պատերազմ Ուկրաինայում

Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա

Բելառուսական զորքերը մտել են Չեռնիգովի շրջան։ Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայության տվյալներով՝ տեղեկությունը հաստատել է պաշտպանության ուժերի «Հյուսիս» մարզային վարչության ներկայացուցիչ Վիտալի Կիրիլովը։ Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտան Չեռնիգովի շրջան: Միխայլո-Կոցիուբինսկիի տեղի բնակիչների խոսքով, ժամը 11:30-ին անցել է բելառուսական 33 միավորից բաղկացած շարասյուն, որից 11-ը՝ գրադներ։ Ավելի վաղ Պաշտպանական ռազմավարության կենտրոնը հայտնել էր, որ շատ մեծ հավանականություն կա, որ Բելառուսի Հանրապետության ինքնահռչակ կառավարությունը կորոշի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը Ռուսաստանի կողմից մղվող պատերազմին։ Սա նշանակում է Բելառուսի զինված ուժերի բոլոր ուժերի և միջոցների կիրառում Ուկրաինայի պաշտպանակ...
Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը

Լատվիայի քաղաքացիները ազգային զինված ուժերի ռեզերվում գրանցվելուց հետո կկարողանան Ուկրաինայում զինվորական ծառայություն անցնել կամավոր հիմունքներով։ Օրենսդրության համապատասխան փոփոխությունը կատարել է Լատվիայի Սեյմը։ Նրանք, ովքեր ցանկանում են «աջակցել Ուկրաինային և այնտեղ կամավոր լինել՝ պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը և մեր ընդհանուր անվտանգությունը, պետք է կարողանան դա անել», - ասում է պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրիս Ռանկանսը:...
Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ

Ուկրաինայի նախագահ Ջելենսկին հայտարարել է որ հակապատերազմական կոալիցիայի երկրների կողմից Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ։ Վլադիմիր Զելենսկին իր խոսքում նշել է, որ նմանօրինակ պատժամիջոցներ չեն կիրառվել երբեք, Եվրոպայի ամբողջ երկինքը փակ է ռուսական ավիաընկերությունների համար, ռուսական բանկային համակարգը անջատվել է "Swift"-ից, սառեցվել են ռուսական կենտրոնական բանկի, արժույթի պահուստները, արևմուտքի շատ երկրներ ռազմամթերքի և հումանիտար օգնություն են տրամադրում Ուկրաինային ամենօրյա ռեժիմով։  ...
«Դուք իմ հերոսներն եք». Անդրեյ Շևչենկոն դիմել է Ուկրաինայի բանակին և ժողովրդին
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն

«Դուք իմ հերոսներն եք». Անդրեյ Շևչենկոն դիմել է Ուկրաինայի բանակին և ժողովրդին

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ, Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն դիմել է բանակին, նախագահին և ուկրաինացի ժողովրդին, ովքեր պաշտպանում են երկիրը ռուսական զորքերի ներխուժումից։ Ծնողներս և քույրս Կիևի մեռձակայքում են: Նրանց հետ մեն ինչ լավ է, բայց այն, ինչ կատարվում է, սարսափելի է։ Ես ուղղակի ուզում եմ աջակցության և երախտագիտության խոսքեր ասել մեր քաջարի ուկրաինական բանակին, նախագահին, մեր ժողովրդին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը։ Ամեն ինչ արվում է, որ այս պահին գոյատևենք։ Դուք իմ հերոսներն եք, ես հպարտ եմ իմ երկրով, հպարտ եմ իմ ժողովրդի համար։ Լոնդոնում բազմաթիվ բողոքի ցույցեր են: Մենք շփվում ենք կառավարության մակարդակով, որպեսզի կազմակերպենք այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Շևչենկոն:...
Մենք համաձայնվել ենք բանակցությունների, բայց մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու. Ուկրաինայի արտգործնախարար
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մենք համաձայնվել ենք բանակցությունների, բայց մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու. Ուկրաինայի արտգործնախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում չի պատրաստվում հանձնվել, կապիտուլյացիա չի լինի։ «Մենք չենք պատրաստվում գնալ Բելառուսի Գոմել քաղաք, որը ծառայում է որպես Ռուսաստանի ռազմաբազա: Մենք կհանդիպենք սահմանին: Մենք կգնանք այնտեղ, որպեսզի լսենք, թե ինչ կասի Ռուսաստանը: Մենք այնտեղ գնում ենք առանց նախնական բանակցությունների: Առանց նախնական համաձայնության, թե «Ի՞նչ կարող է լինել այս բանակցությունների արդյունքը։ Մենք գնում ենք այնտեղ՝ լսելու։ Եվ մենք գնում ենք այնտեղ՝ հայտնելու մեր կարծիքը այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին», - ասել է Կուլեբան։ «Եվ եթե այս բանակցությունների արդյունքը լինի խաղաղությունն ու պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել, բայց ես հստակ ասում եմ, որ մենք չենք հանձնվելու, կապիտու...
Ուկրաինական ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական օդուժի միավորներ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինական ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական օդուժի միավորներ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից փետրվարի 25-ի կեսգիշերին Ս-300 զենիթահրթիռային համակարգերի միջոցով ոչնչացվել է ռուսական ռազմական ԻԼ-76 ինքնաթիռ, իսկ Ուկրաինայի ռազմական օդաչուն ՍՈՒ-27 կործանիչով ոչնչացրել է ռուսական ՍՈՒ-25 կործանիչ, ոչնչացվել է նաև մեկ ուղղաթիռ։
Ուկրաինական ԶՈՒ-ն կանխել է թշնամու դեսանտային վայրէջք կատարելու փորձը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինական ԶՈՒ-ն կանխել է թշնամու դեսանտային վայրէջք կատարելու փորձը

