Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի 102-րդ ռուսական բազայից ստորաբաժանումներ տեղափոխել Ուկրաինայի դեմ պատերազմին
Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Հայաստանի ռուսական բազայից առանձին ստորաբաժանումներ տեղափոխել Ուկրաինայի դեմ պատերազմին:
«Շարունակելով ռազմական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը նախատեսում է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանի 102-րդ ռուսական ռազմաբազայից որոշ ստորաբաժանումներ»,- ասվում է զեկույցում։