Մշակույթ

ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԿԱՐՆՈՅ (Ձայն մը հնչեց)
Լուրեր, Հայաստանաճանաչում, Մշակույթ, Պատմություն

ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԿԱՐՆՈՅ (Ձայն մը հնչեց)

  ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԿԱՐՆՈՅ   Ձայն մը հնչեց Էրզըրումի հայոց լեռներէն, Թունդ-թունդ ելան հայի սրտեր զէնքի շաչիւնէն: Հայ գիւղացին դարուց ի վէր սուր, զէնք չէր տեսած, Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղ առած: Հայ ծերուկը՝ ցուպն ի ձեռին, լալով խնդրում է Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնել: Հայ տիկինը ըստիպում է ամուսնուն գնալ, Պատերազմի դաշտին վրայ վէրք տալ՝ ըստանալ: Քնքոյշ կեանքը ծանր է թւում հայ օրիորդին, Զէնքն ի ձեռին՝ սիրտ է տալիս հայոց քաջերին: Երիտասարդք թոթով լեզուով նամակ ցրուել են, Արարատայ դաշտին վրայ զինուորք խմբուել են: Ալ բա՛ւ լացիր, Մա՛յր Հայաստան, երկի՛րըդ փառաց, Քո զինուորքըդ միշտ կտրիճ են, որչափ ալ քաղցած: Ա՛ռ ու գգուէ՛ այդ քաջերը քո սրտիդ վրայ, Որք կը թափեն իւրեանց արիւն սուրբ հողիդ վրայ: Անմիութիւն՝ տունը քանդող հայոց խեղճ ազգի...
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է (ֆոտոշարք)
Լուրեր, Մշակույթ

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է (ֆոտոշարք)

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ կուզենայինք դիտարկել թանգարանների՝ հասարակություններում դրական փոփոխություններ ապահովելու ներուժը։ Այս տարի «Թանգարանների ազդեցությունը» խորագրի ներքո ներկայացվելու է թանգարանների դերը մշակույթին ծանոթանալու և այն հարստացնելու գործում։ Տարիներ առաջ «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանակում ԱՄՆ կրթական ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանը (հայաստանյան պատկերասրահների/թանգարանների տնօրենների ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի հետ միասին) առիթ ունեցավ ծանոթանալու թանգարաններում կատարողական արվեստների տարրեր ներառելու ԱՄՆ փորձին, ինչը նպատակ ուներ թանգարանները երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել։ Այցելությունից հետո Վահան Բադալյանը, մյուս մասնակիցների հետ միասին, երկու աշխատարան ...
Աստղագուշակները նշել են կենդանակերպի 3 ամենահպարտ նշանները
Լուրեր, Մշակույթ

Աստղագուշակները նշել են կենդանակերպի 3 ամենահպարտ նշանները

Աստղագուշակները նշել են կենդանակերպի երեք նշաններ, որոնց դժվար է լեզու գտնել մարդկանց հետ՝ իրենց ամբարտավանության և հպարտության պատճառով։ Միևնույն ժամանակ, ամենից հաճախ նրանց հպարտությունը սահմանակից է հպարտությանը։  Ցուլ Ցուլերը հաճախ չափազանցնում են իրենց արժանիքները թե՛ աշխատանքի, թե՛ անձնական կյանքում։ Ամենից հաճախ դա նյարդայնացնում է այն մարդկանց, ովքեր իրենց հետ են նույն հասարակության մեջ: Բացի այդ, առանց խղճի խայթի, նրանք կարող են վիրավորել որևէ մեկին, բայց չեն ընկալում իրենց հասցեին կատակներ: Եթե ​​դուք վիրավորեք նրանց, ապա Ցուլերը ձեզանից կհեռանան մինչև իրենց օրերի ավարտը։ Նրանք չգիտեն, թե ինչպես ներել և դիրքի մեջ մտնել։ Բացի այդ, նրանք երբեք հաշվի չեն առնում այլ մարդկանց կարծիքները: Խեցգետին Խեցգետիններն իրենց ամենախելացին են համարում: Բայց ինչպե՞ս կարող է դա դուր գալ շրջապատ...
Երևանում բացվեց Հայ-հնդկական բժշկական կենտրոնի հիմնադիր Մահավիր Սենանի հուշաքարը (ֆոտոշարք)
Լուրեր, Միջազգային, Մշակույթ

