողին
Երեկ կայացավ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը «Ֆիլիպ Մորրիսի» (PMI Science) գիտահետազոտական կենտրոնում: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, անգլերենից թարգմանել է Նունե Գաբրիելյանը, իսկ խմբագրել՝ տնտեսագետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Գրքի խմբագիր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ զուտ մասնագիտական (տնտեսագիտական) առումով շատ գրագետ թարգմանություն է եղել, և ինքն այդ աշխատանքից հաճույք է ստացել: Նախագահը իր խոսքում նաև նշեց, որ այս գրքի հայերեն թարգմանությունը իր և մյուս տնտեսագետների համար մեծ նշանակություն ունի: Ամբողջ գիրքը շատ մեծ հետաքրքրությամբ է կարդացվում և հույս հ...