Կոբլևոյի շրջանում ռուսական զորքերը փորձել են դեսանտային վայրէջք կատարել: Թշնամու հետ մարտի մեջ մտավ «Ձմեռային արշավի ասպետներ» անվամբ 28-րդ մեքենայացված բրիգադը։ Զավթիչները ստիպված են եղել կորուստներով նահանջել։ Ինչպես հայտում են բրիգադի հրամանատարությունից, փետրվարի 25-ի երեկոյան ռուսական բանակը փորձել է ծովային և օդադեսանտային հարձակում իրականացնել Կոբլևոյի շրջանում։ Կռվի մեջ են մտել ուկրաինացի մարտիկները: Հակառակորդի կողմից դեսանտային վայրէջք կատարելու փորձը կանխվել է: Հակառակորդը նահանջել է՝ տալով առնվազն 20 զոհ։...
ԱՄՆ կենտրոնով Արևմուտքը պարտավոր է Չինաստան կենտրոնով Չարի առանցքի դեմն առնել Ուկրաինայում
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Վերլուծական, Քաղաքական

ԱՄՆ կենտրոնով Արևմուտքը պարտավոր է Չինաստան կենտրոնով Չարի առանցքի դեմն առնել Ուկրաինայում

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ: Աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական ասպեկտներ Ռւսաստանը Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման դրդելով և Հայաստանի ՀՕՊ-ն անջատելով Ուկրաինայի վրա իր հարձակվելու և մի կողմի օդային լիակատար գերակայության պայմաններում պատերազմական տակտիկաների մշակման իր գլխավոր փորձն էր անում: Չինաստանն էլ ՄԱԿ ԱԽ-ում վետոյով թւյլ չէր տալիս կանգնեցնել այդ պատերազմ-տակտիկական փորձարկումը: Չինաստանը պուտինի Ռուսաստանին Ուկրաինա ուղարկելով Թայվանի վրա իր հարձակվելու և դրան ԱՄՆ-ի ռեակցիայի իր գլխավոր փորձն է անում: Երրորդ համաշխարհայինը Չինաստանի և ԱՄՆ-ի բևեռների միջև Ուկրաինայով սկսվել է ու կարևոր չէ, այն տաք, թե սառն է ընթանալու: Այն լինելու է: Հա, ու կրկնեմ, Ուկրաինան գլխավոր փորձարկումն է Թայվանի շուրջ հիմնական պրոցեսներից առաջ: Ինչու Թայվանը, ոչ թե Եվրոպայի ամեամեծ երկիր ...
Լեհաստանից ռազմամթերքով բեռնված ավտոշարասյուն է ուղևորվում դեպի Ուկրաինա
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Լեհաստանից ռազմամթերքով բեռնված ավտոշարասյուն է ուղևորվում դեպի Ուկրաինա

Այսօր Լեհաստանից ռազմամթերքով բեռնված մեծ ավտոշարասյուն է ուղևորվում դեպի Ուկրաինա։ Ուկրաինայի օդանավակայանների մեծ մասի ռմբակոծման հետևանքով օդային ճանապարհով անհնար է դարձել Ուկրաինա բեռնափոխադրումները ավիացիայի միջոցով, այդ պատճառով դեպի Ուկրաինա ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի տեղափոխումն իրականացվում է ցամաքային ճանապարհով, Լեհաստանի տարածքից։
Ուկրաինայի զինուժը ոչնչացրել է ռուսական երկու Սու-30 նորագույն կործանիչներ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինայի զինուժը ոչնչացրել է ռուսական երկու Սու-30 նորագույն կործանիչներ

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգից հարվածել են ռուսական Ռոստովի մարզում գտնվող Միլերովո ավիաբազայի վրա և ոչնչացրել ռուսական Սու-30 նորագույն կործանիչներից երկուսը։