պատերազմ Ուկրաինայում

ԱՄՆ-ն Ուկրաինային է տվել «M142 HIMARS» մարտավարական հրթիռային համակարգերը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

ԱՄՆ-ն Ուկրաինային է տվել «M142 HIMARS» մարտավարական հրթիռային համակարգերը

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել «M142 HIMARS» մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք կարող են խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության թիրախներ:  «M142 HIMARS»-ը հիմնված է ԱՄՆ բանակի հինգ տոննա կշռող FMTV (Միջին մարտավարական մեքենաների ընտանիք) անիվավոր ընթացային մասի վրա և կարող է կրել վեց «MLRS» հրթիռ կամ մեկ «ATACMS» մարտավարական բալիստիկ հրթիռ:
Ուկրաինայի կողմից ոչնչացվել է ռուսական 184 ինքնաթիռ և 154 ուղղաթիռ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Ուկրաինայի կողմից ոչնչացվել է ռուսական 184 ինքնաթիռ և 154 ուղղաթիռ

ռուսական ռազմական ավիացիայի քանակական տվյալները. 1.Կործանիչ ավիացիա-ընդամենը -364 միավոր, որից. - МиГ 29СМТ -40 հատ - Миг-31 БМ -106 հատ - Су-27СМ - 47 հատ - Су-35С - 68 հատ - Су-30М2 - 20 հատ - Су-30СМ - 100 հատ 2. հարձակողական ռմբակոծիչ ավիացիա-ընդամենը -247 միավոր, որից. -Су-25СМ - 43 հատ - Су-25СМ2 - 41 հատ - Су 25СМ3 -16 հատ - Су-24М2 - 40 հատ - Су-34СМ - 107 հատ 3. ուղղաթիռներ- 469 միավոր Ուկրաինայի զինված ուժերի կողմից շարքից հանվել է 184 ինքնաթիռ և 154 ուղղաթիռ 27/04/2022 դրությամբ      ...
Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը մեկ օրում խոցել են ռուսական երեք ինքնաթիռ և երեք թևավոր հրթիռ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը մեկ օրում խոցել են ռուսական երեք ինքնաթիռ և երեք թևավոր հրթիռ

Ապրիլի 25-ին ռուս զավթիչները ուժեղացրին իրենց ագրեսիվ գործողությունները, բազմաթիվ թևավոր հրթիռներ արձակեցին ամբողջ Ուկրաինայում, առաջին հերթին ենթակառուցվածքային օբյեկտների, երկաթուղային հանգույցների ուղղությամբ: «Արևելյան և հարավային ուղղություններով ռուսները մի քանի ավիահարվածներ են իրականացրել և, ավանդաբար, կորցրել են երեք ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ, ապրիլի 25-ին մեկ օրում խոցվել է 10 օդային թիրախ»,- ասվում է զեկույցում։ Խոսքը, մասնավորապես, երեք ինքնաթիռների (Սու-34, Սու-35, Սու-30) կործանման մասին է, 3 թևավոր հրթիռ և 4 «OTR» անօդաչու թռչող սարք (ենթադրաբար՝ Orlan-10)։...
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփին կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի հաղթանակը Դոնբասում
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփին կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի հաղթանակը Դոնբասում

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին վստահ է, որ Դոնբասը «չափազանց կոշտ ընկույզ կլինի ռուսների համար»:  Նախարարն ասել է, որ Դոնբասը կդառնա «չափազանց կոշտ ընկույզ ռուսների համար», և «կան բոլոր հնարավորությունները, որ ուկրաինացիները կարողանան նոկաուտի ենթարկել ռուսներին»։ Ջեյմս Հիփին նշել է, որ ուկրաինական և ռուսական ուժերը «շատ ավելի հավասարակշռված են» Դոնբասում, քան Կիևի շրջանում, քանի որ ուկրաինացիներն ունեն արդեն իսկ հաստատված պաշտպանական դիրքերի առավելությունը։...
Օսթինի հայտարարությունը. «ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել Ռուսաստանին», ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Օսթինի հայտարարությունը. «ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել Ռուսաստանին», ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը

