Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կրթական հաստատությունների հետ սկսել է դպրոցականների համար իրականացնել հայկական կինոժառանգությանն առնչվող նախագծեր։ Նախաձեռնության նպատակն է դպրոցականների մոտ հետաքրքրություն առաջացնել ազգային կինոժառանգության նկատմամբ, ոչ միայն ծանոթացնել, այլև հնարավորություն տալ նրանց նորովի՝ 21-րդ դարի ընկալումներին և պատկերացումներին համահունչ , ստեղծել նոր գործեր՝ հիմքում ունենալով հայրենական կինոժառանգության նմուշները։ Սա յուրօրինակ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես է հայկական վաղ շրջանի կինոն կամ առհասարակ Հայ կինոն ընկալվում և մեկնաբանվում այսօր։
Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտոնի և «Այբ» դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել գիտակրթական, մշակութայի...