Երևանում բացվեց Հայ-հնդկական բժշկական կենտրոնի հիմնադիր Մահավիր Սենանի հուշաքարը (ֆոտոշարք)

Մայիսի 7-ին հնդիկ ականավոր բժիշկ պրոֆեսոր Մահավիր Սենանի հիշատակի օրվա առթիվ, Երևանում Հայ-հնդկական բժշկական կենտրոնում բացվեց նրա հուշաքարը: Միջոցառման մասնակիցները այցելեցին նաև Երևանի սբ. Հովհաննես եկեղեցի, որտեղ հոգեհանգստի պատարագ մատուցվեց բժիշկ Մահավիր Սենանի հիշատակին: Հիշատակի օրվան ներկա էին հանրաճանաչ օպերային երգիչ Վահրամ Թադևոսյանը, Ազգային-հասարակական գործիչ Գարեգին Չուգասզյանը:  
Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի մրցույթ
Լուրեր, Մշակույթ, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի մրցույթ

Արամազդ ինտելեկտուալ ակումբը հրավիրում է ինտելեկտուալ խաղերի («Ուղեղի օղակ» "Brain Ring", «Ինչ-Որտեղ-Երբ») մրցույթ, նվիրված Հայաստանի հանրապետության անկախության հռչակման օրվան։ Միջոցառումը տեղի կունենա Մայիսի 27-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի պլազայում, հասցեն. Վազգեն Սարգսյանի 26, շենք 1 Հանրապետության Հրապարակ։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մայիսի 15-ը։ Հեռ. 099 75-85-88
Բրյուսելից Երևան ժամանեց հանրահայտ օպերային տենոր Վահրամ Թադևոսյանը
Լուրեր, Մշակույթ

Բրյուսելից Երևան ժամանեց հանրահայտ օպերային տենոր Վահրամ Թադևոսյանը

Երկարատև բացակայությունից հետո, մայիսի 6-ին Բրյուսել-Երևան չվերթով հայրենիք վերադարձավ աշխարահռչակ օպերային երգիչ՝ տենոր Վահրամ Թադևոսյանը (Vanno Tadeo)։ Մաեստրոյին օդանավակայնում ջերմ դիմավորեցին իր արվեստի երկրպագուները։ Վահրամ Թադևոսյանը «ՏԻՐ» մեդիայի հետ կարճ զրույցում նշեց, որ հատկապես կարևոր է իր համար Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը՝ Մայիսի 28-ին լինել Հայաստանում։ Իր խոսքում նա ողջունեց մեր հայրենակիցներին ու խոստացավ, որ իր բազմաթիվ երկրպագուներին երկար սպասեցնել չի տա ելույթների համար։...
Հայ ըմբշամարտիկները մեկնեցին Բրազիլիա Սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու
Լուրեր, Մշակույթ, Նյութերի ընտրանի

Հայ ըմբշամարտիկները մեկնեցին Բրազիլիա Սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու

Մայիսի 6-ին Հայաստանը ներկայացնող հայազգի հինգ ըմբշամարտիկներ՝ Նարեկ Նիկողոսյանը, Արգիշտի Բաբայանը, Սարգիս Կարապետյանը, Ժորա Գրիգորյանը և Սենիկ Սերոբյանը խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում, Երևանի Զվարթնոց օդանավակայանից մեկնեցին Բրազիլիա սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու համար։ Հայ ըմբշամարտիկները նախկինում արդեն գրավել են այս խաղերում մրցանակային տեղեր և այս անգամ նույնպես մասնակցում են մեդալներ նվաճելու նպատակով։ Երևանից մեր ընբշամարտիկներին ճանապարհեցին  ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի ղեկավար Արթուր Սեդրակյանը, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներ։...