Պետքարտուղարության և Պենտագոնի ղեկավարների Ուկրաինա կատարած այցից հետո «CNN»-ը հայտնում է Բայդենի՝ Ռուսաստանի ռազմավարության փոփոխության մասին։ «Օսթինի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ցանկանում է «թուլացնել» Ռուսաստանին, ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը»,- գրում է գործակալությունը։ Նոր նպատակը՝ «ռազմի դաշտում Ռուսաստանին այնքան վճռականորեն հաղթելն է, որ նա զերծ մնա նոր հարձակումներից»։ ԱՄՆ-ի ջանքերն այժմ «ուղղված են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը՝ խաթարելու Ռուսաստանի տնտեսական և ռազմական հզորությունը»: Այժմ ենթադրվում է, որ «Ուկրաինայի ռազմական աջակցությունը կարող է լուրջ հարվածներ հասցնել Ռուսաստանին, որոնք կթուլացնեն նրա երկարաժամկետ ռազմական ներուժը, ինչը ռազմավարական առումով օգուտ կբերի ԱՄՆ-ին»։ «CNN»-ի աղբյուրները Ուկրաինային զենքի մատակարարումն անվանո...
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա «Stormer» զրահատեխնիկա
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա «Stormer» զրահատեխնիկա

Մեծ Բրիտանիան շուտով Ուկրաինա կուղարկի «Stormer HVM» զրահապատ հրթիռային կայաններ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրները։ Փորձագետները դրանք անվանում են «լավագույն հանդերձանք», որը երբևէ ուղարկվել է արևմտյան պետության կողմից: 13 տոննա կշռող բարձր տեխնոլոգիաների արձակման կայանները կարող են բեռնվել և առաքվել Ուկրաինա հաշված օրերի ընթացքում։ Այս հրթիռները կարող են խոցել հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Աֆղանստանում բրիտանական ուժերի նախկին հրամանատար Ռիչարդ Քեմփը ասել է, որ «Stormer/Starstreak» համակցությունը մեծ կորուստներ կպատճառի Պուտինի բանակին և կամրապնդի Ուկրաինայի մարտունակությունը։ «Սա չափազանց արդյունավետ, բարձր շարժունակ մարտական ​​մեքենա է, որը լրջորեն կվնասի Պուտինի օդուժի ցանկացած ցածր բարձրո...
Ավստրալիան Ուկրաինային է  փոխանցել  «Bushmaster» զրահամեքենաներ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել «Bushmaster» զրահամեքենաներ

Օրերս Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել սեփական արտադրության «Bushmaster» զրահամեքենաների առաջին 20 միավոր խմբաքանակը։ Այս զրահամեքենայի տարբեր մոդիֆիկացիաների արժեքը, կախված տեխնիկական հագեցվածության աստիճանից կազմում է հինգ հարյուր հազարից մինչև երկուսուկես միլիոն դոլար։
Պետրո Պորոշենկո. երեք խորհուրդ, որ տվել եմ նախագահ Զելենսկուն
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Պետրո Պորոշենկո. երեք խորհուրդ, որ տվել եմ նախագահ Զելենսկուն

Գերմանական N-TV հեռուստալիքին տված հարցազրուցում Ուկրաինայի նախագահ (2014-2019) Պետրո Պորոշենկոն դիմել է Ուկրաինայի դաշնակիցներին խնդրելով օժանդակել իրենց, որ այդքան կորուստները  և մեծաքանակ մարդկային զոհողություններն իզուր չլինեն: Պորոշենկոն  ասել է, որ Պուտինին պետք է կանգնացնել Ուկրաինայում, որ հաջորդը չգա Լեհաստանի, Բալթյան երկրների հերթը, կամ էլ նրա «սիրելի» Դրեզդենի, որտեղ նա աշխատել է որպես ՊԱԿ-ի գործակալ: Պորոշենկոն նշել է, որ հնգամյա նախագահական կառավարման փորձի ընթացքում հասցրել է ճանաչել Պուտինին, ու նրան վստահել չի կարելի: «Պուտինից չպետք է վախենանք, դրա համար մենք ունենք մեր սեփական, ուկրաինական փորձը» ,- նշել է նախագահ Պորոշենկոն: -Ես փոխանցել եմ երեք հետևյալ խորհուրդները մեր ներկայիս նախագահին, դրանք են. «առաջին՝ մի վստահեք Պուտինին, եկրորդ՝ մի վախեցեք նրանից և երրորդ՝...
Բանակցությունները չպետք է ավարտվեն Ուկրաինայի «տոնավաճառով». Լիզ Թրաս
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Բանակցությունները չպետք է ավարտվեն Ուկրաինայի «տոնավաճառով». Լիզ Թրաս

Ցանկացած ապագա խաղաղ բանակցություններ չպետք է ավարտվեն Ուկրաինայի «տոնավաճառով», հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ «Պուտինը վերադարձել է ավելին գրավելու, ուստի մենք չենք կարող թույլ տալ, որ նա հաղթի այս սարսափելի պատերազմում», - ասաց նա: